Jump to content

Էլիաս Էշմոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիաս Էշմոլ
անգլ.՝ Elias Ashmole
Դիմանկար
Ծնվել էմայիսի 23 (հունիսի 2), 1617[1][2]
ԾննդավայրԼիչֆիլդ, Սթաֆորդշիր, Սթեֆորդշիր, Անգլիա
Մահացել էմայիսի 18 (28), 1692[1][2] (74 տարեկան) կամ 1692
Մահվան վայրԼամբեթ, Սըրրի, Անգլիա
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
ԿրթությունԷդվարդ VI թագավորի դպրոց և Բրեյսնոուզ քոլեջ
Մասնագիտությունպատմաբան, աստղագուշակ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններWindsor Herald?
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն և Միդլ տաճար
 Elias Ashmole Վիքիպահեստում

Էլիաս Էշմոլ (անգլ.՝ Elias Ashmole, մայիսի 23 (հունիսի 2), 1617[1][2], Լիչֆիլդ, Սթաֆորդշիր, Սթեֆորդշիր, Անգլիա - մայիսի 18 (28), 1692[1][2] կամ 1692, Լամբեթ, Սըրրի, Անգլիա), հայտնի անգլիացի հնություններ հավաքող, քաղաքական գործիչ, ռազմական հերոլդ, աստղագետ, ալքիմիայի ուսանող։ Անգլիական քաղաքացիական պատերազմի ժամանակ աջակցել է թագավորի կողմնակիցներին, Չարլզ II Ստյուարտի օրոք կազմակերպված անգլիական հեղափոխության ժամանակ ստացել է մի շարք եկամտաբեր պաշտոններ։

Էլիաս Էշմոլը Բեկոնյան ուսմունքի հետևորդ անտիկվար է[3]։ Էշմոլի գրադարանը իր մտավոր աշխարհայացքի արտացոլանքն է, որտեղ ներառված են ստեղծագործություններ Անգլիայի պատմությունից, իրավագիտությունից, դրամագիտությունից, քարտեզագրությունից, ալքիմիայից, աստղագուշակությունից, աստղագիտությունից և բուսաբանությունից։ Չնայած որ նա թագավորական հասարակության հիմնադրման երիտասարդ անդամներից էր, որը համարվում էր փորձարարական գիտության զարգացման առանցքային կառույցը, նրա հետաքրքրությունները վերաբերել են անտիկվար և առեղծվածային առարկաներին, ինչպես նաև գիտությանը։ Նա եղել է վաղ մասոններից, չնայած նրա ներգրավվածությունն ու գործունեությունը հստակ չէ։ Իր ողջ կյանքի ընթացքում նա եղել է մոլի անտիկվար իրերի և արժեքների հավաքորդ։ Էշմոլը իր հավաքածուի մեծ մասը ձեռք է բերել բուսաբան և կոլեկցիոներ Ջոն Տրադեսկատից։ Իր հավաքածուն Էշմոլը նվիրաբերել է Օքսֆորդի համալսարանին Էշմոլի թանգարանի ստեղծման համար։

Հանձնակատար, միապետական, մասոն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էշմոլի ծննդավայրը՝ Լիչֆիլդը
Ուիլյամ Ֆեյթորնի կերտած Էլիաս Էշմոլը, 1656

Էշմոլը ծնվել է Ստաֆորդշիրի Լիչֆիլդ քաղաքի Բրեդմարկետ փողոցում[4]։ Մայրը՝ Անը, եղել է Կովենտրի կտորեղեն վաճառող մեծահարուստ Անտոնի Բաուերի դուստրը։ Հայրը՝ Սիմոն Էշմոլը (1589-1634), եղել է իռլանդական և եվրոպական բանակի զինվորական։ Էլիասը սովորել է Լիչֆիլդի քերականական դպրոցում (այժմ՝ Էդվարդ VI թագավորի դպրոց) և դարձել է Լիչֆիլդի տաճարի խմբերգիչ։ 1633 թվականին նա մեկնում է Լոնդոն՝ որպես Փեյջենթի որդիների դաստիարակ և 1638 թվականին Ջեյմս Փեյջենթի օգնությամբ որակավորվում է որպես փաստաբան։ Նա Լոնդոնում վայելում է հաջող իրավական պրակտիկա և ամուսնանում է Էլեոնոր Մեյնվարինգի (1603-1641) հետ, ով արիստոկրատ ընտանիքից էր, սակայն Էլեոնորը մահանում է հղի վիճակում[5] 1641 թվականի դեկտեմբերի 6-ին[6]։

20 տարեկան հասակում Էշմոլն առաջին քայլերն է կատարում հարստության և կարգավիճակի ձեռք բերման համար։ Նա դառնում է Չարլզ Ուորսլի (մահացել է 1656 թվականի հունիսի 12-ին, թաղված է Վեստմինստերյան աբբայությունում) դաշնակիցը, ով Էշմոլի քրոջ՝ Մարի Էշմոլի ամուսնու եղբայրն էր։

Էշմոլը քաղաքացիական պատերազմի ժամանակ աջակցում է Չարլզ II Ստյուարտին։ 1642 թվականին բռնկված ապստամբության ժամանակ, նա հեռանում է Լոնդոնից, հաստատվում է Չեշայրում, որտեղ ապրում է մինչև 1644 թվականը, երբ Լիչֆիլդում նշակվում է թագավորի հանձնակատար[7]։ Շուտով առաջատար աստղագետ Ջորջ Վարտոնի առաջարկով Էշլիին Օքսֆորդում տալիս են ռազմական պաշտոն, աշխատում է թագավորական ուժերի հրետանու կազմում։ Ազատ ժամանակ Էշմոլը սովորել է մաթեմատիկա, ֆիզիկա[8]։ Օքսֆորդի Բրեյսնոզ քոլեջում նա ստանում է խորը գիտելիքներ աստղագուշակությունից, աստղագիտությունից, մոգությունից[6]։ 1645 թվականի վերջում նա հեռանում է Օքսֆորդից դեպի Վուսթեր ակցիզային հանձնակատարի պաշտոն զբաղեցնելու համար։ Էշմոլին տրվում է լրացուցիչ ռազմական պաշտոն որպես բրիտանական բանակի և արքայական նավատորմի կապիտան։ Իրականում նա փաստացի ոչ մի մարտի չի մասնակցել[9]։

1646 թվականի հուլիսին պառլամենական ուժերի Վուսթերի հանձնակատարի պաշտոնից հետո, Էշմոլը պաշտոնաթող է լինում։ Լիչֆիդով անցնելիս նա տեղեկանում է, որ մայրը երեք շաբաթ առաջ մահացել է ժանտախտից[10]։ Այս ժամանակահատվածում Էշմոլը դառնում է մասոն։ 1646 թվականի հոկտեմբերի 16-ին իր օրագրում նա կատարում է հետևյալ գրառումը. «Ես դարձա մասոն Լանչշայրում Կոլի հետ՝ Henry Mainwaring of Karincham[11][12]»: Չնայած միայն մեկ այլ հիշատակում կա օրագրում նրա մասոնական գործունեության մասին, թվում է թե նա կապված է եղել եղբայրության հետ և հաճախել է ժողովների 1682 թվականին։ Նույն տարվա մարտի 10-ին Էշմոլը կատարել է հետևյալ գրառումը. «Ժամը 17.00 ես ծանուցում ստացա հաջորդ օրը ներկայանալու Լոնդոնի մասոնների սրահ»։ Հաջորդ օրը 1682 թվականի մարտի 11-ին նա գրում է. «Ըստ այդմ, ես գնացի ... Ես նրանց միջի ամենակրտսերն էի (շուրջ 35 տարի էր, ինչ ընդունվել էի նրանց շարքերը) ... »[13][14][15]։

Հարուստ հավաքորդը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էշմոլի «Fasciculus Chemicus» թարգմանության ճակատանկարը
Theatrum Chemicum Britannicum (1652), Էշմոլի ալքիմիական բանաստեղծությունների անգլերեն հավաքածուն

1646-1647 թվականներին Էշմոլը հանդիպում էր հարուստ այրի կանանց՝ լավ ամուսնության ակնկալիքով[16]։ 1649 թվականին նա ամուսնանում է Մերիի հետ, Լեյդի Մեյնվարինգի (Ուիլյամ Ֆորսթերի դուստրը), մեծահարուստ, երեք անգամ այրիացած կին, ով մեծ էր նրանից 20 տարով[17], եղել էր Էշմոլի առաջին կնոջ ազգականը և ուներ հասուն երեխաներ։ Ամուսնությունը կայացավ, չնայած հարսնացուի ազգականների դեմ լինելուն։ Սակայն ամուսնությունը ներդաշնակ չէր, և Լեյդի Մեյնվարինգն առանձնացման և ալիմենտի հայց ներկայացրեց։ Այս ամուսնությունից Էշմոլին մնացին Մերիի առաջին ամուսնու Բերքշայրում կենտրոնացված կալվածքները, ինչը Էշմոլին հնարավորություն տվեց բավարարելու բուսաբանական և ալքիմիական հետաքրքրությունները՝ առանց ապրուստի մասին մտածելու։ Նա իր ընկեր Վարթոնին ազատեց բանտից և նշանակեց իր կալվածքի կառավարիչ։

1650-ական թվականներին Էշմոլը բավականաչափ ռեսուրս ծախսեց ալքիմիայի ուսուցման համար։ 1650 թվականին նա հրատարակեց Fasciculus Chemicus (Քիմիական հավաքածու) աշխատությունը James Hasolle անագրամա գրական անվամբ։ Այս աշխատանքը լատիներեն երկու աշխատությունների անգլերեն թարգմանությունն է։ 1652 թվականին նա հրատարակում է իր կարևորագույն ալքիմիական աշխատանքը՝ Theatrum Chemicum Britannicum. ժողովածուն մետաֆիզիկական բանաստեղծությունների անգլերեն անոտացված հավաքածու է։ Գրքի շնորհիվ նախկինում մասնավոր ձեռագրերում պահվող շատ աշխատություններ դարձան հասանելի։ 2011 թվականին Թոմաս Չարնոկը, օգտագործելով Էշմոլի վրիպակների երկու թերթը և հավելվածի յոթ գլուխները, վերահրատարակեց ուղղված տարբերակը[18]։ Քիչ փաստեր կան այն մասին, որ Էշմոլն ինքն է իրականացրել իր ալքիմիական փորձարկումները։ Նա եղել է ալքիմիական գրվածքների կոլեկցիոներ և ալքիմիայի տեսության ուսումնասիրող և ոչ թե ակտիվ կիրառող։ Նա իրեն համարել է Ուիլյամ Բաքհաուզի աշակերտը։ Էշմոլի եզրափակիչ ալքիմիական հրատարակությունը The Way to Bliss («Ճանապարհ դեպի երջանկություն») 1658 թվականի աշխատությունն է, որից հետո նրա հետաքրքրությունների շրջանակը փոխվում է[6]։

Էշմոլը նպաստեց Galenic և Paracelsian սկզբունքների հիման վրա բուժական միջոցների օգտագործմանը՝ փորձելով միաձուլել երկու դպրոցներ։ «Ճանապարհ դեպի երջանկություն» աշխատության մեջ հիվանդությունը կանխարգելելու միջոցներ է առաջարկում. հավասարակշռված դիետա, չափավոր վարժություններ և բավականաչափ քուն[19]։ Նրա աշխատաքները ուսումնասիրվել են այլ գիտնականների կողմից, ինչպիսին է օրինակ Իսահակ Նյուտոնը[20]։

1650-ական թվականներին Էշմոլը հանդիպում է բուսաբան և կոլեկցիոներ Ջոն Տրադեսանտ կրտսերին, ով իր հոր հետ ստեղծել էր էկզոտիկ բույսերի և հանքային նմուշների ընդլայնված հավաքածու Լամբետի իրենց տանը։ 1652 թվականին Էշմոլը օգնել է Տրադեսանտին կազմելու իր հավաքածուի գրացուցակը և 1656 թվականին ֆինանսավորել է «Տրադեսանտ թանգարան» կատալոգի հրատարակությունը։ 1659 թվականին որդեկորույս Տրադեսանտը իր հավաքածուն օրինական կերպով հանձնում է Էշմոլին, ով այդ ամենը կստանար Տրադեսանտի մահից հետո։ Երբ 1662 թվականին Տրադեսանտը մահանում է, նրա այրին՝ Հեստերը, վիճարկում է գործը՝ պատճառաբանելով, որ ամուսինը գործարքը կատարել է հարբած վիճակում։ Դատարանը երկու տարի անց վեճը հարթում է հօգուտ Էշմոլի[21][22]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. Feola, Vittoria (2005), «Elias Ashmole and the Uses of Antiquity», Index to Theses, Expert Information Ltd, Վերցված է 2010 թ․ հունվարի 25-ին (Password required)
  4. Elias Asmole - (1617-1692), Lichfield City Council, Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 18-ին, Վերցված է 2008 թ․ փետրվարի 29-ին
  5. Josten, C. H. (editor) (1966). Elias Ashmole (1617-1692). His Autobiographical and Historical Notes, his Correspondence, and Other Contemporary Sources Relating to his Life and Work Oxford: Clarendon Press, vol. I, p. 18
  6. 6,0 6,1 6,2 Hunter, Michael (September 2004; online edition May 2006) "Ashmole, Elias (1617-1692)", Oxford Dictionary of National Biography, London, Oxford University Press, doi:10.1093/ref:odnb/764, retrieved 25 January 2010 (Subscription required)
  7. Josten, vol. I, p. 19
  8. Elias Ashmole, founder of the Ashmolean Museum, Brasenose College, University of Oxford, Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 9-ին, Վերցված է 2008 թ․ մարտի 3-ին
  9. Josten, vol. I, pp. 28-30
  10. Josten, vol. I, p. 33
  11. Josten, vol. II, pp. 395-396
  12. Henry Mainwaring was a cousin of Ashmole's first wife who had fought with the Parliamentary forces (Josten, vol. I, p. 33).
  13. Josten, vol. IV, pp. 1699-1701
  14. Michael Hunter calls it the first (see Hunter, 2004), but other sources propose Robert Moray in 1641 as the first Speculative Mason whose name is known (see Westfall, Richard S. (1996-2008), Elias Ashmole, Pietre-Stones Review of Freemasonry, Վերցված է 2008 թ․ փետրվարի 29-ին).
  15. Beresiner, Yasha (2004 թ․ հոկտեմբեր), «Elias Ashmole: Masonic icon», MQ Magazine (11): 6–11
  16. Hill, Christopher (1968), «Elias Ashmole (1617-161692). His Autobiographical and Historical Notes, his Correspondence, and Other Contemporary Sources Relating to his Life and Work, Review», The English Historical Review, 83 (327): 355–357, doi:10.1093/ehr/lxxxiii.cccxxvii.355
  17. She was the widow of Sir Edward Stafford (d. 1623), John Hamlyn (d. 1633) and Sir Thomas Mainwaring (d. July 1646), |recorder of Reading, Berkshire (Josten, vol. I, p. 43).
  18. Ashmole, Elias (2011), Theatrum Chemicum Britannicum, Seattle: Ouroboros Press
  19. Feola, Vittoria, English antiquarian medical books of the 1650s, Medical University of Vienna, Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին, Վերցված է 2010 թ․ հունվարի 25-ին (pdf)
  20. Churton, Tobias (2004), Magus: The Invisible Life of Elias Ashmole, Lichfield: Signal Publishing, ISBN 0-9543309-2-7
  21. Swann, Marjorie (2001), Curiosities and Texts: The Culture of Collecting in Early Modern England, Philadelphia: University of Pennsylvania Press, էջեր 12, 40–54, ISBN 0-8122-3610-6
  22. «Heaven on earth», The Economist, 2006 թ․ հունիսի 29 (Subscription required)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիաս Էշմոլ» հոդվածին։