Լիչֆիլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Լիչֆիլդ
Lichfield
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Հանդիսավորական կոմսությունՈւեսթ-Միդլենս
Պատմական կոմսությունՍտաֆորդշիր
Հիմնադրված է1553 թ.
Մակերես14,02 կմ²
ԲԾՄ81 մետր
Խոսվող լեզուներանգլերեն
Բնակչություն32,2 հազար մարդ (2013)
Ժամային գոտիUTC+0, ամառը UTC+1
Հեռախոսային կոդ01543
Պաշտոնական կայքlichfield.gov.uk
Լիչֆիլդ (Միացյալ Թագավորություն)##
Լիչֆիլդ (Միացյալ Թագավորություն)

Լիչֆիլդ (անգլ.՝ Lichfield), Ստաֆորդշիրի կոմսության հին, անգլիական քաղաք, Բիրմինգեմի հյուսիսային արվարձան։ Բնակչությունը 32 219 մարդ (2013 թվականի հունվարի 30-ի տվյալներով)[1]։

Լիչֆիլդից 3 մղոն հեռավորության վրա հնագետները պեղեցին կելտ-հռոմեական Լետոցետում բնակավայրը, որի միջով հին ժամանակներում անցնում էր Ուոտլինգ-սթրիթը։ Տեղական կելտական բարբառից այդ տոպոնիմը թարգմանաբար նշանակում էր «գորշ անտառ»։

«Լիչֆիլդ» անվանումն առաջին անգամ ի հայտ է գալիս Բեդի մոտ՝ տեղի նշման համար, որտեղ ապրում էին մերսիական եպիսկոպոսները։ 786 թվականին Օֆֆ թագավորի կարգադրությամբ Ադրիան Առաջին պապը նվիրեց տեղական եպիսկոպոսին արքեպիսկոպոսի աստիճան։ Օֆֆի մահից հետո արքեպիսկոպոսությունը վերադարձավ Կենտերբեր։

1075-1147 թվականներին եպիսկոպոսության բաժինը Լինչիսվերից տեղափոխվեց սկզբից Չեստեր, այնուհետև՝ Կովենտրի։ Վերադառնալով Լիչֆիլդ եպիսկոպոսները սկսեցին երեք շպիլանոց գոթական տաճարի կառուցումը, որը համարվում է անգլիական համապատասխան կառույցներից ամենափոքրը։ Անգլիական տաճարի կառուցումը ավարտվեց 1330 թվականին։

8-րդ դարի 2-րդ կեսերին Լիչֆիլդը վերապրում էր 2-րդ ծաղկունքը։ Այդ ժամանակ այստեղ բնակվեցին բնագետ Էրազմ Դարվինը և դերասան Դեյվիդ Գարրիկը։ Լիչֆիլդում է ծնվել Գարրիկի ընկերը՝ լեզվաբան Սեմուել Ջոնսոնը։ 1790-ական թվականներին քաղաքով անցկացվեց Լիչֆիլդյան ջրանցքը։

Լիչֆիլդի կոմսի տիտղոսը 1645-1672 թվականներին կրում էր Չարլզ Ստյուարդը, Րիչմոնդյան դուքսը։ 1674-1776 թվականներին Լի ընտանիքի անդամների, 1831 թվականից Անսոնոֆի ընտանիքի անդամների նստավայրը՝ Շագբոռո-հոլլը գտնվում է քաղաքից մի փոքր հեռու։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Office for National Statistics - Lichfield Parish Population» (անգլերեն). 2013 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 10–ին-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիչֆիլդ» հոդվածին։