Էգիլս Լևիտս
Էգիլս Լևիտս | |
Կուսակցություն՝ | Latvian Way? |
---|---|
Կրթություն՝ | Համբուրգի համալսարան |
Մասնագիտություն՝ | դատավոր, իրավաբան, քաղաքական գործիչ և փաստաբան |
Ծննդյան օր | հունիսի 30, 1955[1] (65 տարեկան) |
Ծննդավայր | Ռիգա, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Jonass Levits? |
Մայր | Ingeborga Levita? |
Կայք՝ | president.lv |
Պարգևներ | |
Էգիլս Լևիտս (լատիշ․՝ Egils Levits, հունիսի 30, 1955[1], Ռիգա, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), լատվիացի քաղաքական և պետական գործիչ, իրավաբան, քաղաքագետ: Լատվիայի նախագահն է 2019 թվականի մայիսի 29-ից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1955 թվականին հրեա-լատիշական ընտանիքում։ 1972 թվականին ծնողների հետ ԽՍՀՄ-ից տեղափոխվել է Գերմանիա։ Արդարադատության նախկին նախարար (1993-1994): Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (1995-2004), ապա Եվրոպական միության դատարանի դատավոր (մինչև 2010 թվականը կոչվել է Եվրոպական համայնքների դատարան): Լատվիայի Ազգային զարթոնքի մասնակից: Լատվիայի անկախության վերադարձման հայեցակարգի հեղինակ է: Դեսպան Գերմանիայում, Շվեդիայում (1992-1993), Ավստրիայում, Հունգարիայում, Շվեյցարիայում (1994-1995): Սեյմի պատգամավոր (1993-1994): 100-ից ավելի գիտական հրապարակումների հեղինակ է: Լատվիայի գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր[2]։ Միջազգային արբիտրաժային դատարանի դատավոր[3]։ Սահմանադրական իրավունքի նախագահական հանձնաժողովի նախագահ[4]։
2019 թվականի մայիսի 29-ին Սեյմի կողմից ընտրվել է Լատվիայի նախագահ[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ GODA DOKTORI
- ↑ Members of the Permanent Court of Arbitration Archived 2014-02-03 at the Wayback Machine. Стр. 105 (стр. 24 файла)(անգլ.)
- ↑ «Konstitucionālo tiesību komisija»։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-10-ին։ Վերցված է 2011-12-09
- ↑ «Выборы Президента Латвии 2019»։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-30-ին։ Վերցված է 2019-06-03