Էդուարդ Բաղդասարյան (երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Բաղդասարյան (այլ կիրառումներ)
Էդուարդ Բաղդասարյան
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունԷդուարդ Սերգեյի Բաղդասարյան
Ծնվել էփետրվարի 5, 1928(1928-02-05)
Մարի
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էհունվարի 6, 2015(2015-01-06) (86 տարեկան)
Երևան, Հայաստան
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգիչ, տենոր
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Էդուարդ Սերգեյի Բաղդասարյան (փետրվարի 5, 1928(1928-02-05), Մարի - հունվարի 6, 2015(2015-01-06), Երևան, Հայաստան), հայ օպերային երգիչ, տենոր։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Բաղդասարյանը ծնվել է Թուրքմենիայի Մարի քաղաքում։ 1931 թվականին ընտանիքը տեղափոխվել է Բաքու։ 1941 թվականին աշխատել է որպես կենցաղային տեխնիկայի վերանորոգման մասնագետ, հետպատերազմյան շրջանում՝ որպես բեռնատարի վարորդ։ Երաժշտական կրթություն ստացել է 19 տարեկան հասակում Բաքվի կոնսերվատորիային կից դպրոցում (Սուսաննա Միքայելյանի դասարան), 1949 թվականին սովորել է Բաքվի կոնսերվատորիայում։ 1954 թվականից եղել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար, 1968 թվականին՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար։ Համերգներով հանդես է եկել Խորհրդային Միությունում և արտասահմանյան այլ երկրներում[1]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ելույթը կայացել է դպրոցական տարիներին։ Տրիկե դերերգով հանդես է եկել կոնսերվատորիայի բեմականացրած «Եվգենի Օնեգին» օպերայում։ Բացի օպերային կատարումներից հանդես է եկել Ադրբեջանի էստրադային նվագախմբի, Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ Միքայել Մալունցյանի ղեկավարությամբ, Արտեմի Այվազյանի ղեկավարած նվագախմբում, հայկական ռադիոյում հանդես է եկել էստրադային հնգյակի հետ (Անդրանիկ Պողոսյան - կլարնետ, Ալեքսանդր Շահբազով - կիթառ, Դավիթ Զաքարյան - ակորդեոն, Նապոլեոն Կյուրկչյան - կոնտրաբաս, Կոնստանդին Օրբելյան - դաշնամուր)։ Երգացանկում ընդգրկված են եղել Առնո Բաբաջանյանի, Արտեմի Այվազյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Էդուարդ Աբրահամյանի, Էդուարդ Բաղդասարյանի ստեղծագործություններից, ինչպես նաև արիաներ, հայկական ժողովրդական երգեր։

Օպերաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վոկալիստների 4-րդ համաշխարհային փառատոնի արծաթե մեդալ (Մոսկվա, 1957)
  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դուստր՝ Մարգարիտա (1958)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռադիոէսսե «Ռուսական ռոմանսը վեհաշար» (Էդուարդ Բաղդասարյանի կատարումներից)
  • Тер-Саакян К. (2009 թ․ փետրվարի 23). «Эдуард Сергеевич Багдасарян» (ռուսերեն). Hayastan.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 18-ին.
  • «Скончался Эдуард Багдасарян» (ռուսերեն). Общественное Радио Армении. 2015 թ․ հունվարի 7. Վերցված է 2015 թ․ հունվարի 18-ին.
  • «Скончался заслуженный артист Армении Эдуард Багдасарян» (ռուսերեն). ИА ARMENIAToday. 2015 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 18-ին.
  • «Эдуард Багдасарян» (ռուսերեն). ԿինոՊոիսկ. Վերցված է 2015 թ․ հունվարի 18-ին.
  • «Багдасарян Эдуард Сергеевич» (ռուսերեն). Энциклопедия фонда «Хайазг». Վերցված է 2015 թ․ հունվարի 18-ին.