Զվոլե
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Համայնք | |||||
---|---|---|---|---|---|
Զվոլե | |||||
Zwolle | |||||
| |||||
![]() Դիրքը Նիդերլանդներում | |||||
Երկիր | ![]() | ||||
Մարզ | Օվերեյսել | ||||
Մակերես | 112,11 կմ² | ||||
ԲԾՄ | 4 մետր | ||||
Բնակչություն | 120.661 մարդ (2011 թ.) | ||||
Խտություն | 1044,59 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | 038 | ||||
Փոստային ինդեքսներ | 8000–8049 | ||||
Պաշտոնական կայք | zwolle.nl | ||||
Մեկ շնչի տար. միջ. եկամուտ | € 13.100 | ||||
| |||||
Զվոլե (հոլ.՝ Zwolle ( արտասանություն)), համայնք Նիդերլանդների Օվերեյսել մարզում։ Այդ մարզի վարչական կենտրոնն է: Մոտակա խոշոր բնակավայրից՝ Ամստերդամից հեռավորությունը 120 կիլոմետր է: Զբաղեցնում է 112,11 կմ²տարածք, բնակչության թվաքանակը շուրջ 115 հազար է[1]։ Մեկ շնչի տարեկան միջին եկամուտը 13.100 եվրո է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ Զվոլեի ներկայիս տարածքն ու շրջական բնակեցված են եղել առնվազն բրոնզեդարյան ժամանակներից[2][3]: Հին հռոմեացիների տիրապետության ժամանակաշրջանում այստեղ ապրելիս են եղել ֆրանկների ցեղի ներկայացուցիչներ:
Ժամանակակից քաղաքը մոտավորապես 800 թվականին հիմնադրել են ֆրիզյան առևտրականներն ու Կառլոս Մեծի զորականները[4]:
Պատմական փաստաթղթերում Զվոլեն առաջին անգամ հիշատակվել է 1040 թվականին: 1230 թվականին Ուտրեխտի եպիսկոպոսը քաղաքի կարգավիճակ է շնորհել բնակավայրին: Իր ծաղկման շրջանում՝ XV դարում քաղաքն անդամակցել է Հանզային՝ առևտրական այդ նշանավոր միությանը:
Պատմական հուշարձաններից հիշարժան են հատկապես (հոլ.՝ Peperbus) աշտարակը, Sassenpoort դարպասը, միջնադարյան պարսպի մնացորդները, Սբ. Միքայել եկեղեցին, բազմաթիվ հնակառույց շինություններ:
1945 թվականին կանադացի զինվորական Լեո Մաժորը, օգտվելով մթությունից, մեն-մենակ ազատագրել է քաղաքը գերմանական զավթիչներից: Զվոլեի փողոցներից մեկը կրում է նրա անունը:
Տեսարժանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զվոլեի տեսարժան վայրերից է «De Librije» ռեստորանը՝ Նիդերլանդներում Միշլենի եռակի աստղի արժանացած երկու ռեստորաններիցմեկը:Այն տեղավորված է դոմինիկյան վանքի նախկին գրադարանում. այստեղից էլ՝ նրա De Librije անվանումը, որը նիդերլանդերենից թարգմանած՝ նշանակում է գրադարան[5]:
Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայն Բոլե (ծնվ. 1939), դերասան, «Սեզամ փողոց» հեռուստաշոուի Էլմո տիկնիկին հոլանդերեն խոսեցնողը[6]
- Գերարդ Տերբորխ (1617–1681), նկարիչ[7]
- Տոոսկե Բրոյգեմ (ծնվ. 1974), հեռուստադերասանուհի և հաղորդավարուհի[8]
- Հերման Բրոոդ (1946–2001), նկարիչ/ռոք աստղ
- Մանրիքս Կապերս (1943–2016), դերասան[9]
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյունեն, Գերմանիա
Էրշեկհալմա, Հունգարիա
Ռուտոբվե, Ռուանդա
Վոլոգդա, Ռուսաստան
Կալինինգրադ, Ռուսաստան
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Զվոլե
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Bevolking becijferd 2006» (PDF) (Dutch)։ Municipality of Zwolle։ August 2006։ էջ 12։ Արխիվացված է օրիգինալից 2007-06-14-ին։ Վերցված է 2007-03-17
- ↑ Theo Holleman (1996), Een verleden op de schop, University Press, Amsterdam, 90-5356-189-7
- ↑ Hove, ten J. (2005). Geschiedenis van Zwolle Zwolle: Waanders. 90-400-9050-5
- ↑ F.C. Berkenvelder (1980)։ «Het begin»։ Zwolle 750 jaar stad (Dutch)։ Waanders։ Արխիվացված է օրիգինալից 16 August 2006-ին։ Վերցված է 17 March 2007
- ↑ De Librije
- ↑ IMDb Database retrieved 11 February 2020
- ↑ «Ter_Borch,_Gerard»։ Encyclopædia Britannica 26 (11th ed.)։ 1911
- ↑ IMDb Database retrieved 11 February 2020
- ↑ IMDb Database retrieved 11 February 2020
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Զվոլե կատեգորիայում։ |