Մայքլ Հենրի դե Յանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ Հենրի դե Յանգ
անգլ.՝ Michael Henry de Young
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 30, 1849(1849-09-30)[1][2]
ԾննդավայրՍենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 15, 1925(1925-02-15)[1][2] (75 տարեկան)
Մահվան վայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանHoly Cross Cemetery[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունHeald College?
Մասնագիտությունլրագրող
 Michael Henry de Young Վիքիպահեստում

Մայքլ Հենրի դե Յանգ (Յունգ) (անգլ.՝ Michael Henry de Young; սեպտեմբերի 30, 1849(1849-09-30)[1][2], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ - փետրվարի 15, 1925(1925-02-15)[1][2], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի լրագրող և գործարար։

Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպասներ» զբոսայգում գտնվող De Young Museum-ի հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1849 թվականի սեպտեմբերի 30-ին Միսսուրի նահանգում՝ Սենթ Լուիսում։ Միշել դե Յանգի և Ամելիա Մորագի որդին է։ Հայրը ոսկերիչ էր և վաճառական, Եվրոպայից ԱՄՆ գաղթած հրեական ընտանիքից էր։ Նրա մայրական պապը՝ Բենջամին Մորանգըը, Նապոլեոնի օրոք Ֆրանսիայի դեսպանն էր Իսպանիայում[4]։

Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո՝ Կալիֆոռնիա, որտեղ դե Յանգը ավարտել է Heald College-ը։  Ապա Մայքլը եղբոր՝ Շառլի հետ հիմնել Է Daily Dramatic Chronicle թերթը, որի առաջին համարը լույս է տեսել 1865 թվականի հունվարի 16-ին։ Այս թերթը դարձել է ներկայիս San Francisco Chronicle-ի նախակարապետը։  Մի քանի տարի շարունակ Մայքլ դե Յանգը եղել Է «Ասսոշեյթեդ պրես»- ի տնօրենը։

1884 թվականին Մայքլ Դե Յանգին կրակել է գործարար Ադոլֆ Բերնարդ Սփրեքելսը՝ հավանաբար իր հասցեին թերթի բացասական հոդվածի պատճառով, սակայն լրագրողը ողջ է մնացել։ Մայքլ դե Յանգը մահացել է 1925 թվականի փետրվարի 15-ին Սան Ֆրանցիսկոյում և թաղվել Է Կալիֆոռնիայի Սան Մատեո շրջանի Կոլմարի Սուրբ Խաչի կաթոլիկ գերեզմանատանը[5]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած էր Քեթրին Դին դե Յանգի հետ (1857-1917)[6], նրանք ունեցել են հինգ երեխա՝ Չարլզ դե Յանգ (1881—1913), Հելեն դե Յանգ (1883-1969), Կոստանս Մարի դե Յանգ (1885—1968), Քաֆլին Իվոն դե Յանգ (1888—1954), Ֆիլս դե Յանգ (1892—1988).

Մայքլ դե Յանգը ամերիկացի դերասան Մաքս Տիրիոտի նախապապն է[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Հենրի դե Յանգ» հոդվածին։