Դանիիլ Դոլինսկի
Դանիիլ Դոլինսկի | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 15, 1925 |
Ծննդավայր | Կրեմենչուգ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | նոյեմբերի 2, 2009 (84 տարեկան) |
Վախճանի վայր | Դոնի Ռոստով, Ռուսաստան |
Մասնագիտություն | թարգմանիչ, մանկագիր, լրագրող, բանաստեղծ և գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
Դանիիլ Մարկովիչ Դոլինսկի (ռուս.՝ Дании́л Ма́ркович Доли́нский, հուլիսի 15, 1925, Կրեմենչուգ, ԽՍՀՄ - նոյեմբերի 2, 2009, Դոնի Ռոստով, Ռուսաստան), խորհրդային ռուս լրագրող, բանաստեղծ, թարգմանիչ, ռազմական թղթակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դանիիլ Դոլինսկին ծնվել է 1925 թվականին Կրեմենչուգ քաղաքում՝ հրեական ընտանիքում։ 8-րդ դասարանն ավարտելուց հետո Դնեպրոձերժինսկի ռուսական դրամատիկական թատրոնում աշխատել է որպես դերասան[1]։
Երբ սկսվել է Գերմանա-խորհրդային պատերազմը («Հայրենական մեծ պատերազմ»), Դոլինսկին տարհանվել է Ղազախստան։ 1943 թվականի հունվարին զորակոչվել է Կարմիր բանակ և ուղարկվել Սերպուխովի ավիատեխնիկական ուսումնարան, որն ավարտելուց հետո պայքարել է Ուկրաինայի մեխանիկների 3-րդ ճակատում, եղել հրաձիգ-ռադիստ, ապա` ռազմական թղթակից։ 1944 թվականին բանակային թերթում հրապարակվել են նրա առաջին բանաստեղծությունները[2]։ Պարգևատրվել է ռազմական մեդալներով։
Պատերազմի ավարտից հետո Դոլինսկին շարունակել է ծառայել խորհրդային բանակում որպես ռազմական լրագրող։
Թբիլիսիում հետպատերազմյան տարիներին նա Բուլատ Օկուջավայի հետ միասին եղել է «Соломенная лампа» գրական շրջանակի անդամ[3]։ Այս ոչ պաշտոնական ուսանողական միության շատ մասնակիցներ ձերբակալվել են ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի կողմից[3]։ Այդ դեպքերից հետո Օկուջավան վերադարձել է Մոսկվա, իսկ Դոլինսկին տեղափոխվել է Դոնի Ռոստով։ 1949 թվականին անդամագրվել է ԽՄԿԿ շարքերը։
1950 թվականին բանակից զորացրվելուց հետո Դոլինսկին շարունակել է աշխատել որպես լրագրող։ Եղել է Ռոստսելմաշի, ապա` «Կոմսոմոլեց» թերթի խմբագիր։ Գործարանի բազմատիրաժ թերթի խմբագրությանը կից ղեկավարել է բանաստեղծական շրջանակը, որի մասնակիցներից է եղել ապագա բանաստեղծ Վլադիմիր Պալչիկովը (Էլիստինսկի)։
Միաժամանակ շարունակել է բանաստեղծություններ գրել։ Ընդունվել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի հեռակա բաժինը և հաջողությամբ ավարտել այն։ 1956 թվականին Ռոստիզդատը հրապարակել է բանաստեղծությունների նրա առաջին գիրքը, որը կոչվում էր «Առաջին սեր»։ Այնուհետև, ընդհանուր առմամբ, լույս են տեսել նրա բանաստեղծությունների ավելի քան 35 գրքեր, ոչ միայն Դոնի Ռոստովում և Էլիստայում, այլ նաև այնպիսի հեղինակավոր հրատարակչություններում, ինչպիսիք են «Սովրեմեննիկը» և «Երիտասարդ գվարդիան»։
1960 թվականին «Ձեռքսեղմում» բանաստեղծությունների երկրորդ գրքի համար Դոլինսկին ընդունվել է ԽՍՀՄ գրողների միության շարքեր։ Դոլինսկու բանաստեղծությունների հիմնական թեմաները պատերազմի մասին հիշողություններն են, խաղաության և ժողովուրդների բարեկամության համար պայքարը, կյանքի մասին խորհրդածությունները, երիտասարդ սերնդի հետ զրույցը։ Դոլինսկու ամենակարևոր գործերից պետք է առանձնացնել«Խոսեք Ռուսաստանի հետ» և «Ոսկե առիթ» պոեմները։
Կատարել է բազմաթիվ թարգմանություններ, հիմնականում Հյուսիսային Կովկասի և Կալմիկիա ժողովուրդների լեզուներով։ Ռուս ընթերցողին Կայսըն Կուլիևի, Դավիթ Կուգուլտինովի, Ադամ Շոգենցուկովի բազմաթիվ ստեղծագործություններ հայտնի են դարձել Դանիել Դոլինսկու և նրա երկարամյա բարեկամ և համահեղինակ Վիկտոր Ստրելկովի շնորհիվ։
Երեխաների համար գրել է «Թռչնակներ- էջեր» և «Միջատների համար անհայտ» գրքերը։
Դոլինսկին ակտիվ հասարակական-կրթական աշխատանք է կատարել, հանդես է եկել դպրոցներում, աշխատատանքային կոլեկտիվներում, երիտասարդական գրական ասոցիացիայի անդամների առջև[4]։
Մահացել է 2009 թվականին Դոնի Ռոստովում։
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան (1985)[5]
- «Պատվո նշան» շքանշան (1986)
- Մեդալներ
- Կալմիկիայի հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (1976)
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2011 թվականի հուլիսի 15-ին, տանը, որտեղ բնակվել է Դոլինսկին (Վորոշիլովսկու պողոտա, 58), տեղադրվել է նրա հուշատախտակը[6]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Огрызко В. В. Русские писатели. Современная эпоха. - М.: Литературная Россия, 2004. - 552 с.
- Писатели Советского Дона: Биобиблиогр. справочник. Вып. 2 / [Сост. В. Т. Ермолина, Р. И. Гладышева]. - Ростов н/Д, 1966. - С. 19-22. - 66 с. - (Рост. гос. науч. б-ка им. К. Маркса). - 1000 экз.
- Писатели Дона: Биобиблиогр. сб / [Сост. Г. Г. Тягленко]. - Ростов н/Д: Кн. изд-во, 1976. - С. 76-80. - 288 с. - 10 000 экз.
- Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. - изд. 2-е, испр. и доп. - Ростов н/Д: Кн. изд-во, 1986. - С. 97-108. - 416 с. - 20 000 экз.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Писатели Дона: Биобиблиогр. сб / [Сост. Г. Г. Тягленко]. - Ростов н/Д: Кн. изд-во, 1976. - С. 76. - 288 с. - 10 000 экз.
- ↑ Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. - изд. 2-е, испр. и доп. - Ростов н/Д: Кн. изд-во, 1986. - С. 97. - 416 с. - 20 000 экз.
- ↑ 3,0 3,1 Булат Окуджава в Ростове-на-Дону
- ↑ Венок Елене: Сборник памяти Е. В. Нестеровой / [Сост. Волошинова Л. Ф.]. — Ростов н/Д: «Странник», 2008. — С. 56—57. — 80 с.
- ↑ «Запись о награждении»։ ОБД «Подвиг Народа»։ Արխիվացված օրիգինալից 2012-10-26-ին։ Վերցված է 2012-10-14
- ↑ Мирзабекова Н. (25 июля 2011)։ ««Жил поэт Даниил Долинский…»»։ Агентство культурной информации։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-26-ին։ Վերցված է 2011-08-27
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Даниил Маркович Долинский в Большой биографической энциклопедии
- Даниил Маркович Долинский на сайте «Биография.Ру»
- Հուլիսի 15 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Նոյեմբերի 2 մահեր
- 2009 մահեր
- Դոնի Ռոստով քաղաքում մահացածներ
- Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս գրողներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Ռուս թարգմանիչներ
- Ռուս լրագրողներ
- Ռուս մանկագիրներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Ռուս բանաստեղծներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Խորհրդային լրագրողներ