Եվգենի Զակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվգենի Զակ
լեհ.՝ Eugeniusz Żak
Eugeniusz Zak - Autoportret.jpg
Ծնվել էդեկտեմբերի 15, 1884(1884-12-15)[1][2][3][4]
ԾննդավայրMahilna, Q50965095?, Igumensky Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 15, 1926(1926-01-15)[1][2][3][4] (41 տարեկանում)
Մահվան վայրՓարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունFlag of Belarus (1918, 1991–1995).svg Բելառուս
Լեհաստան
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Մյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
ՈւսուցիչԺան Լեոն Ժերոմ
Eugeniusz Zak Վիքիպահեստում

Եվգենի Սավելևիչ Զակ (Eugeniusz Żak, դեկտեմբերի 15, 1884(1884-12-15)[1][2][3][4], Mahilna, Q50965095?, Igumensky Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 15, 1926(1926-01-15)[1][2][3][4], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի և լեհ նկարիչ, Փարիզի դպրոցի ներկայացուցիչ:

Ձկնորսը

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հրեական ընտանիքում, Մինսկի նահանգի Մոգիլնո ագրոքաղաքում (այժմ՝ Մինսկի մարզի Ուզդենսկի շրջան): Դպրոցն ավարտել է Վարշավայում: 1901 թվականից սովորել է Ֆրանսիայում, Մյունխենում և Իտալիայում: 1904 թվականին վերադարձել է Փարիզ:

Նա մասնակցել է Աշնանային սալոնին (1904 թվականից), Անկախների սալոնին, գեղարվեստի ազգային ընկերության ցուցահանդեսներին: 1906-1908 թվականներին մեկնել է Բրետան: Ֆրանսիայում լեհ նկարիչների հասարակության անդամ էր: 1910 թվականին նրա աշխատանքը ձեռք է բերվել Լյուքսեմբուրգի թանգարանի համար: 1911 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Druet պատկերասրահում: 1912 թվականից Académie La Palette-ի պրոֆեսոր է եղել: 1913 թվականին ամուսնացել է նկարչուհի Յադվիգ Կոնի հետ, ով հետագայում դարձել է «Galerie Zak»-ի կառավարիչը:

Եվգենի Զակի աշխատանքները ցուցադրվել են Փարիզի, Նյու Յորքի, Քյոլնի և Լոնդոնի պատկերասրահներում: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին նկարիչ ընկերների՝ Իլյա Էրենբուրգի և Ռոման Կրամշտիկի հետ ստիպված է եղել տեղափոխվել Լոզան: Հետագայում ապրել է Փարիզի հարավում:

1916 թվականին եկել է Լեհաստան՝ իր կնոջ հայրենիք՝ Չեստոխովա քաղաք: Այցելել է Վարշավա: Նա համարվում է նկարիչների «Ռիթմ» ոճի (Art Deco) հիմնադիրներից մեկը (Վարշավա, 1922): 1922 թվականին նա մեկնել է Գերմանիա, որտեղ աշխատել է Kunst und Dekoration ամսագրի հետ, որտեղ էլ ժամանակակից նկարիչների մասին հոդվածներ է տպագրել: 1923 թվականին Զակը վերադարձել է Փարիզ, որտեղ կրկին հանդիպել է Զիգմունդ Մենկեսին և Մարկ Շագալին, բացել իր սեփական պատկերասրահը (Gallerie Zak): Նկարչի աճող համբավն ու ֆինանսական հաջողությունները ընդհատվել են նրա հանկարծակի մահով (սրտի կաթվածից, 41 տարեկան հասակում): Մահվանից քիչ առաջ Զակին առաջարկվել է ղեկավարել Գերմանիայի Քյոլնi գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության բաժինը[5]:

Զակի ստեղծագործություններում նկատվում է սիմվոլիզմի ազդեցությունը: Նա նեոդասականության ներկայացուցիչ է համարվում:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Anna Król and Artur Tanikowski, Colors of Identity: Polish Art from the American Collection of Tom Podl, National Museum in Kraków: Kraków 2001.
  • Artur Tanikowski, Eugeniusz Zak, translated by Jarek Król, Pogranicze: Sejny 2003.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Eugène Zak
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
  5. «Eugeniusz Zak»։ Culture.pl (լեհերեն) 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Выставка факсимильных репродукции из собраний Национального Музея в Варшаве