Անայիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Եվփիմե Ավետիսյանից)
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Անայիս
Ծննդյան անունհայ․՝ Եվփիմե Ավետիսյան
Ծնվել է1872
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1950
Մասնագիտությունարձակագիր, բանաստեղծ և գրող
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Greece.svg Հունաստան

Անայիս (Եվփիմե Ավետիսյան) (1872, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1950), հայ բանաստեղծուհի, արձակագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում, Ակնից գաղթած Չոպանյան (Հովվյան) հայտնի գերդաստանի ճյուղավորումներից մեկում։ Կրթությունն ստացել է ծննդավայրի Մաքրուհյաց վարժարանում, ապա սովորել ֆրանսիացի գրող տիկին Ֆյուրեի մասնավոր դպրոցում։ Հայերենը կատարելագործելու համար մասնավոր դասեր է վերցրել բանաստեղծներ Թովմաս Թերզյանից և Խորեն Նար Պեյից։ 1893 թվականին «Մասիս» հանդեսում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը։ Այնուհետև հաճախ է երևացել պարբերական մամուլում արձակ և չափածո երկերով։

Համիդյան տարիներին մեկնել է Շվեյցարիա, օսմանյան սահմանադրությունից հետո վերադարձել է Պոլիս, աշխատակցել մամուլին («Բիւզանդիոն», «Արեւելեան մամուլ», «Շանթ» և այլն)։ Առաջին աշխարհամարտից հետո եղել է «Հայ կին» հանդեսի աշխատակիցներից մեկը։ 1922 թվականին անցել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև իր կյանքի վերջը, շարունակելով աշխատակցել սփյուռքահայ մամուլին («Հայաստանի կոչնակ», «Անահիտ» և այլն)։ Նրա բանաստեղծություններն ամփոփված են «Այգ և վերջալույս» ժողովածուում (Փարիզ, 1942)։ Մահից մի տարի առաջ լույս են տեսել նրա արժեքավոր հիշողությունները «Հուշերս» վերնագրով (Փարիզ, 1949)[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 91