Զիգմունդ Կարիբուտովիչ
Զիգմունդ Կարիբուտովիչ | |
---|---|
Սիգիզմունդ Կորիբուտը և նրա զորքերը լիտվական դրոշի տակ | |
1395 - 1435[1][2] | |
Ծննդավայր | Նովգորոդ-Սևերսկի |
Մահվան վայր | Ուկմերգե |
Քաղաքացիություն | Լիտվական մեծ իշխանություն և Բոհեմիայի թագավորություն |
Մարտեր/ պատերազմներ | Գրյունվալդի ճակատամարտ[2] |
Զիգմունդ Կարիբուտովիչ կամ Սիգիզմունդ Կարիբուտ (լիտ.՝ Žygimantas Kaributaitis, բելառուս․՝ Жыгімонт Карыбутавіч, լեհ.՝ Zygmunt Korybutowicz, չեխ.՝ Zikmund Korybutovič, ուկրաիներեն՝ Жиґимонт Корибутович կամ Сигізмунд Корибутович, 1395, Նովգորոդ-Սևերսկի - 1435[1][2], Ուկմերգե), Լիտվական մեծ իշխանության դուքս` Գեդիմինաս դինաստիայից[3]։ Նա առավել հայտնի է որպես հուսիական բանակի ռազմական հրամանատար և Բոհեմիայի և Պրահայի նահանգապետ Հուսյան պատերազմների ժամանակ[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգակցական կապեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Զիգմունդը, Լիտվայի մեծ դուքս Գեդիմինասի դինաստիայից Ալգիրդասի թոռն է, ծնվել է Նովգորոդ-Սևրսկիում, Ալգիդրասի որդի Դմիտրի Կորիբուտի և Ռյազանի մեծ իշխան Օլեգի դստեր՝ Անաստասիայի ընտանիքում և 1404 թվականից մեծացել է Կրակովում գտնվող Կորիբուտի եղբոր (նրա հորեղբայր) Ջոգայլայի (Władysław Jagiełło) արքունիքում։ Լուրեր կային, որ թագավորի մահից հետո Լեհաստանի գահին Զիգմունդն է բարձրանալու։ Լինելով դեռահաս՝ նա 1410 թվականին իր դրոշի (Պոգոնյա) ներքո գլխավորել է լեհական թագի բանակը Գրյունվալդի հաղթական ճակատամարտում։
Նրա ավագ քույրը՝ Օլենան (Հելենա) ամուսնացած էր Բոհեմական թագավորության կարևոր մագնատ, Օպավայի և Ռատիբորցի դուքս Յանի հետ։
Ռազմական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես Բոհեմիայի ռեգենտ Լիտվայի Մեծ Դուքս Վիտաուտասի օրոք, նրան հանձնարարվեց 1422 թվականի ապրիլին առաջնորդել իր բանակը դեպի Բոհեմիա։ «Հռոմեական սրբազան կայսրության» կայսր Սիգիզմունդ Հունգարացու բանակը նահանջեց Հունգարիա՝ խուսափելով հանդիպումից։ Զիգմունդ Կարիբուտը ժամանեց Պրահա 1422 թվականի մայիսի 16-ին և ճանաչվեց Բոհեմիայի կառավարիչ։ Նա դարձավ տեղական հուսիտների հրամանատար և մասնակցեց հուսիտների ներքին պայքարին։ Հռոմի Պապ Մարտին V-ն պնդեց, սպառնալով խաչակրաց արշավանքով, որ Վիտաուտասն ու Ջոգայլան հետ կանչեն Զիգմունդին Բոհեմիայից և որ նա չաջակցի հերետիկոս հուսիտներին։ 1423 թվականի դեկտեմբերի 24-ին Ջոգայլայի հետ Սիգիզմունդ Հունգարացու հաշտությունից հետո Զիգմունդ Կորիբուտն իր բանակով լքեց Պրահան[3]։
Գարդինի մոտ Վիտաուտասի հետ հանդիպած չեխ բանագնացները խնդրեցին նրան թույլ տալ Զիգմունդ Կարիբուտովիչին ընդունել չեխական թագը, սակայն Վիտաուտասը չհամաձայնեց[3]։
Այնուամենայնիվ, Զիգմունդ Կարիբուտովիչը չկարողացավ մերժել Բոհեմիայի գահի առաջարկը և 1424 թվականի հունիսի 29-ին նա կրկին եկավ Պրահա 1500-հոգանոց լեհական բանակով և իրեն հայտարարեց հուսիտ, նորից պատերազմ հայտարարեց Սիգիզմունդ Հունգարացուն[3], այս անգամ առանց Վիտաուտասի և Ջոգայլայի համաձայնության. նրանց առաջնային նպատակը Մելնոյի պայմանագրի հաջող իրականացումն էր, ուստի Սիգիզմունդ Հունգարացու հետ հակամարտությունն անցանկալի էր։ Զիգմունդը Չեխիայում մնաց մինչև 1434 թվականը։ Այդ պատճառով Ջոգայլան հրամայեց բռնագրավել Զիգմունդի կալվածքները, և պապական լեգատը նրան վտարեց։
Միևնույն ժամանակ, որպես Պրահայի նահանգապետ, Զիգմունդը արձակեց քաղաքային խորհուրդը, հրավիրեց նորը և հաջողվեց վերջ տալ Յան Ժիժկայի և Ուտրակվիստների միջև ներքին տարաձայնություններին, ինչը հնարավորություն տվեց հուսիտների հաջող ռազմական արշավը դեպի Մորավիա ընդդեմ կայսր Սիգիզմունդի։ Ժիժկայի մահից հետո նա դարձավ իր բանակի գերագույն հրամանատարը` տանելով հաղթանակ 1426 թվականի հունիսի 16-ին Ուստի նադ Լաբեմի ճակատամարտում։
Զիգմունդ Կորիբուտը բանակցություններ սկսեց Սիգիզմունդ Հունգարացու հետ՝ կաթոլիկներին և հուսիտներին հաշտեցնելու մտադրությամբ։ Սակայն նրա քաղաքական կարիերան ավարտվեց 1427 թվականին, երբ կասկածելի Պրահայի տաբորիտների նախաձեռնությամբ նա բանտարկվեց Վալդշտեյն ամրոցում՝ Պրահայում ապստամբություն կազմակերպելու համար։ 1428 թվականին բանտից ազատվելուց հետո Զիգմունդը մասնակցել է Սիլեզիայում տաբորական մարտերին։ Լիպանի գյուղում տեղի ունեցած ճակատամարտում կրած վճռական կորուստը ստիպեց նրան վերադառնալ Լիտվայի Մեծ Դքսություն։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զիգմունդ Կարիբուտովիչի ողբերգության վերջին գործողությունը տեղի է ունեցել 1435 թվականին, Լիտվայում։ 1430 թվականի հոկտեմբերի 27-ին Վիտաուտասի մահից հետո այստեղ շուտով կռիվներ սկսվեցին նրա իրավահաջորդ` Տևտոնական միաբանության կողմնակից Շվիտրիգեյլասի, ով հռչակվել էր մեծ դուքս ԼՄԴ-ի իշխանների և ազնվականների կողմից, և նրա զարմիկի՝ Ժիգիմանտաս Կեստուտայտիսի միջև, որին աջակցում էին թագավոր Ջոգայլան և նրա ազնվականները, ովքեր ձգտում էին Լիտվան է'լ ավելի դարձնել կախված Լեհաստանից։ Զիգմունդ Կարիբուտովիչն աջակցեց Շվիտրիգայլասին։
Այս պայքարի ելքը որոշվեց 1435 թվականի սեպտեմբերի 1-ին այսպես կոչված Պաբայսկի ճակատամարտում, որը տեղի ունեցավ Ուկմերգեյից (Վիլկոմիր) 10 կմ հեռավորության վրա՝ Ժիրնայ լճի և նրանից հոսող Ժիրնայ գետի մոտ[5]։
Զիգմունդ Կարիբուտը 1435 թվականի սեպտեմբերի 1-ին իր հորեղբոր Շվիտրիգեյլայի կողմից Վիլկոմիերսի ճակատամարտում հրամանատարների թվում էր։ Այս ճակատամարտում Շվիտրիգեյլայի բանակն ամբողջությամբ ջախջախվեց Ժիգիմանտաս Կեստուտայտիսի ուժերի կողմից։ Զիգմունդ Կորիբուտը մարտի ժամանակ վիրավորվեց, սակայն պայքարեց մինչև վերջ և շուտով մահացավ գերության մեջ անհասկանալի հանգամանքներում[3]։
Յան Դլուգոշի խոսքով՝ Զիգմունդ Կարիբուտովիչի մահվան պատճառը վերքերի ծանր վարակումն է եղել (extremo mortis horrendae supplicio)[5]: Ընդհանուր առմամբ Դլուգոշը համարում է, որ մարտից հետո նրա մահվան երեք վարկած կա՝ խեղդվել, թունավորվել կամ վիրավորին հետագա բուժօգնություն չցուցաբերելը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 MAK (польск.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Kniaziowie litewsko-ruscy od końca czternastego wieku (польск.) / J. Wolff — Warszawa: 1895. — P. 179.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Žygimantas Kaributaitis». www.vle.lt (լիտվերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Zygmunt Korybutowicz (książę litewski ; ?-1435)». Deskryptory Biblioteki Narodowej. Վերցված է 2023 թ․ մայիսի 22-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «Žygimantas Kaributaitis - tragiško likimo asmenybė» [Զիգմունդ Կարիբուտատիս. ողբերգական ճակատագրի տեր մարդ]. web.archive.org. 2011 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 22-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Chłędowski Kazimierz. Zygmunt Korybut: szkic historyczny (1420–1428). Warszawa, 1864.
- Grygiel Jerzy. Życie i działalność Zygmunta Korybutowicza. Studium z dziejów stosunków polsko-czeskich w pierwszej połowie XV wieku // PAN, oddział w Krakowie. Wydawnictwo Ossolineum. Wrocław, 1988.
- Nikodem Jarosław. Polska i Litwa wobec husyckich Czech w latach 1420–1433. Studium o polityce dynastycznej Władysława Jagiełły i Witolda Kiejstutowicza // Instytut Historii UAM. Poznań, 2004.
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զիգմունդ Կարիբուտովիչ» հոդվածին։ |
|