Զոլանի Մկիվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զոլանի Մկիվա
Դիմանկար
Ծնվել է1974
ԾննդավայրԱրևելյան Կապ, ՀԱՀ
Քաղաքացիություն ՀԱՀ
ԿրթությունԱրևմտյան Կապի նահանգի համալսարան
Մասնագիտությունբանաստեղծ, երաժիշտ, դերասան, պրոդյուսեր և հասարակական գործիչ
 Zolani Mkiva Վիքիպահեստում

Զոլանի Մկիվա (անգլ.՝ Zolani Mkiva, 1974, Արևելյան Կապ, ՀԱՀ), հարավաֆրիկացի բանաստեղծ, երաժիշտ, դերասան և պրոդյուսեր[1], ՀԱՀ Դելֆի ազգային խորհրդի նախագահ, (անգլ.՝ National Delphic Council of South Africa) (NDCSA) և Աֆրիկյան Դելֆյան խորհրդի նախագահ (անգլ.՝ African Delphic Council) (ADC)[2][3][4], համաաֆրիկյան Դելֆյան խաղերի կազմակերպման նախաձեռնող[5][6]։

Կյանքի ուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոլանին ծնվել է Արևելյան Կապի նահանգի Դուտիվա քաղաքում։ Կոսա ժողովրդին պատկանող նրա ընտանիքը սերում էր հայտնի հռետորների և բանաստեղծների տոհմից և ժառանգել էր իր նախորդների բնական շնորհները։ Ավանդական աֆրիկյան հասարակությունում դրանց կոչում են իմբոնգներ[7], ի դեմս որոնց հանդես են գալիս կոմպոզիտորը և հռետորը, որոնք գովերգում են համաշխարհային ճանաչում ունեցող անձնավորության, կամ տեղական նշանավոր մարդկանց։ Իմբոնգները հավերժացնում են Աֆրիկայի ամենահին ավանդույթը, փառաբանող երգեցողությունը։ Հեռուստահարցազրույցի ժամանակ (2013 թվականի սեպտեմբերի 6-ին) Մկիվան պատմում էր, որ 1991 թվականին հասունության ատեստատ ստանալուց հետո, ինքը որպես իմբոգի լայնորեն ներգրավված էր հանրային նախագծերում` ջանալով կարճ բանաստեղծական խոսքով արտահայտել հանրության տրամադրությունները[8][9]։

Երկրում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունների ընթացքում Զոլանի Մկիվան զգաց իր գիտելիքների ընդլայնման անհրաժեշտություն և որոշեց ուսումը շարունակել Արևմտյան Կապի համալսարանում։ 1994 թվականին նա ստացավ սոցիալական գիտությունների բակալավրի, իսկ 1996 թվականին բակալավրի աստիճան (գերազանցությամբ)[10]։ Նրա հետազոտությունները ընդգրկում են բանավոր ավանդույթները, ազգային մշակույթի պատմության հարցերը, նա դարձավ աֆրիկյան պոեզիայի, ավանդական երաժշտության, ծեսերի մշակույթի տեսաբան և գործնական կիրառող, բացահայտեց իր բանաստեղծությունների երաժշտական կոմպոզիցիաներում օգտագործման հնարավորությունները, մասնակցելով համերգներին ոչ միայն որպես իմբոնգա, այլ նաև ելույթավար[11]։ Մկիվան սովորաբար ստեղծագործում էր ջազային երաժիշտների օրինակով։ Նա սկզբունքորեն չէր հրապարակում իր բանաստեղծական ստեղծագործությունների տեքստերը, նախընտրելով, որ դրանք լսեն, ոչ թե կարդան։ Այս կանոնից երբեմն բացառություններ էին լինում[12][13]։

Ստեղծագործական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին պատկերներ
Մամուլը Զոլանի Մկիվայի պարգևների մասին 2013 2.
Դելֆյան գագաթաժողով, ՀԱՀ 2014 2.

Զոլանի Մկիվան առաջին անգամ լայն ճանաչում ստացավ 1990 թվականին, երբ որպես դպրոցական Տրանսկեյում վառ և տպավորիչ ձևով ողջունեց բանտից ազատված Նելսոն Մանդելային, «Welcome Home» նրա տուն վերադարձի ճանապարհին։ 1991 թվականին Զոլանիին արդեն կոչում էին «ազգի բանաստեղծ» (Imbongi Yesizwe), իսկ մեկ տարի անց (1992 թվականին) նա մասնակցեց ՀԱՀ ճանաչված քաղաքական գործիչ Ուոլթեր Սիսուլուի պարգևատրման հանդիսավոր արարողությանը։ 1994 թվականին Զոլան Մկիվան մասնակցել է ՀԱՀ առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մանդելայի երդմնակալության արարողությանը, որը հեռարձակվում էր ամբողջ աշխարհի հեռուստաալիքներով[8]։

Զիմբաբվեի փառատոնում Մկիվան 1995 թվականին արժանացել է «աֆրիկյան պոեզիայի թագավոր» կոչմանը, նա պաշտոնապես ճանաչվել է Աֆրիկայի ազգային բանաստեղծ:

Զոլանի Մկիվան մոդեռնատոր էր աշխարհի մշակույթի բեռլինյան տանը կայացած գրողների միջազգային համաժողովի բացման արարողությանը։ Նա մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային միջոցառումների (օրինակ՝ «Աֆրիկայի պոեզիա 2000»)՝ հանդես գալով տարբեր երկրների երաժիշտների, Սալիֆ Քեյթի, Անժելիկա Կիջոյի, Պապ Բեմբի, Իսմաել Լոի, Բայետեի և այլոց հետ համատեղ։ Բացի «Նելսոն Մանդելայի պոետ-դափնեկրի» կոչումից, Մկիվան բազմիցս ստացել է նաև միջազգային մրցանակներ, 2001 թվականին Ռոտերդամի ինտերնացիոնալ բանաստեղծական փառատոնում (անգլ.՝ Poetry International Festival), 2004 թվականին Անգլիայում քաղաքային մունետիկների միջազգային մրցաշարում (անգլ.՝ World Tournament of Town Criers) և այլն[8][10]։

2009 թվականի հոկտեմբերին Զոլանի Մկիվան (որպես «Makhonya Royal Trust» կազմակերպության նախագահ) 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ՀԱՀ-ի հաջողության համար առաջարկեց բոլոր 10 մարզադաշտերում կազմակերպել զոհաբերության արարողություններ, նախնիների օրհնությունը ստանալու համար[14]։ Յոհաննեսբուրգի գլխավոր մարզադաշտի օծման ծեսը կատարեցին 300 տեղական շամաններ, որոնք հագել էին կենդանիների մորթիներ[15]։

Զոլան Մկիվան իր ելույթներում գովերգում էր ոչ միայն Նելսոն Մանդելային, այլև մյուս նշանավոր անձանց ովքեր պայքարել են իրենց երկրի անկախության համար։ Դրանք էին Ֆիդել Կաստրոն Կուբայում, Ուգո Չավեսը Վենեսուելայում, Մուամմար ալ-Կադդաֆին Լիբիայում, Սիվուսագուր Ռամգուլամն Մավրիկիոսում, Քոֆի Անանը, ՄԱԿ-ում և այլն[16]։ Նելսոն Մանդելայի կենսագրականի հիման վրա 2013 թվականին նկարահանված Երկար ճանապարհ դեպի ազատություն ֆիլմում Զոլանի Մկիվան հանդես է եկել ապարտհեյդի դեմ պայքարի կողմնակիցներից մեկի, Ռայմոնդ Մհլաբի դերում[17]։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս նա «Մկիվա հիմնադրամի» (անգլ.՝ Mkiva Foundation) կառավարիչն է, որը շնորհում է մարդասիրական մրցանակներ (անգլ.՝ Mkiva Humanitarian Awards) և սահմանափակ միջոցների պայմաններում օժանդակում է գյուղական շրջանների զարգացմանը։ Մկիվան շարունակում է ստեղծել իր երաժշտությունը և ակտիվորեն մասնակցում է բարոյական արժեքների վերածննդին[10][18][19]։

2014 թվականի հունվարին Զոլանի Մկիվան նախաձեռնում է «Բանաստեղծական հարգանքի տուրք Նելսոն Մանդելային» (անգլ.՝ Poetry Tribute to Nelson Mandela) միջազգային նախագիծը, որը ընդհանուր առմամբ ընդգրկում է աշխարհի 95 երկրների, 95 բանաստեղծների, 95 բանաստեղծություններ[20]։

Իստ-Լոնդոնում, Ումթեյթում և Մֆեզոյում կայացած (հուլիս 2014 թ.) Միջազգային Դելֆյան խորհրդի 20-ամյակի տոնակատարության գագաթնաժողովի շրջանակներում Զոլանի Մկիվան և Քրիստիան Կիրշը կուտակված փորձի ամփոփման հետ մեկտեղ նախանշեցին Միջազգային Դելֆյան խաղերի մոտակա հեռանկարները։ ՄԴԽ-ի նախագահ Դիվինա Բաուտիստան (Ֆիլիպիններ) հանդիսավոր կերպով հայտարարեց ՀԱՀ-ում ժողովրդավարության հաղթանակի քսանամյակի պատվին կայանալիք (նոյեմբեր, 2014 թ.) Աֆրիկյան դելֆիադայի մասին։ Զոլանի Մկիվայի ջանքերի շնորհիվ Դելֆական շարժման մեջ ակտիվորեն ներգրավվեցին Ուոլթեր Սիսուլուի անվան համալսարանի ուսանողները, որոնց հետաքրքրում էր հոգևոր արժեքների առաջնահերթությունները և տարբեր մշակույթների միջև կառուցողական երկխոսության կարևորությունը, որի մասին Դելֆյան գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում նշեց ՄԴԽ-ի պատվավոր նախագահ Սպիրոս Մերկուրիսը (Հունաստան)[21]։

Զոլանի Մկիվան ընդգրկված է «Արևի երեխաները» Համաշխարհային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում[22] և մասնակցում է «Աշխարհի ծնունդը» Միջազգային խաղաղապահ ասամբլեայի գլոբալ ծրագրերի նախագծերին[23]։

Տիտղոսներ և պարգևներ (ընտրովի)[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Zolani Mkiva Poetry International Web». ZoomInfo. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  2. «Mthatha to host Arts Summit». «EC Today», стр. 2. 2014 թ․ հուլիսի 25. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. «Delphic Summit underway in Durban». Архив Интернета. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  4. «20th celebration of the Delphics "Arts and Culture Championships"» (PDF). Архив Интернета. 2014 թ․ հուլիս. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  5. Sithandiwe Velaphi. (Nov 20 2012). «Poet of Africa promotes arts and culture games in Africa». Архив Интернета. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  6. «МФЧМКМ и Африканские Дельфийские Игры». archive.is. Август 1, 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2017-11-09-ին.
  7. «imbongi». OxfordDictionaries.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Zolani Mkiva». Poetry International Web. 2002 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  9. Steve Gordon. (1996 թ․ մարտ). «Mkiva, Zolani (South Africa)». «South African musicians». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Awarded to Zolani Mkiva». «The Presidency». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  11. «Poet of Africa - Zolani Mkiva - Traditional Musici». Архив Интернета. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  12. «Zolani Mkiva (South Africa, 1974) Son of the Soil». «World Poetry Movement». 11/03/2011. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  13. «Zolani Mkiva. PROMETEO Latinoamerican Poetry Magazine No 81-82. July 2008». «Festival Internacional de Poesía de Medellín». 2008 թ․ հուլիս. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  14. Alison Raymond, Justin Palmer. (2009 թ․ հոկտեմբերի 26). «Animal slaughter for the World Cup?». Рейтер. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  15. Игорь Землянский. (26 мая 2010). «Главную арену предстоящего чемпионата мира освятили кровью». Свободная пресса. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  16. «Долгая дорога к свободе». «Кинопарк». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  17. Вячеслав Тетёкин. (2008 թ․ հուլիսի 17). ««Советская Россия»: Нельсон Манделе – копьё нации». Коммунистическая партия Российской Федерации. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին. {{cite web}}: Text "КПРФ" ignored (օգնություն)
  18. Sisonke Labase. (2013 թ․ հոկտեմբերի 21). «Mkiva Humanitarian Ceremony Awards». Архив Интернета. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  19. «Rawlings Receives Another Award In South Africa». Офис Джерри Ролингса. 2013 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  20. Zolani Mkiva (01/21/2014). «Poetry Tribute to Nelson Mandela». «World Poetry Movement». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  21. «20th celebration of the Delphics "Arts and Culture Championships"» (PDF). Архив Интернета. 2014 թ․ հուլիս. էջեր S. 30. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  22. «Попечительский совет». Архив Интернета. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  23. Наталия Миролюб. (02.04.2015). «Рождение мира». Архив Интернета. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զոլանի Մկիվա» հոդվածին։