Jump to content

Երաժշտական գործիքների թանգարան (Բեռլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երաժշտական գործիքների թանգարան
Տեսակերաժշտական գործիքների թանգարան և երաժշտական հարթակ
Երկիր Գերմանիա[1]
ՏեղագրությունԲեռլին[1]
Մասն էState Institute for Music Research?
ՀասցեTiergartenstraße? (1)
Հիմնադրվել է1888
Կայքsimpk.de/museum/(գերմ.)
Քարտեզ
Քարտեզ

Բեռլինի երաժշտական գործիքների թանգարանը (գերմ.՝ Musikinstrumenten-Museum Berlin) գտնվում է Բեռլինի Կուլտուրֆորում մշակութային շենքերի համալիրում Թիերգարթենշթրասե փողոցում։ Թանգարանն ունի ավելի քանի 3500 երաժշտական գործիքներ` սկսած XVI դարից և համարվում է Գերմանիայի ամենաներկայացուցչական ու մեծ երաժշտական գործիքների հավաքածուներից մեկը։ Հավաքածուն ներառում է Պրուսիայի թագուհի Սոֆի Շառլոտային պատկանած կլավեսինը, ֆլեյտաներ Ֆրիդրիխ Մեծի հավաքածուից և Բենջամին Ֆրանկլինի ապակե հարմոնիկան[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրվել է 1888 թվականին Բեռլինի Երաժշտական Թագավորական Ակադեմիայում Ֆիլիպ Շփիթայի և Յոզեֆ Յոախիմի հավաքածուներով։ Դեկորատիվ արվեստի թանգարանի երեսունչորս գործիքներ դարձան թանգարանի հավաքածուի հիմքը։ 1890 թվականին թանգարանը հարյուրավոր ցուցանմուշներ ստացավ լայպցիգցի հրատարակիչ և երաժշտական գործակալ Փոլ դե Վիթի կողմից։ Աշխարհահռչակ «Բախի կլավեսինը» դրանցից մեկն է։ Ամենամեծ նվիրատվությունն արվել է 1892-1912 թվականներին առաջին տնօրեն եղած Օսկար Ֆլայշերի կողմից՝ Վիլհելմ Երկրորդի ֆինանսական աջակցությամբ։ 1902 թվականին Գենտի դատավոր Սեզար Սնյոքի անձնական հավաքածուից մոտ 1400 գործիքներ, ներառյալ Ռուքերսի 17֊րդ դարի կլավեսինը, ինչպես նաև, մի քանի սրինգներ Ժան Օտետերից[3]։

Ներքին հարդարում

1919-1933 թվականներին տնօրեն աշխատած Քուրտ Զաքսը հավաքածուների հանդեպ գիտական մոտեցում էր ցուցաբերում։ Նա ժամանակակից երաժշտական գործիքագիտության հիմնադիրներից է և երաժշտական գործիքների դասակարգման Հորնբոսթելի համակարգի համահեղինակը։ Թանգարանը բարձրացվում էր նոր միջազգային կարևորության մակարդակի և նրա կատալոգները ձևավորում էին այսօրվա հետազոտությունների հիմքը[4]։

Երբ 1933 թվականին նացիստները իշխանության եկան, Զաքսին ազատվեց իր աշխատանքից Նացիստական կուսակցության կողմից և ստիպված եղավ արտագաղթել իր հրեական ծագման պատճառով։ 1935 թվականին երաժշտական գործիքների թանգարանը Ակադեմիայից տեղափոխվեց Գերմանական երաժշտական ուսումնասիրությունների ազգային նոր ինստիտուտ, որը ղեկավարում էր Մաքս Զայֆերթը։ Նոր թանգարանն իր դռները բացեց 1936 թվականին և Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ուներ 4000 երաժշտական գործիք[5]։ Պատերազմի ժամանակ թանգարանն ու դրա հավաքածուն գրեթե ամբողջությամբ ավերվեցին։ 1943 թվականին մնացած ցուցանմուշները տեղափոխվեցին Բեռլինից` պաշտպանելու դրանք Դաշնակիցների ռմբակոծությունից։ Չնայած մեծ ապահովագրական միջոցառումներին` կորուստները շատ էին։ 1945 թվականի հունվարին թանգարանը փակվեց «Ռայխի գիտության, կրթության և հանրային կապերի նախարարի որոշմամբ»։ Պատերազմի ավարտին թանգարանի շենքն ավերված էր և առաջնային հավաքածուից միայն 700 գործիքներ էին պահպանվել[6]։ Պատերազմից անմիջապես հետո այն ամենը, ինչ մնացել էր թանգարանից, փոխանցվեց Արևմտյան Բեռլինի ղեկավարությանն ու 1949 թվականին այն ժամանակավորապես տեղափոխվեց Շառլոթենբուրգ պալատ։ Թանգարանը վերականգնելու համար մեծ ջանքեր գործադրվեցին։ 1950 թվականին, Յոհան Սեբաստիան Բախի մահվան 200-րդ տարելիցին, Ինստիտուտը Պալատի Կաղնու պատկերասրահում իր առաջին կամերային համերգը կազմակերպեց թանգարանի պատմական գործիքներով։ Ալֆրեդ Բեռները, ով թանգարանի տնօրենն է եղել մինչև 1975 թվականը, մեծ հաջողություն ունեցավ թանգարանի շենքը վերակառուցելու գործում։ 1984 թվականի սկսած թանգարանը տեղակայված է Կուլտուրֆորումում, Բեռլինի ֆիլհարմոնիկի հարևանությամբ` Քեմփերփլաց հրապարակում` Էդգար Վիշնյևսկու նախագծած շենքում։ Այսօր թանգարանում պահվում են ավելի քան 3200 գործիքներ, 800 ցուցանմուշներ ներկայացված են մշտական ցուցադրությամբ։ Այն գործիքները, որոնցով դեռևս կարելի է նվագել, պարբերաբար օգտագործվում են։ Այսօր Երաժշտական գործիքների թանգարանը Երաժշտության ուսումնասիրության ազգային ինստիտուտի մաս է կազմում։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստեղնաշարային գործիքներ
  • «Բախի կլավեսին»
  • Դաշնամուրներ, վիրժինալ և կլավիկորդ
  • Բեխշթայնի դաշնամուրները
  • Ռյուքերսի կլավեսին
  • Վեբերի դաշնամուր Վիեննայից
  • Երգեհոններ
  • Վուրլիցերի թատերական երգեհոն
  • Գրեյի երգեհոն. 19-րդ դարի անգլիական երաժշտական գործիք
  • Լարային գործիքներ
  • Անտոնիո Ստրադիվարիուսի, Ամատիի և Գուարներիի ջութակները
  • Հյուսիսային Ալպյան շրջանի ջութակներ
  • Վիենական դասական շրջանի գործքիներ
  • Մյոքելի ջութակները
  • Փողային երաժշտական գործիքներ
  • Ֆրիդրիխ Մեծի սրինգներից
  • Նաումբուրգյան փողային գործիքներ Բարոկկոյի դարաշրջանից
  • Բարոկկոյի դարաշրջանից պահպանված եզակի փողային գործիքներ
  • Ինքնանվագ գործիքներ
  • Էլեկտրոնային երաժշտական գործիքիներ
  • Բենջամին Ֆրանկլինի ապակյա համրոնիկան

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. "Berlin.de Musikinstrumenten-Museum". Berlin.de. 2012.
  3. "Staatliches Institut für Musikforschung: Musikinstrumenten-Museum Արխիվացված 2013-01-28 Wayback Machine" (գերմաներեն). SPK. 2012.
  4. Allen, Warren Dwight (1962), "Philosophies of Music History: A Study of General Histories of Music 1600-1960", p. vi, Dover 0-486-20282-8
  5. "Musikinstrumenten-Museum: Geschichte Արխիվացված 2013-01-28 Wayback Machine" (գերմաներեն). MIM-SPK. 2012.
  6. "Staatliches Institut für Musikforschung: Geschichte Արխիվացված 2016-10-14 Wayback Machine" (գերմաներեն). SIM-SPK. 2012.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երաժշտական գործիքների թանգարան (Բեռլին)» հոդվածին։