Էդուարդ Բաղդասարյան (երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Բաղդասարյան (այլ կիրառումներ)
Էդուարդ Բաղդասարյան
Էդուարդ Բաղդասարյան (երգիչ).jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունԷդուարդ Սերգեյի Բաղդասարյան
Ի ծնե անունԷդուարդ Սերգեյի Բաղդասարյան
Ծնվել էփետրվարի 5, 1928(1928-02-05)
Մարի
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Մահացել էհունվարի 6, 2015(2015-01-06) (86 տարեկան)
Երևան, Հայաստան
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգիչ, տենոր
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա
ՊարգևներՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Էդուարդ Սերգեյի Բաղդասարյան (փետրվարի 5, 1928(1928-02-05), Մարի - հունվարի 6, 2015(2015-01-06), Երևան, Հայաստան), հայ օպերային երգիչ, տենոր։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Բաղդասարյանը ծնվել է Թուրքմենիայի Մարի քաղաքում։ 1931 թվականին ընտանիքը տեղափոխվել է Բաքու։ 1941 թվականին աշխատել է որպես կենցաղային տեխնիկայի վերանորոգման մասնագետ, հետպատերազմյան շրջանում՝ որպես բեռնատարի վարորդ։ Երաժշտական կրթություն ստացել է 19 տարեկան հասակում Բաքվի կոնսերվատորիային կից դպրոցում (Սուսաննա Միքայելյանի դասարան), 1949 թվականին սովորել է Բաքվի կոնսերվատորիայում։ 1954 թվականից եղել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար, 1968 թվականին՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար։ Համերգներով հանդես է եկել Խորհրդային Միությունում և արտասահմանյան այլ երկրներում[1]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ելույթը կայացել է դպրոցական տարիներին։ Տրիկե դերերգով հանդես է եկել կոնսերվատորիայի բեմականացրած «Եվգենի Օնեգին» օպերայում։ Բացի օպերային կատարումներից հանդես է եկել Ադրբեջանի էստրադային նվագախմբի, Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ Միքայել Մալունցյանի ղեկավարությամբ, Արտեմի Այվազյանի ղեկավարած նվագախմբում, հայկական ռադիոյում հանդես է եկել էստրադային հնգյակի հետ (Անդրանիկ Պողոսյան - կլարնետ, Ալեքսանդր Շահբազով - գիթառ, Դավիթ Զաքարյան - ակորդեոն, Նապոլեոն Կյուրկչյան - կոնտրաբաս, Կոնստանդին Օրբելյան - դաշնամուր)։ Երգացանկում ընդգրկված են եղել Առնո Բաբաջանյանի, Արտեմի Այվազյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Էդուարդ Աբրահամյանի, Էդուարդ Բաղդասարյանի ստեղծագործություններից, ինչպես նաև արիաներ, հայկական ժողովրդական երգեր։

Օպերաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վոկալիստների 4-րդ համաշխարհային փառատոնի արծաթե մեդալ (Մոսկվա, 1957)
  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դուստր՝ Մարգարիտա (1958)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]