Jump to content

Էլմեր Ռայս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլմեր Ռայս
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 28, 1892(1892-09-28)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էմայիսի 8, 1967(1967-05-08)[1][2][3][…] (74 տարեկան)
Մահվան վայրՍաութհեմփթոն, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի իրավաբանական դպրոց
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, սցենարիստ, բանաստեղծ-փաստաբան և թատերական ռեժիսոր
ԱմուսինBetty Field?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
 Elmer Rice Վիքիպահեստում

Էլմեր Ռայս (անգլ.՝ Elmer Rice, իսկական անունը՝ Էլմեր Լեոպոլդ Ռայզենստայն, անգլ.՝ Elmer Leopold Reizenstein, սեպտեմբերի 28, 1892(1892-09-28)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - մայիսի 8, 1967(1967-05-08)[1][2][3][…], Սաութհեմփթոն, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն), ամերիկացի դրամատուրգ ու ռեժիսոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլմեր Ռայսը ծնվել է Հունգարիայից ներգաղթած հրեաների ընտանիքում։ 1912 թվականին ավարտել է Նյու Յորքի Իրավագիտության դպրոցը և աշխատել որպես փաստաբան։ 1914 թվականին գրել է առաջին պիեսը՝ «Դատարանը», որտեղ ամերիկյան թատրոնի պատմության մեջ առաջին անգամ օգտագործվել է պտտվող բեմի տեխնիկան։ 1923 թվականին գրել է էքսպրեսիոնիստական հակաուտոպիական «Հաշվիչ մեքենա» պիեսը։ Դրանից հետո Ռայսն զբաղվել է սուր սոցիալական թեմաներով։

1929 թվականին գրված «Փողոցային տեսարան» պիեսն արժանացել է Պուլիցերյան մրցանակին՝ քաղաքային հետնխորշերի բնակիչների իրատեսական պատկերման համար, որի հիման վրա կոմպոզիտոր Կուրտ Վայլը 1947 թվականին մյուզիքլ է ստեղծել։ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև գաղափարական բախումը հիմք է հանդիսացել «Երկու աշխարհների միջև» (1934) պիեսի համար։ Ռայսը եղել է Դաշնային թատրոնի Նյու Յորքի մասնաճյուղի առաջին տնօրենը, բայց 1936 թվականին հրաժարական է տվել՝ ի նշան բողոքի ընդդեմ իր «Եթովպիա» պիեսին ուղղված գրաքննության, որում անդրադարձել է Բենիտո Մուսոլինիի՝ այդ երկիր ներխուժելուն։

1937 թվականին վերադարձել է Բրոդվեյ։ Հետագա պիեսներից «Երազողը» (1945) ունեցել է ավելի մեծ հաջողություն։ 1960 թվականին գրել է «Կենդանի թատրոն» մենագրությունը, իսկ 1964 թվականին՝ «Հատուկ կարծիք» ինքնակենսագրականը։

Էլմեր Ռայսը մահացել է Անգլիայի Սաութհեմփթոն քաղաքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլմեր Ռայս» հոդվածին։