Դե Յանգի թանգարան
Դե Յանգի թանգարան | |
|---|---|
| Տեսակ | պատկերասրահ |
| Երկիր | |
| Տեղագրություն | Սան Ֆրանցիսկո[1] |
| Վայր | Golden Gate Park? |
| Մասն է | Սան Ֆրանցիսկոյի գեղարվեստի թանգարաններ |
| Ղեկավարության նստավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Հասցե | Golden Gate Park |
| Հիմնադրվել է | մարտի 24, 1895 |
| Հիմնադիր | Մայքլ Հենրի դե Յանգ[2] |
| Այցելուներ | 394 402 մարդ (2021)[3] |
| 37°46′17.288″N 122°28′7.234″W / 37.77146889°N 122.46867611°W | |
| Կայք | deyoung.famsf.org(անգլ.) |
![]() | |
![]() | |
Դե Յանգի թանգարան (անգլ.՝ De Young Museum, կոչվում է նաև Young Memorial Museum և M.H. De Young Memorial Museum), գեղարվեստի թանգարան ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում՝ «Ոսկե դարպասներ» զբոսայգում. եղել է Սան Ֆրանցիսկո քաղաքի կերպարվեստի թանգարանի համալիր կառույցի կազմում։ Կրում է հիմնադրի՝ Մայքլ դե Յանգի անունը։
Թանգարանի հավաքածուն ներառում է 17-րդ դարից մինչև 21-րդ դարի ստեղծագործություններ՝ արտասահմանյան ժամանակակից արվեստ, մանածագործվածք, տարազներ, Աֆրիկայից, խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից, Հյուսիսային և Հարավային Ամերիկայից բերված ցուցադրանմուշներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը բացվել է 1895 թվականի մարտի 24-ին որպես Սան Ֆրանցիսկո քաղաքում անցկացվող «California Midwinter International Exposition» ցուցահանդեսի շարունակություն։ 1906 թվականի երկրաշարժի ժամանակ շենքը լուրջորեն վնասվել է, և թանգարանը մեկուկես տարի փակվել է վերանորոգման համար։ Թանգարանի մշտական զարգացման պատճառով նոր տարածքների անհրաժեշտություն է առաջացել՝ բավարարելու այցելուների աճող հոսքը։ Մայքլ դե Յանգը արձագանքել է այդ տենդենցին և պլանավորել է նոր շենք, որն իր ենթադրությամբ պիտի գոյատևեր մինչև 20-րդ դարը։ 1915 թվականին Պանամա-Խաղաղօվկիանոսյան միջազգային ցուցահանդեսի ճարտարապետ-կոորդինատոր Louis Christian Mulgardt-ը շենքին տվել է պլատերեսկո ոճի տեսք։
Թանգարանի նոր կառույցը ավարտվել է 1919 թվականին, և դե Յանգը այն հանձնել է քաղաքային այգուն։ 1921 թվականին դե Յանգը որոշ տարրեր է ավելացրել թանգարանի ճարտարապետությանը, և թանգարանն այդ տեսքով պահպանվել է մինչև 2001 թվականը։ Թանգարանը, որի ստեղծման գործում մեծ ջանքեր է ներդրել դե Յանգը, կոչվել է Մայքլ դե Յանգի հուշահամալիր։ 1920 թվականին և 1940 թվականին շենքը որոշ փոփոխությունների է ենթարկվել, այդ թվում և Խաղաղ օվկիանոսից փչող աղի օդի պատճառով։
1989 թվականի Լոմա- Պրիետա երկրաշարժի պատճառով թանգարանի շենքը լուրջ վնասներ է կրել, և 2005 թվականին նոր շենք է կառուցվել։ Լողավազանի մոտ տեղադրված ծաղկամաններն ու սֆինքսները դե Յանգի հին շենքի մնացած միակ բնօրինակներն են։ Շենքի դիմացի արմավենիները նույնությամբ պահպանվել են։
2014 թվականից թանգարանի տնօրենը Քոլին Բեյլին է։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկ Բադիկյան․ «Կալիֆոռնիացի Հելենը», 1927 թվական
- Հույն կնոջ քանդակ
- Արթուր Փութնամ․ «Սֆինքս»
- Ուինսլոու Հոմեր․ «Ալբերտ Փոստ»
- Ժակ Կուրտուա․ «Ճակատամարտից հետո»
- Իսթման Ջոնսոն․ «Բրաունների ընտանիքը»
- Մոմակալ
- Ասպանդակ կնոջ համար
- Աթոռ, 1840-1850 թվականներ
- Զարդասեղան, 1750-1790 թվականներ
- Լամպ
- Հյուրասենյակի սեղան
- Ժամացույց
- Ծաղկաման
- Ափսե
- Կնոջ արձանիկ, Մեքսիկա, մ․թ․ա 1300-1200 թվականներ
- Նստած տղամարդու և կնոջ արձանիկներ, Մեքսիկա, 2-րդ դար
- Մայաների ժամանակաշրջանի ծաղկաման
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեղարվեստի պալատ (Սան Ֆրանցիսկո)
- Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://web.archive.org/web/20151125092425/http://deyoung.famsf.org/about/history-de-young-museum
- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт (անգլ.)
- МУЗЕЙ ДЕ ЯНГ Արխիվացված 2017-04-20 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դե Յանգի թանգարան» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||

