Վլադիմիր Նազոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Նազոր
Vladimir Nazor Z Car 0907.jpg
Ծնվել է մայիսի 30, 1876({{padleft:1876|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:30|2|0}})[1][2]
Ծննդավայր Պոստիրա, Սպլիտսկո Դալմատինսկա, Խորվաթիա
Վախճանվել է հունիսի 19, 1949({{padleft:1949|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:19|2|0}})[3][2] (73 տարեկանում)
Վախճանի վայր Զագրեբ, Խորվաթիա[3]
Մասնագիտություն բանաստեղծ, կոմիսար, գրող և թարգմանիչ
Լեզու խորվաթերեն[2]
Քաղաքացիություն Flag of Croatia.svg Խորվաթիա
Կրթություն Զագրեբի համալսարան
Գրական ուղղություններ աթեիզմ
Անդամակցություն Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա
Կուսակցություն Հարավսլավիայի կոմունիստների միություն
Vladimir Nazor Վիքիպահեստում

Վլադիմիր Նազոր - մայիսի 30, 1876({{padleft:1876|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:30|2|0}})[1][2], Պոստիրա, Սպլիտսկո Դալմատինսկա, Խորվաթիա - հունիսի 19, 1949({{padleft:1949|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:19|2|0}})[3][2], Զագրեբ, Խորվաթիա[3] - խորվաթ բանաստեղծ, գրող, պետական և հասարակական գործիչ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Նազորը ծնվել է 1876 թվականի մայիսի 30-ին, խորվաթական Բրաչ կղզում գտնվող Պոստիրա փոքրիկ քաղաքում: Սովորել է ավստրիական Գրաց և խորվաթական Զագրեբ քաղաքների համալսարաններում: 1898-1931 թվականներին աշխատել է որպես ուսուցիչ:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1941 թվականի դեկտեմբերի 30-ին, Նազորը կառավարական դեկրետով դարձել է Խորվաթիայի գիտության և արվեստների ակադեմիայի անդամ, բայց 1942 թվականի սկզբներին նա բանաստեղծ Իվան Գորան Կովաչիչի հետ փախել է Զագրեբից՝ մակույկով գաղտնաբար նավարկելով Սավայի վտակ Կուպա գետով (այդ փախուստը արտացոլված է նրա «Մակույկը Կուպայի վրա» պոեմում), և միացել է հարավսլավացի պարտիզաններին: Վլադիմիր Նազորը ակտիվորեն մասնակցել է Հարավսլավիայի ժողովուրդների 1941-1945 թվականների ազատագրական պայքարին: 1943 թվականին նա ընտրվել է Խորվաթիայի ազատագրման հակաֆաշիստական երկրամասային վեչեի նախագահի առաջին տեղակալ, 1945 թվականին՝ Խորվաթիայի Ժողովրդական ժողովի նախագահության նախագահ:

Վլադիմիր Նազորը հինգ հարյուրից ավելի բանաստեղծությունների հեղինակ է: «Սլավոնական լեգենդներ» (1900թ.), «Ժիվանա» (1902 թ.), «Խորվաթ արքաներ» (1912 թ.), «Նոր երգեր» (1912 թ.) բանաստեղծական ժողովածուներում, «Բրունդո արջը» (1915 թ.) պոեմում, «Իստրիական պատմվածքներ» գրքում (1913 թ.) նա, կիրառելով հին սլավոնական պատմության, առասպելաբանության պատկերավորման և խորհրդանիշերի համակարգերի հնարքներն ու հնարավորությունները, ներկայացնում, հաստատում է սլավոն ժողովուրդների վեհությունը:

Գրողի շիրմաքարը

Նազորի լավագույն արձակ ստեղծագործությունները հորինվել են նրա հուշերի հիման վրա: Դրանցից հիշաժան են հատկապես «Պատմություններ մանկությունից» (1924 թ.) և «Պատմվածքներ կղզուց, քաղաքից ու սարերից»(1927 թ.) գրքերը:

Հակաֆաշիստական պայքարին նվիրված լավագույն երկերից են «Պաստոր Լադան» (1938-1946 թթ.) պատմական-այլաբանական վեպը, «Պարտիզանուհի Մառան» (1946 թ.) վիպակը, «Պարտիզանների հետ» (1945 թ.) օրագրությունների գիրքը:

Նազորի ստեղծագործությունն իր ամբողջության մեջ ընդգրկելով քսաներորդ դարի առաջին կեսի բավականին մեծ մի ժամանակաշրջան՝ խորվաթական գրականության նշանակալից երևույթներից է: Գրողի ոճը անցումներ է կատարել ռոմանտիզմից, ավանգարդից ու մոդեռնից սոցիալիստական ռեալիզմին:

Վլադիմիր Նազորը տիրապեում էր մի շարք լեզուների և գեղարվեստական թարգմանություններ է կատարել իտալերենից, ֆրանսերենից, գերմաներենից... Թարգմանչական արվեստի ակնառու նվաճումներ են Դանթեի «Աստվածային կատակերգության», Գյոթեի, Հյուգոյի, Շեքսպիրի և գրական այլ հսկաների գլուխգործոցների նազորյան թարգմանությունները:

Վլադիմիր Նազորը մահացել է 1949 թվականի հունիսի 19-ին, հուղարկավորվել Միրոգոեի նշանավոր գերեզմանատանը, որտեղ թաղված են արվեստի ու գիտության բազմաթիվ ականավոր գործիչներ:

1951 թվականից արվեստի ասպարեզում Խորվաթիայի պետական մրցանակը, ի պատիվ մեծահամբավ գրողի, կոչվում է Վլադիմիր Նազորի անունով:

Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի շատ ժողովուրդների լեզուներով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Tko je tko u NDH, «Vladimir Nazor». Minerva. Zagreb, 1997 Vladimir Nazor at Gradska Groblje Archived 2011-07-18 at the Wayback Machine.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Рыльский М. Вечерние беседы, К., 1962 (укр.) Вервес Г. Д. М. Рыльский в кругу славянских поэтов., К., 1972 (укр.) Пащенко Е. Н. В. Назор и фольклористика в хорватской литературе, К., 1983