Ուկմերգե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ուկմերգե
լիտ.՝ Ukmergė
լեհ.՝ Wiłkomierz
Դրոշ Զինանշան
Flag of Ukmergė.jpg Ukmerge COA.gif

Ukmergė 1.jpg
Կոորդինատներ: 55°16′0″ հս․ լ. 24°45′0″ ավ. ե. / 55.26667° հս․. լ. 24.75000° ավ. ե. / 55.26667; 24.75000
Երկիր Լիտվա Լիտվա
Երկրամաս Վիլնյուսի նահանգ
Շրջան Ուկմերգեի շրջան
Հիմնադրված է X դար թ.
Առաջին հիշատակում 1333
Այլ անվանումներ Վիլկոմիր
Տվյալ կարգավիճակում 1486 թվականից
Մակերես 20,45 կմ²
ԲԾՄ 64 մետր
Կլիմայի տեսակ բարեխառն-մայրցամաքային
Խոսվող լեզուներ լիտվերեն
Բնակչություն 26 974 մարդ (2010)
Ժամային գոտի UTC+2, ամառը UTC+3
Փոստային ինդեքս LT-20001
Պաշտոնական կայք ukmerge.lt
##Ուկմերգե (Լիտվա)
Red pog.png

Ուկմերգե (լիտ.՝ Ukmergė, բելառուս․՝ Вількамі́р, լեհ.՝ Wiłkomierz), քաղաք Լիտվայի կենտրոնական մասում։ Հանդիսանում է համանուն շրջանի վարչական կենտրոնը։

Ինքնակառավարման ղեկավարության շենքն ու «Lithuania Restituta» հուշարձանը (կառուցվել է 1930 թվականին, պայթեցվել է 1951, վերականգնվել 1990 թվականին)

Քաղաքը տեղակայված է Շվյանտոյի (լիտ.՝ Šventoji) գետի ափին՝ Իոնավայից 36 հեռավորության վրա։ Քաղաքում գործում են մեքենաշինական, կահույքի, կաթի գործարաններ, կարի ֆաբրիկա և այլն։

Բնակչությւոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1857 թվականին քաղաքն ուներ 6770 բնակիչ, որոնցից ուղղափառ էին 323 (4,8 %), հնահավատներ՝ 191 (2,8 %), կաթոլիկներ՝ 1843 (27,2 %), հուդայականներ՝ 4365 (64,5 %) մարդ[1]։

1897 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքն ուներ 13 532 բնակիչ, որոնցից 7277 (53,8 %) մարդ իր մայրենի լեզուն համարում էր եբրայերենը (իդիշ), 2781 (20,6 %) մարդ՝ լեհերենը, 2078 (15,4 %) մարդ՝ ռուսերենը, 839 (6,2 %) մարդ՝ լիտվերենը[2]։

1990 թվականին քաղաքն ուներ շուրջ 31 հազար բնակիչ։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի անվանումը հանդիպում է Vilkenberge (1336), Vielkemirgen (1366), Wilkenmerge (1385) ու Վիլկոմիրի (1475) տարբերակներով։ Քաղաքն իր անունն ստացել է Վիլկմերգելե (ներկայում՝ Ուկմերգելե, Շվյանտոյի գետի աջ վտակը) գետակի անունից։ Գետակի անունը, ամենայն հավանականությամբ, ծագում է վիլկաս (լիտվերեն՝ գայլ) հին լիտվերեն բառից -merg արմատով, որ նշանակում է հոսել, քչքչալ։ Ժամանակակից լիտվերենում այն կորցրել է իր այդ իմաստը, որը, սակայն, հեշտորեն վերականգնվում է լատվիերենի համաբանությամբ. merga, marga «մանր անձրև», mergat – «անձրևել»։ Դրանք ունեն -merg ընդհանուր արմատը, որ հին բալիական լեզուներում ուներ թացի, խոնավի ընդհանուր նշանակություն։

Զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինանշանը հաստատվել է Ստանիսլավ Ավգուստ Պոնյատովսկի թագավորի կողմից 1792 թվականին։ Նրա վրա պատկերված է բաց գիրք վարդի ու կարմիր ցուլի հետ, ավերակներից բարձրացող տուն ու խորհրդանշական սիրտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հայտնի է XIII դարից, սակայն քաղաքի հիմնադրումը վերագրվում է առասպելական Դովսպրունգին (ով, իբրև թե, 924 թվականին Հռոմից Լիտվա է եկել Պելեմոնի հետ) և վերաբերում է X դարին։ Սարի վրա, որը հետագայում ստացել է Բերդի սար անունը, գտնվել է քաղաքը պաշտպանության համար նախատեսված բերդը, որը բազմիցս ենթարկվել է խաչակիրների հարձակումներին սկսած XIII դարից։ Տարեգրի խոսքերով՝ մարտերից մեկում ընկել են 10 000 խաչակիրներ և գերի է վերցվել Կորիբուտ թագավորը, ում օգնում էին նրանք։ Լեհաստանի տիրապետության տարիներին եղել է արքունական ժողովների վայր և այնտեղ են գտնվել պոտական ու քաղաքային դատարանները։ Սիգիզմունդ I-ը քաղաքին շնորհել է առավելություններ ու մագդեբուրգյան իրավունք։ 1566 թվականից հանդիսանում է պովետի կենտրոն։ 1711 թվականին՝ Հյուսիսային պատերազմի ժամանակ, քաղաքը թալանվել է շվեդների կողմից։ 1797 թվականին դարձել է Վիլենի նահանգի, նույն թվականին՝ Լիտվայի նահանգի, իսկ 1842 թվականին՝ Կովնոյի նահանգի նահանգային քաղաք։

1919 թվականին քաղաք է մտել Կարմիր բանակը։ 1920 թվականին լեհական զորքերը փորձել են գրավել քաղաքը, սակայն մի քանի բախումներից հետո կնքել են պայմանագիր, որով հաստատվել է երկրների սահմանը։ Վիլկոմիրը մնացել է լիտվական տիրապետության տակ։

Քաղաքը XIX դարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետի ափին տեղակայված լինելու շնորհիվ քաղաքն ունի առևտրական կարևոր նշանակություն։ Քաղաքին է պատկանում 2389 դեսյատին հող, տարեկան եկամուտն ու ծախսը տատանվում էր 14 ու 20 հազար այն ժամանակվա ռուբլու միջև։ Հունիսի 29-ին անցկացվում էր տոնավաճառ։ 1889 թվականին քաղաքն ուներ 16 559 բնակիչ (8898՝ արական սեռի, 7661՝ իգական), այդ թվում՝ հոգևոր կոչում ունեցողներ՝ 15, արքունականներ՝ 166, առևտրականներ ու քաղաքացիներր՝ 92, մանր ծառայողներ՝ 14 633, զինվորականներ՝ 1653։ Ըստ կրոնական պատկանելության՝ քաղաքի բնակիչները բաժանվում էին հետևյալ խմբերի՝

հուդայականներ — 9034
կաթոլիկներ — 4556
ուղղափառներ — 2098
հնահավատներ — 756
միահավատներ — 23
լյութերականներ — 71
մուսուլմաններ — 21

Քաղաքում գործում էին ուղղափառական տաճար, կաթոլիկ եկեղեցի, սինագոգ և հրեական 11 աղոթատներ, ինչպես նաև 1 երկդասյա ժողովրդական ուսումնարան, 1 թեմական դպրոց, մասնավոր մեկդասյա իգական ուսումնարան, հրեկան ուսումնարան։ Քաղաքի բնակիչներն ստանում են շուրջ 600 պարբերականներ։ Քաղաքում կան 2 նոտեր, վեց բժիշկ, մեկ հրեական համայնք, գործում էին հրշեջների միությունը, քաղաքային հիվանդանոցը, հրեական համայնքի հիվանդանոցը, ինչպե նաև 5 կաշվի մշակման արտադրամասեր, 3 գարեջրագորշարաններ, 1 պղնձագործական, 3 աղյուսագործական, 1 կրաքարի ու 2 կավի գործարաններ, 1 տպագրատուն, արհեստական հանքային ջրի մեկ գործարան և այլն։

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]