Շանթ (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Շանթ (այլ կիրառումներ)

Շանթ, գրական գեղարվեստական կիսամսյա, ապա՝ շաբաթական հանդես։ Լույս է տեսել 1911-1912 թվականներին, 1918-1919 թվականներին, Կ․ Պոլսում։ Անդրադարձել է ժամանակի գրական կյանքին, տպագրել Դանիել Չպուգքյարյան, Վահան Թեքեյան, Ռուբեն Սևակ, Երվանդ Օտյան, Ենովք Արմէն, Յարութիւն Ալբիար, Հ․ Աիրունու, Երուխանի և ուրիշների գեղարվեստական ստեղծագործություններն ու գրականագիտական աշխատանքները։

Արժեքավոր են Շանթում տեղ գտած Արսեն Ղազիկյան լեզվաբանության վերաբերյալ հոդվածները։

Հանդեսը ներկայացրել է նաև համաշխարհային գրականության դասականներին, թարգմանաբար ծանոթացրել նրանց գործերին։

Հրատարակել է նյութեր ճարտարապետության, երաժշտության, գեղանկարչության վերաբերյալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 449 CC-BY-SA-icon-80x15.png