Արսեն Ղազիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արսեն Ղազիկյան
Ծնվել է1870 հոկտեմբերի 8
ԾննդավայրՊարտիզակ
Մահացել էհունիսի 9, 1932(1932-06-09) (տարիքը 61)
Մահվան վայրՊադուա
Ազգությունհայ
Մասնագիտությունմատենագետ, թարգմանիչ, բանասեր և մանկավարժ

Արսեն Ղազիկյան (հոկտեմբերի 8, 1870(1870-10-08) կամ 1870[1][2][3], Պարտիզակ, Բաշիսքելե, Քոջայելիի մարզ, Թուրքիա և Պարտիզակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունիսի 9, 1932(1932-06-09) կամ 1932[1][2][3], Պադովա, Վենետո, Իտալիա[3]), հայ մատենագետ, թարգմանիչ, բանասեր, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1888 թվականին հաստատվել է Վենետիկի Ղազար կղզում, շարունակել ուսումնառությունը։ 1895 թվականին դարձել է Մխիթարյան միաբանության անդամ, սկսել գրական-թարգմանական և մանկավարժական գործունեությունը։ Նախապես գրել է գրաբար, ապա անցել աշխարհաբարի՝ դառնալով վերջինիս հետևողական պաշտպանը։ Թարգմանել է եվրոպական դասական և իր ժամանակի բանաստեղծների շատ երկեր, այդ թվում՝ Հոմերոսի «Իլիական»1911 թվականին և «Ոդիսական» 1924 թվականին, Վիրգիլիոսի «էնեական»1910 թվականին և «Մշակականք»-ը 1923 թվականին, Սոֆոկլեսի «Իդիպոս թագավորը» 1927 թվականին, Հորացիոսի «Արվեստ քերթողական»-ը 1923 թվականին «Ռոլանդի երգը» 1925 թվականին ֆրանսիական և «Նիբելունգների երգը» 1925 թվականին գերմանական դյուցազնավեպերը են։

Աշխատակցել է Մխիթարյան պարբերականներին («Բազմավեպ», «Մխիթար», «Գեղունի», եղել է նաև վերջինիս խմբագիրը), հրատարակել բանաստեղծություններ, թարգմանություններ, գրականագիտական ու լեզվաբանական հոդվածներ։ Ղազիկյանը զարգացման նոր աստիճանի է հասցրել արևմտահայ բանաստեղծական լեզուն։ Հայերենի անաղարտության ջատագով լինելու համար ստացել է «պահապան հրեշտակ հայ լեզվի» մականունը։ Հայերեն է դասավանդել Մխիթարյանների մի շարք դպրոցներում, գլխավորապես Վենետիկում (Մուրադ-Ռափայելյան վարժարան) և Կ․ Պոլսում։ Միաբանության հանձնարարությամբ 1898 թվականից զբաղվել է Զարբհանալյանի «Հայկական մատենագիտության» խմբագրման ու լրացման գործով, որը վերածվել է ինքնուրույն մատենագիտության ստեղծման։ Աշխատանքը տևել է 14 տարի, հրապարակել է մաս առ մաս 1909 թվականից 1914 թվականը «Հայկական նոր մատենագիտություն և հանրագիտարան հայ կյանքի» վերնագրով։ Ընդգրկում է հայ տպագիր գիրքը 1512 թվականից մինչև 1905 թվականը։ Կազմված է հեղինակների ազգանունների (հին հեղինակների անունների) և մասամբ վերնագրերի այբբենական կարգով։ Նյութերի ընդգրկման համեմատական լրիվությամբ, տեղեկատվության ճշգրտությամբ և բազմակողմանիությամբ Ղազիկյանի աշխատությունը մեծարժեք ներդրում է հայ տպագիր գրքի մատենագիտության ասպարեզում։ Ըստ Ղազիկյանի ծրագրի՝ մատենագիտությունը պետք է ընդգրկեր նաև այլալեզու հայագիտական գրականությունը և ամբողջ հայ պարբերական մամուլը։ Մեծ եղեռնի օրերին Պարտիզակում կորել է ձեռագրերի շարունակությունը, և հրատարակությունն ընդհատվել է Ն տառի սահմանում (Նուրիխան տերմինով)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Faceted Application of Subject Terminology
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 23 CC BY-SA icon 80x15.png