Էլի Ժոզեֆ Կարտան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարտան (այլ կիրառումներ)
Էլի Ժոզեֆ Կարտան (անգլ.՝ Élie Joseph Cartan, ապրիլի 9, 1869[1][2][3][…], Դոլոմյո[4] - մայիսի 6, 1951[4][2][5][…], Փարիզ[4]), ֆրանսիացի մաթեմատիկոս։ Փարիզի Գլխավոր Ասամբլեայի անդամ։
1891 թվականին ավարտել է Բարձրագույն նորմալ դպրոցը։ 1912 թվականին դարձել է Փարիզի համալսարանի պրոֆեսոր։ Հիմնական աշխատանքները վերաբերում են անընդհատ խմբերի, դիֆերենցիալ հավասարումների տեսություններին, դիֆերենցիալ երկրաչափությանը։ 1894 թվականին հիմնել է Լիի խմբերի հանրահաշվական տեսությունը, 1913 թվականին կառուցել է Լիի կիսապարզ խմբերի ներկայացումների տեսությունը, հետագայում Լիի խմբերը կապել է դիֆերենցիալ երկրաչափության և տոպոլոգիայի հետ։ 1899 թվականից 1902 թվականներին ստեղծել է, այսպես կոչված, արտաքին ձևերի տեսությունը, որը նրան հնարավորություն տվեց լուծել Պֆաֆի հավասարումների համատեղության հարցը։ Բազմաչափ տարածությունների դիֆերենցիալ երկրաչափությունում կառուցել է աֆինական, պրոյեկտիվ և կոնֆորմ կապակցվածություններ ունեցող ընդհանրացված տարածություններ, տվել է շարժական ռեպերի ընդհանուր մեթոդը, որը արտաքին ձևերի մեթոդի հետ երկրաչափական պրոբլեմների լուծման արդյունավետ միջոց է։
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Архив по истории математики Мактьютор
- ↑ 3,0 3,1 база данных Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Картан Эли Жозеф // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.dwc.knaw.nl/biografie/pmknaw/?pagetype=authorDetail&aId=PE00004559
- ↑ 6,0 6,1 https://books.google.cat/books?id=_8eaAwAAQBAJ — P. 7.
- ↑ https://books.google.cat/books?id=_8eaAwAAQBAJ — P. 8.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Математическая генеалогия — 1997.
- ↑ Математическая генеалогия — 1997.
- ↑ https://medal.kpfu.ru/laureatyi-medali/
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 348)։ ![]() |
- Ապրիլի 9 ծնունդներ
- 1869 ծնունդներ
- Մայիսի 6 մահեր
- 1951 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի մաթեմատիկոսներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի ֆիզիկոսներ
- ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին