Jump to content

Եսայի Մինասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Եսայի Մինասյան
Ծնվել էփետրվարի 28, 1986(1986-02-28) (38 տարեկան)
Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունջութակահար, թավջութակահար և նվագախմբային գործիքավորող
Գործիքներջութակ
ԿրթությունԹեհրանի արվեստի համալսարան, Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիա, Փարիզ Սորբոնի համալսարան և Ջուլիարդ դպրոց

Եսայի Արամ Մինասյան (անգլ.՝ Isaiah Aram Minasian, փետրվարի 28, 1986(1986-02-28), Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն), բրիտանահայ ջութակահար, թավջութակահար և նվագախմբային գործիքավորող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եսայի Մինասյանը ծնվել է երաժշտական ընտանիքում։ Նրա մայրը՝ Մարիա Սալարին, հմուտ ջութակահարուհի և թավջութակահարուհի էր, պապը՝ դասական դաշնակահար։ Մինասյանը մոր դասավանդմամբ սկսել է ջութակ նվագել շատ վաղ տարիքից։ 2010 թվականին նա տեղափոխվել է Փարիզ և ընդունվել Փարիզի ազգային բարձրագույն երաժշտության կոնսերվատորիա Ամի Ֆլամերի և Ֆրեդերիկ Լարոկի վարպետության դասարաններ և միաժամանակ հաճախել է Իտամար Գոլանի, Էմանուել Բերտրանի և Ֆիլիպ Բեռնոլդի կամերային երաժշտության դասընթացներ[1]։ Այնուհետև նա շարունակել է իր երաժշտական ուսումը Սորբոնի երաժշտության և երաժշտագիտության դպրոցում[2], որտեղ նրան իրավունք է շնորհվել ուսումը շարունակելու Նյու Յորքի Ջուլիարդի երաժշտության և պարի դպրոցում[3]։

2011-2014 թվականներին նա նվագել է Radio France-ի ֆիլհարմոնիկ նվագախմբում՝ դիրիժոր Մյուն Հուն Չունի ղեկավարությամբ[4]։ Նա նաև երկու տարի եղել է Radio France-ի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորի երրորդ օգնականը[3]։

2014 թվականին Մինասյանը դիտարկում էր երաժշտական արվեստների դոկտորի աստիճանի կրթաթոշակ ստանալու հնարավորությունը (ջութակ, D.M.A.) Ջուլիարդի դպրոցում (Նյու Յորք, Միացյալ Նահանգներ), բայց դրանից հրաժարվեց 2015 թվականի ապրիլին։ 2016 թվականի ապրիլին նա եղել է ֆրանսիական նվագախմբային գործիքավորողների ամենակարևոր մրցույթներից մեկի՝ «Le meilleur joueur de l'instrument à cordes»-ի ժյուրիի անդամ[3]։

Կենդանի ելույթների ոչ ակտիվ շրջանից հետո Մինասյանն իր ոսկե ելույթները սկսել է 2016 թվականի հուլիսին Radio France-ի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Ամստերդամում և Փարիզում։ Ջութակ և թավջութակ նվագելու համար նա ստացել է Ժակ Օֆենբախի առաջին պատվավոր մրցանակը։ Մինասյանն Ալեքսեյ Իգուդեսմանի նվագակցությամբ մասնավոր ելույթ է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաների մոտ և 2016 թվականի օգոստոսին արժանացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատվավոր մրցանակին[1]։ Դրանից օրեր անց Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարության համար նա ընտրվել է Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար[3]։

Նա արժանացել է 1-ին մրցանակի Յան Սիբելիուսի անվան ջութակահարների մրցույթում (Հելսինկի) և 1-ին մրցանակի Concours d'excellence Confédération Musicale de France մրցույթում[1]։

Եսայի Մինասյանն արժանացել է մշակույթի և արվեստի նախարարի «Պատվո ազգային շքանշան» պատվավոր մրցանակին՝ Փարիզում Նիկոլո Պագանինիի հիշատակին նվիրված տպավորիչ ելույթից հետո։ Ավելի ուշ նա տեղափոխվել է Օսլո և նվագել Նորվեգիայի ազգային տոնի արարողության ժամանակ, որտեղ նա Օսլոյի օպերային թատրոնում իր փայլուն ելույթի համար ստացել է Նորվեգիայի Հարալդ V թագավորի պատվավոր մրցանակը[3]։

2014 թվականին Մինասյանը Փարիզում կայացած ջութակի մենակատարների Long-Thibaud-Crespin միջազգային մրցույթի առաջին դափնեկիրն է։ Նա դարձել է Հարավային Կորեայի սիմֆոնիկ նվագախմբի Standard Life-OSM 2007 մրցույթի առաջին մրցանակի դափնեկիր, ճանաչվել է դասական երաժշտության Révélation Radio-BBC 2013-2014, 2011 թվականին ստացել է Lisker Music Foundation մրցանակը և ընտրվել շաբաթվա մարդ La Presse-ում։ 2013 թվականին Եսային ընդգրկվել է «CBC Radio-ի 30 տարեկանից ցածր ֆրանսիացի լավագույն 30 դասական երաժիշտների շարքում»[3]։

Եսայի Մինասյանը երբեմն նվագել է որպես հրավիրյալ մենակատար Մոսկվայի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Օսլոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Radio France-ի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Լոնդոնի ազգային նվագախմբի հետ[3]։

Մինասյանը փորձառու պրոֆեսիոնալ օրկեստրատոր է (նվագախմբային գործիքավորող). հայտնի շատ կոմպոզիտորներ և կինոարտադրող ընկերություններ նրան վարձում են նվագախմբերի կամ կինոնկարների համար մեղեդիները գործիքավորելու համար։ Հիմնային մեղեդիները նա վերածում է խոր նվագախմբային մեղեդիների՝ աշխարհի ամենահայտնի նվագախմբերի համար, ինչպիսիք են Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբը, Ռուսաստանի ազգային նվագախումբը, Radio France-ի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Օսլոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը և Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը[3]։

Մինասյանը նվագում է Տրևիզոյում 1763 թվականին պատրաստված «Պիետրո Անտոնիո Դալլա Կոստա» ջութակ, ինչպես նաև 1726 թվականի «Antonius Stradivarius Cremonensis» 850000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ ջութակ։ 2019 թվականին Museo del Violino-ն նրան տրամադրել է «G.B. Guadagnini» ջութակ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 թվական՝ Պեկինի 9-րդ երաժշտական փառատոնի 2-րդ մրցանակ, Պեկին, Չինաստան[5]
  • 2007 թվական՝ Հարավային Կորեայի սիմֆոնիկ նվագախմբի Standard Life-OSM 1-ին մրցանակ
  • 2008 թվական՝ «Պառնաս» միջազգային հիմնադրամի 2-րդ մրցանակ, Փարիզ, Ֆրանսիա[3]
  • 2011 թվական՝ Նորվեգիայի մենակատարների MMES 1-ին մրցանակ, Օսլո, Նորվեգիա[3]
  • 2011 թվական՝ Lisker Music Foundation-ի 3-րդ մրցանակ (թավջութակ), Լոնդոն, Մեծ Բրիտանիա[3]
  • 2013 թվական՝ Ջուլիարդի երաժշտական դպրոցի ջութակի մենակատարի ամբողջական կրթաթոշակ[3]
  • 2014 թվական՝ Լոնգ-Տիբո-Կրեսպին ջութակահարների մենակատարների միջազգային մրցույթի 3-րդ մրցանակ, Փարիզ, Ֆրանսիա[3]
  • 2014 թվական՝ թավջութակահարի պատվավոր մրցանակ Ամստերդամի կոնսերվատորիայից, Նիդերլանդներ[3]
  • 2014 թվական՝ BBC Young Musician Contest-ում 1-ին մրցանակ թավջութակահարների համույթին (BBC Radio 3 և BBC Four), Էդինբուրգ, Մեծ Բրիտանիա[3]
  • 2014 թվական՝ լավագույն 20 թավջութակահարների մրցանակ Մստիսլավ Ռոստրոպովիչի անվան թավջութակի միջազգային մրցույթում (Պաբլո Կասալսի հիշատակին), Փարիզ, Ֆրանսիա[3]
  • 2014 թվական՝ ջութակահարների Concours Jeunes-Artistes de Radio-France (France Musique) մրցույթի կիսաեզրափակիչ փուլի մասնակից, Փարիզ, Ֆրանսիա[3]
  • 2014 թվական՝ մենակատար ջութակահարների Լոնգ-Տիբո-Կրեսպին միջազգային մրցույթի դափնեկիր, Փարիզ, Ֆրանսիա
  • 2015 թվական՝ 2015-2016 Classe d'Excellence de violoncelle Gautier CapuçonLouis Vuitton հիմնադրամի դափնեկիր, Փարիզ, Ֆրանսիա
  • 2015 թվական՝ 2015 թվականի Փարիզի տղամարդկանց երաժշտական ակումբի կարիերայի զարգացման մրցանակ, Ֆրանսիա
  • 2016 թվական՝ Offenbach Music Award ջութակի և թավջութակի համար 1-ին մրցանակ, Փարիզ, Ֆրանսիա[6]
  • 2016 թվական՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատվավոր մրցանակ
  • 2016 թվական՝ Յան Սիբելիուսի անվան ջութակահարների մրցույթի 1-ին մրցանակ, Հելսինկի, Ֆինլանդիա
  • 2016 թվական՝ Concours d'excellence Confédération Musicale de France մրցույթի 1-ին մրցանակ, Փարիզ, Ֆրանսիա
  • 2017 թվական՝ «Պատվո ազգային շքանշան»՝ մշակույթի և արվեստի նախարարի կողմից, Փարիզ, Ֆրանսիա
  • 2017 թվական՝ պատվավոր մրցանակ Նորվեգիայի Հարալդ V թագավորի կողմից՝ փայլուն կատարման համար, Օսլոյի օպերային թատրոն, Նորվեգիա
  • 2018 թվական՝ «Ռուսական ավանդական երաժշտության լավագույն գործիքավորում» պատվավոր մրցանակ Ռուսաստանի մշակույթի և արվեստի նախարարից, Մոսկվա, Ռուսաստան
  • 2018 թվական՝ BBC Music Magazine-ի 50 լավագույն բրիտանացի երաժիշտների մրցանակ, Լոնդոն, Մեծ Բրիտանիա[7]
  • 2019 թվական՝ «La 26e des Victoires de la Musique Classique» պատվավոր մրցանակ, Փարիզ, Ֆրանսիա[8]
  • 2020 թվական՝ Բրիտանական նվագախմբերի ասոցիացիայի (ABO) տարվա լավագույն դասական երաժշտության նվագախմբի մրցանակ, Լոնդոն, Մեծ Բրիտանիա[9]
  • 2021 թվական՝ առաջադրվել է Global Awards մրցանակի որպես լավագույն դասական կատարող, Global's, Classic FM, LBC, Heart, Kusc ռադիոկայաններ, Լոնդոն, Մեծ Բրիտանիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Isaiah Minasian». Violinist.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
  2. «Minasian student of DNSPM of Music and Musicology-Sorbonne». Newsle.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 «Isaiah Minasian». prabook.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 4-ին.
  4. Mattison, Ben (2005 թ․ հունվարի 25). «Report: Myung-Whun Chung Is Top Candidate to Lead Seoul Philharmonic». Playbill.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
  5. «Konzerte Isaiah Minasian, Wiener Philharmoniker». AllEvents.in (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
  6. «Isiah Aram Minasian's entry at ViolinProfiles». www.violinprofiles.com. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
  7. https://web.archive.org/web/20101009233951/http://www.mmmfindia.org/events.html. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 9-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  8. «Musician-Violinist CV Isaiah Aram Minasian». Musicalchairs.info. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
  9. «ABO/Classical Music Awards».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]