Վլադիմիր Պալչիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Պալչիկով
Ծնվել էմարտի 18, 1936(1936-03-18) (83 տարեկան)
ԾննդավայրՑելինա, Ցելինսկի շրջան, Ռոստովի մարզ, Խորհրդային Ռուսաստան
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուռուսերեն
ԿրթությունՌոստովի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ ժուռնալիստների միություն և ԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԿալմիկիայի գրքի հրատարակչություն

Վլադիմիր Իոսիֆովիչ Պալչիկով կամ Վլադիմիր Պալչիկով (Էլիստինսկի) (ռուս.՝ Владимир Иосифович Пальчиков, մարտի 18, 1936(1936-03-18), Ցելինա, Ցելինսկի շրջան, Ռոստովի մարզ, Խորհրդային Ռուսաստան), խորհրդային ռուս բանաստեղծ, թարգմանիչ: ԽՍՀՄ գրողների միության անդամ: Ռուսական պոեզիայում հայտնի է որպես պալինդրոմ սոնետների հիմնադիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Պալչիկովը ծնվել է 1936 թվականին Ռոստովի մարզի Ցելինա ավանում խորհրդային ծառայողի ընտանիքում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Ռոստսելմաշում աշխատել է որպես բանվոր: Գործարանում մասնակցել է գրական խմբակին, որը ղեկավարել է գործարանի բազմատիրաժ թերթի խմբագիր, բանաստեղծ Դանիիլ Դոլինսկին:

Ռոստովի պետական համալսարանն ավարտելուց հետո 1960 թվականին Վլադիմիր Պալչիկովը տեղափոխվել է Էլիստա, որտեղ ապրել է մինչև 1973 թվականը: Էլիստայում աշխատել է Կալմիկիայի գրքի հրատարակչությունում որպես խմբագիր:

1963 թվականին միացել է ԽՍՀՄ ժուռնալիստների միությանը, 1971 թվականին` ԽՍՀՄ Գրողների միությանը:

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին բանաստեղծությունը Վլադիմիր Պալչիկովը հրապարակել է Ռոստովի «Կոմսոմոլեց» թերթում: Իր բանաստեղծությունները հրապարակել է նաև «Երեկոյան Ռոստով» թերթում, «Վերելք» ամսագրում: 1960-ական թվականներից սկսած իր բանաստեղծությունները հրապարակել է Կալմիկիայի «Սովետական ​​Կալմիկիա» և «Теегин герл» պարբերականներում:

Էլիստայում Վլադիմիր Պալչիկովը ռուսերեն է թարգմանել կալմիկ բանաստեղծներ Սանջի Կալյաևի, Խասիր Սյան-Բելգինի, Ալեքսեյ Բալակաևի բանաստեղծությունները:

Վլադիմիր Պալչիկովը հայտնի է իր պալինդրոմային բանաստեղծական փորձերով, որոնք առաջին անգամ հրապարակվել են 1990 թվականին «Սոնետների հավաքածուում»:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Радуга», стихи, Элиста, 1961 г.;
  • «Стихи», Элиста, 1962 г.;
  • «Солнце на вкус», стихи, Элиста, 1965 г.;
  • «Зёрна и капели», стихи, Элиста, 1966 г.;
  • «100 сонетов», Элиста, 1966 г.;
  • «Андрей Рублёв», стихи, Элиста, 1970 г.;
  • «Зов», стихи, Элиста, 1972 г.;
  • «Свод сонетов», Москва, 1990 г.
  • «О купавы торк», М., 1999 г.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Джимгиров М. Э., Писатели советской Калмыкии, Калмыцкое книжное издание, Элиста, 1966, стр. 145—146

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]