Զլատկո Բուրեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զլատկո Բուրեկ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 4, 1929(1929-09-04)[1]
ԾննդավայրՊոժեգա, Խորվաթիա[2]
Մահացել էմայիսի 11, 2018(2018-05-11) (88 տարեկան)
Մահվան վայրԶագրեբ, Խորվաթիա
ԳերեզմանՄիրոգոյ գերեզմանատուն[3]
Քաղաքացիություն Խորվաթիա[2]
ԿրթությունԶագրեբի դրամատիկական արվեստի ակադեմիա
Մասնագիտությունկինոռեժիսոր, նկարիչ, սցենարիստ, տիկնիկագործ, թատերական ռեժիսոր, ռեժիսոր, հագուստ ձևագծող, քանդակագործ, մուլտիպլիկատոր, գծանկարիչ, բեմանկարիչ և puppet designer
ԱնդամությունԽորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա

Զլատկո Բուրեկ (խորվաթերեն՝ Zlatko Bourek, սեպտեմբերի 4, 1929(1929-09-04)[1], Պոժեգա, Խորվաթիա[2] - մայիսի 11, 2018(2018-05-11), Զագրեբ, Խորվաթիա[4][5][6]), խորվաթ ակադեմիկոս, նկարիչ, քանդակագործ, ռեժիսոր, սցենարիստ, ծաղրանկարիչ, բեմանկարիչ, տարազների նկարիչ, տիկնիկավար, անիմացիոն և խաղարկային ֆիլմեր ստեղծող, հրեական մշակույթի փորձագետ[7][8]։ Արժանացել է Վլադիմիր Նազորի անվան մրցանակի՝ ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում իր ձեռք բերած նվաճումների համար։ Լայն ճանաչման է արժանացել հատկապես «Պրոֆեսոր Բալթազար» կինոնկարի շնորհիվ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զլատկո Բուրեկը ծնվել ու մեծացել է հրեայի ընտանիքում[9][10][11][12]։ Կյանքի վաղ շրջանն անց է կացրել սկզբում՝ Պոժեգա քաղաքում, ապա՝ Օսյեկում, ուր իր հրեա մոր և սերբ խորթ հոր հետ տեղափոխվել է չորս տարեկան հասակում։ Բուրեկը նկարչության և քանդակագործության գաղտնիքների ու նրբությունների մեջ խորամուխ է եղել Զագրեբի դրամատիկական արվեստի ակադեմիայում և Զագրեբի համալսարանում, որն ավարտել է 1955 թվականին։ Իր ստեղծագործական գործունեության ընթացքում իրականացրել է մի շարք ներկայացումների նկարչական ձևավորումը, մասնակցել բազմաթիվ կոլեկտիվ ցուցահանդեսների, ինչպես նաև կազմակերպել անհատական ցուցահանդեսներ մի շարք հեղինակավոր պատկերասրահներում ու թանգարաններում՝ Նյու Յորքում, Դույսբուրգում, Դուբրովնիկում, Զագրեբում, Օսյեկում... 1959 թվականից անցել է գրաֆիկական աշխատանքներ ստեղծելուն և 1963-ին դրանք ներկայացրել է ցուցահանդեսում։ Այդ աշխատանքներում հումորի, գրոտեսկի, ժողովրդական բանահյուսության տարրերի, սյուրռեալիզմի ոգու միահյուսումով, ակնառու ինքնատիպությամբ պատկերել է իր արվեստի և ստեղծագործական գորունեության զանազան կողմերը[13]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Most na Orljavi (2002) անիմացիա
  • Mister Ventriloquist (1980) կարճամետրաժ խաղարկային
  • Ručak (1979) անիմացիա
  • Farsa - Crvenkapica 2. dio (1974) անիմացիա
  • Farsa (1973) անիմացիա
  • Love story (1973) անիմացիա
  • Mačka (1971) անիմացիա
  • Školovanje (1970) անիմացիա
  • Kapetan Arbanas Marko (1967) անիմացիա
  • Bećarac (1966) անիմացիա
  • Cirkus Rex (1965) կարճամետրաժ խաղարկային
  • I videl sam daljine meglene i kalne (1964) անիմացիա
  • Kovačev šegrt (1961) անիմացիա

Որպես սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mačka (1971) անիմացիա
  • Školovanje (1970) անիմացիա
  • Kapetan Arbanas Marko (1967) անիմացիա
  • Bećarac (1966) անիմացիա
  • I videl sam daljine meglene i kalne (1964) անիմացիա
  • Kovačev šegrt (1961) անիմացիա

Որպես բեմադրող նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kamenita vrata (1992) լիամետրաժ խաղարկային
  • Alfred noćni čuvar (1971) անիմացիա
  • Zvonko sa zvonika (1971) անիմացիա
  • Lutke bez kose (1971) անիմացիա
  • Duga profesora Baltazara (1971) անիմացիա
  • Problem nespretnosti (1971) անիմացիա
  • Školovanje (1970) անիմացիա
  • Maestro Koko (1969) անիմացիա
  • Tetke pletke (1969) անիմացիա
  • Horacijev uspon (1969) անիմացիա
  • Martin na vrhu (1969) անիմացիա
  • Sreća u dvoje (1969) անիմացիա
  • Viktorov jajomat (1969) անիմացիա
  • Zvjezdani kvartet (1969) անիմացիա
  • Rođendanska priča (1969) անիմացիա
  • Hanibalove Alpe (1969) անիմացիա
  • O mišu i satovima (1969) անիմացիա
  • Leteći Fabijan (1968) անիմացիա
  • Vjetrovita priča (1968) անիմացիա
  • Kapetan Arbanas Marko (1967) անիմացիա
  • Krotitelj divljih konja (1966) անիմացիա
  • Kovačev šegrt (1961) անիմացիա
  • Dječak i lopta (1960) անիմացիա
  • Bumerang (1960) անիմացիա
  • Proljetni zvuci (1960) անիմացիա
  • Krađa dragulja (1959) անիմացիա
  • Djevojka za sve (1959) անիմացիա
  • Ludo srce (1959) անիմացիա
  • Jaje (ռեժիսոր՝ Վատրոսլավ Միմիչ) (1959) անիմացիա
  • Inspektor se vratio kući (1959) անիմացիա
  • Kod fotografa (1959) անիմացիա
  • Zmaj (1959) անիմացիա
  • Nocturno (ռեժիսոր՝ Նիկոլա Կոստելաց) (1958) անիմացիա
  • Happy end (1958) անիմացիա
  • Veliki strah (1958) անիմացիա
  • Cowboy Jimmy (1957) անիմացիա
  • Nestašni robot (1956) անիմացիա

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1962: Բելգրադ, Kovačev šegrt – հատուկ մրցանակ՝ համարձակորեն մտահղացված կերպարների և նկարչական ձևավորման համար
  • 1965: Բելգրադ, I videl sam daljine meglene i kalne – 3-րդ մրցանակ՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, 2-րդ մրցանակ՝ ռեժիսուրայի համար, CIDALC մրցանակ, Զագրեբ քաղաքի մրցանակ
  • 1967: Բելգրադ, Bećarac – դիպլոմ
  • 1968: Օբերհաուզեն, Kapetan Arbanas Marko – հատուկ մրցանակ. Մամայա, Kapetan Arbanas Marko -հատուկ մրցանակ լավագույն գրաֆիկայի համար
  • 1970: Ատլանտա, Kapetan Arbanas Marko - արծաթե մեդալ
  • 1972: Բելգրադ, Mačka – առաջին մրցանակ՝ «Լավագույն մուլտֆիլմ» անվանակարգում
  • 2005: Խորվաթիայի Հանրապետության Վլադիմիր Նազորի անվան մրցանակ՝ ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում ձեռք բերած նվաճումների համար

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Snješka Knežević Aleksander Laslo - Židovski Zagreb, 2011, AGM, Židovska općina Zagreb, Zagreb,isbn=978-953-174-393-8

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://wepa.unima.org/en/zlatko-bourek/
  3. https://www.gradskagroblja.hr/trazilica-pokojnika/15
  4. |title=HAZU • Naslovnica|url=http://info.hazu.hr/hr/}}
  5. |title=Stvorio Baltazar grad: U 89. godini umro akademik Bourek|url=https://www.24sata.hr/show/stvorio-baltazar-grad-u-89-godini-umro-akademik-bourek-573423%7Caccessdate=2018-05-22%7Clanguage=hr}}(չաշխատող հղում)
  6. https://www.vecernji.hr/kultura/umro-akademik-zlatko-bourek-1245229
  7. Snješka Knežević (2011, էջ. 99)
  8. Jerković, Ana (2010 թ․ օգոստոսի 1). «INTERVJU Zlatko Bourek: Sreća što nisam bogat» (Croatian). Slobodna Dalmacija. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Razgovarala Petra Smoljak: Predstava o đubretu Hitleru i neobičnom Židovu, Večernji list. 4. svibnja 2010. Pristupljeno 15. svibnja 2018.
  10. Snješka Knežević, 2011, str. 99
  11. Jerković, Ana (01 kolovoz 2010). «INTERVJU Zlatko Bourek: Sreća što nisam bogat» (Croatian). Slobodna Dalmacija. Վերցված է 26 siječanj 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Silobrčić, Dobroslav (06 siječanj 2013). «EKSKLUZIVNO PRIZNANJE Zlatko Bourek: 'Ja sam slavonski erotoman. Ja radim nakaze. I volim ih'» (Croatian). Jutarnji list. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 26 siječanj 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. Silobrčić, Dobroslav (2013 թ․ հունվարի 6). «EKSKLUZIVNO PRIZNANJE Zlatko Bourek: 'Ja sam slavonski erotoman. Ja radim nakaze. I volim ih'» (Croatian). Jutarnji list. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]