Դենիել Քրեյգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դենիել Կրեյգից)
Դենիել Քրեյգ
անգլ.՝ Daniel Craig
Ծնվել էմարտի 2, 1968(1968-03-02)[1][2][3][…] (56 տարեկան)
ԾննդավայրՉեստեր, Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
ԿրթությունԳիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց, Calday Grange Grammar School? և Hilbre High School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ[5]
ԿրոնԱնգլիկան եկեղեցի[6]
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, դերասան, հնչյունավորող, մոդել և թատրոնի դերասան
Ծնողներհայր՝ Timothy Wroughton Craig?[7], մայր՝ Carol Olivia Williams?[7]
Ամուսին(ներ)Ռեյչել Ուայզ
Համատեղ ապրող(ներ)Հայկե Մակաչ
Երեխա(ներ)Grace Craig?
Պարգևներ և մրցանակներ

Դենիել Ռաֆթոն Քրեյգ (անգլ.՝ Daniel Wroughton Craig, մարտի 2, 1968(1968-03-02)[1][2][3][…], Չեստեր, Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի դերասան։ Համաշխարհային հռչակի հասավ շնորհիվ «Կազինո Ռոյալ» (2006), «Գթասրտության քվանտ» (2008) և «007: Կոորդինատները «Սքայֆոլ»» (2012) ֆիլմերում Ջեյմս Բոնդի, ինչպես նաև «Վիշապի դաջվածքով աղջիկը» (2011) թրիլերում Միքայել Բլումքվիստի դերակատարումների։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիել Քրեյգը ծնվել է 1968 թվականի մարտի 2-ին Չեստեր քաղաքում (Անգլիա)՝ երկաթագործի և նկարչուհի ընտանիքում։ Ծնողների ամուսնալուծությունից հետո Դենիելն ու ավագ քույրը՝ Լեան, ապրեցին մոր հետ՝ սկզբում տեղափոխվելով Լիվերպուլ, իսկ այնուհետև Հոյլեյք, որտեղ նրա խորթ հայրը դարձավ հայտնի նկարիչ Մաքս Բլոնդը։ Այսպիսով, Դենիելը վաղ հասակում հայտնվեց բոհեմյան միջավայրում՝ վեց տարեկանից զբաղվելով երաժշտությամբ։ Բացի այդ, ուսումնառության տարիներին ավագ դասարաններում խաղում էր «Hoylake Rugby Club» ռեգբիի թիմում։

16 տարեկանում նա տեղափոխվում է Լոնդոն, որտեղ ընդունվեց Ազգային երիտասարդական թատրոն։ Դերասանական կարիերան Դենիելն սկսեց միայն 1992 թվականին՝ անգլիական հեռուստատեսության համար նկարահանվելով ոչ մեծ ֆիլմերում ու հեռուստանովելներում, և մի շարք դերեր դերասանին հռչակ բերեցին։ Միջազգային մասշտաբով հանրությունը Ջեյմս Բոնդի ապագա դերասանի հետ ծանոթացավ «Լարա Քրոֆթ. դամբարաններ թալանողը» ֆիլմում (2001), որտեղ Քրեյգը մարմնավորեց Անջելինա Ջոլիի հակառակորդի՝ Ալեքս Ուեսթի դերը։ Ավելի ուշ Քրեյգը նկարահանվեց մի շարք ակնառու ֆիլմերում, որոնցից էին Սեմ Մենդեսի օսկարակիր «Անիծված ճանապարհ» գանգստերական դրաման, Գվինեթ Փելթրոուի հետ բանաստեղծուհի Սիլվիա Փլաթի «Սիլվիա» ֆիլմ-կենսագրությունում, ինչպես նաև մեծ աղմուկ բարձրացրած Սթիվեն Սփիլբերգի «Մյունխեն» քաղաքական թրիլերում, որտեղ դերասանը մարմնավորեց Մոսադի գործակալի։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թավատառ նշված են Դենիել Քրեյգի կարիերայի կարևորագույն ֆիլմերը։

Տարեթիվ Հայերեն անվանումը Բնօրինակ անվանումը Դեր
1992-1992 ն Անգլո-սաքսոնական հարաբերություններ Anglo Saxon Attitudes Հիլբերթ Սթոքսլեյ
1992-1992 ն Բուն Boon Ջիմ Փարհամ
1992-1992 ն Քովինգստոն Քրոս Covington Cross

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

https://www.goodmorningmessagesquotes.co.uk/2023/12/daniel-craig-net-worth-bio-wife/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]