Էդնա Ֆրբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդնա Ֆրբեր
Edna Ferber.jpg
Ծնվել էօգոստոսի 15, 1885(1885-08-15)[1][2][3][4][5], 1887[6][7][8] կամ օգոստոսի 15, 1887(1887-08-15)[9]
ԾննդավայրԷպլթոն[10] կամ Կալամազու, Միչիգան, ԱՄՆ
Վախճանվել էապրիլի 16, 1968(1968-04-16)[1][11][2][3][4][5]
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
Մասնագիտությունդրամատուրգ, վիպասան, գրող, սցենարիստ և լրագրող
Լեզուանգլերեն[11]
ՔաղաքացիությունԱՄՆ[6]
ԿրթությունLawrence University?
Ժանրերպոեզիա
Ուշագրավ աշխատանքներPersonality Plus?[12], Our Mrs. McChesney?, So Big?[13], Show Boat?, Cimarron?[14], American Beauty?[15], Saratoga Trunk?[16] և Come and Get It?[17]
ԱնդամակցությունAlgonquin Round Table?[10] և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ՊարգևներՄիչիգանի կանանց փառքի սրահ[18] Պուլիտցերյան մրցանակ գեղարվեստական արձակի բնագավառում[19] և Distinguished Americans series?
Edna Ferber Վիքիպահեստում

Էդնա Ֆրբեր (անգլ.՝ Edna Ferber, օգոստոսի 15, 1885(1885-08-15)[1][2][3][4][5], 1887[6][7][8] կամ օգոստոսի 15, 1887(1887-08-15)[9], Էպլթոն[10] և Կալամազու, Միչիգան, ԱՄՆ - ապրիլի 16, 1968(1968-04-16)[1][11][2][3][4][5], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1][20]), 20-րդ դարի ամերիկացի գրող, սցենարիստ, թատերագիր: 1924 թվականին նրա «So Big» վեպը Պուլիտցերյան մրցանակ է շահել «Գեղարվեստական արձակ» անվանակարգում: Ֆրբերը լայնորեն համբավվել է նաև որպես «Սիմառոն» վեպի հեղինակ, որի հիման վրա նրա իսկ գրած սցենարով նկարահանված կինոնկարը ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակ է ստացել երեք տարբեր անվանակարգերում՝ դառնալով օսկարակիր առաջին վեստերնը[21]: Էկրանավորվել են նաև նրա «Հսկան» և «Սառցե պալատ» վեպերը, իսկ «Ցուցադրությունների նավը» վեպի հիման վրա տպավորիչ մյուզիքլ է ստեղծվել:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հրեա խանութպանի ընտանիքում[22]: Հոր վաղաժամ կուրանալու, առևտրական գործերում նրա կրած անհաջողությունների է անժամանակ մահվան պատճառով ընտանիքը հաճախ է բնակության վայրը փոխել[23]: Որոշ ժամանակ Չիկագոյում ապրելուց հետո տեղափոխվել են Այովայի նահանգի Օթումվա քաղաքը, որտեղ դեռահաս աղջիկն ստիպված էր բախվել բռի հակասեմիտիզմի բազմաթիվ դրսևորումների՝ հայհոյանքներ, ծաղրանք, մինչև անգամ երեսին թքել...[24]: Օթումվայից նրանց ընտանիքը տեղափոխվել է Վիսկոնսին նահանգի Էփլտոն քաղաքը, որտեղ Էդնան ավարտել է ավագ դպրոցը և ոչ տևական մի ժամանակահատված դասախոսություններ ունկնդրել Լոուրենս համալսարանում, որից հետո աշխատակցել է Appleton Daily Crescent լրագրին, Milwaukee Journal ամսագրին, իսկ 1920 թվականին United Press International գործակալության համար ռեպորտաժներ է պատրաստել հանրապետական ու ժողովրդավարական (դեմոկրատական) կուսակցությունների՝ համապետական նախագահական ընտրություններին նախորդած համագումարների ընթացքի մասին:

Ֆրբերն անդամակցել է այսպես կոչված՝ «Ալգոնքինյան կլոր սեղան»-ին՝ մի խումբ մտավորականների ամենօրյա այն հավաքներին, որ տեղի էին ունենում նյույորքյան Algonquin Hotel հյուրանոցի ռեստորանում՝ ճաշասեղանի շուրջ:

Նա իր ողջ կյանքը միայնակ է անցկացրել. ընտանիք չի կազմել, երեխաներ չի ունեցել: Մահացել է Նյու Յորքում, 81 տարեկան հասակում, ստամոքսի քաղցկեղից:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդնա Ֆրբերը հեղինակել է բազմաթիվ վեպեր, նորավեպեր, պատմվածքներ, մի շարք կինոնկարների սցենարներ, թատերախաղեր, որոնք բեմադրվել են Բրոդվեյի թատրոններում:

1994 թվականին էկրան է բարձրացել կինոռեժիսոր Ալան Ռուդոլֆի նկարահանած «Միսիս Փարքերն ու արատավոր շրջանը» ֆիլմը, որտեղ Էդնա Ֆրբերի դերի հիանալի կատարմամբ հանդես է եկել կինոդերասանուհի Լիլի Թեյլորը:

Մատենագրության ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1911 Dawn O’Hara
  • 1913 Roast Beef, Medium
  • 1914 Personality Plus
  • 1915 Emma Mc Chesney and Co.
  • 1917 Fanny Herself
  • 1918 Cheerful — By Request
  • 1919 Half Portions
  • 1921 The Girls
  • 1922 Gigolo
  • 1924 So Big
  • 1926 Show Boat
  • 1927 The Royal Family
  • 1929 Սիմառոն (էկրանավորվել է 1931 թ.)
  • 1931 American Beauty
  • 1932 Dinner at Eight
  • 1933 They Brought Their Women
  • 1935 Եկ և նվաճի՛ր (էկրանավորվել է 1936 թ.)
  • 1926 Stage Door
  • 1938 Nobody’s in Town
  • 1939 A Peculiar Treasure
  • 1941 Saratoga Trunk
  • 1941 No Room at the Inn
  • 1941 The Land Is Bright
  • 1945 Great Son
  • 1945 Saratoga Trunk
  • 1949 Bravo
  • 1952 Հսկան (էկրանավորվել է 1956 թ.)
  • 1952 Olbrzym
  • 1958 Ice Palace
  • 1963 A Kind of Magic

Կինոսցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1925: So Big
  • 1930: Բրոդվեյի արքայական ընտանիքը
  • 1931: Cimarron
  • 1932: So Big
  • 1933: Dinner at Eight
  • 1936: Show Boat
  • 1937: Stage Door
  • 1945: Saratoga Trunk
  • 1951: Show Boat
  • 1953: So Big (ռեմեյք)
  • 1955: Giants
  • 1959: Ice Palace
  • 1960: Cimarron (ռեմեյք)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118683284 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Discogs — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 filmportal.de — 2005.
  6. 6,0 6,1 6,2 LIBRIS — 2012.
  7. 7,0 7,1 CONOR
  8. 8,0 8,1 Ավստրալիայի ազգային գրադարան — 1960.
  9. 9,0 9,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 365.
  11. 11,0 11,1 11,2 11,3 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  12. https://openlibrary.org/works/OL2646763W/Personality_Plus
  13. https://openlibrary.org/works/OL2646769W/So_Big
  14. https://openlibrary.org/works/OL2646772W/Cimarron
  15. https://openlibrary.org/works/OL2646756W/American_Beauty
  16. https://openlibrary.org/works/OL2646755W/Saratoga_trunk
  17. https://openlibrary.org/works/OL2646751W/Come_and_get_it
  18. http://www.michiganwomen.org/Images/Ferber,%20Edna.pdf
  19. http://www.pulitzer.org/prize-winners-by-year/1925
  20. Boudreau Richard (1986)։ The Literary Heritage of Wisconsin: Beginnings to 1925։ Juniper Press։ էջ 412։ «Though she generally claimed 1887 as her birth year, an entry in her mother's diary reveals that Edna Ferber was born in 1885 in Kalamazoo, Michigan....» 
  21. Картина «Симаррон» стала первым вестерном, удостоенным премии «Оскар».
  22. [1]
  23. «Edna Ferber | Jewish Women's Archive»։ jwa.org։ Վերցված է 2019-02-15 
  24. «Edna Ferber | Jewish Women's Archive»։ jwa.org։ Վերցված է 2019-02-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝


Առցանց հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]