Վիկտոր Ստրելկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիկտոր Ստրելկով
Ծնվել էսեպտեմբերի 4, 1925(1925-09-04)
ԾննդավայրՎոլգոգրադ, Tsaritsyn Governorate, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էապրիլի 27, 1996(1996-04-27) (70 տարեկանում)
Վախճանի վայրԴոնի Ռոստով, Ռուսաստան
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՌոստովի պետական մանկավարժական համալսարան
Ժանրերպոեզիա
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Ռուս գրողների միություն
ՊարգևներՀայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Վիկտոր Ալեքսանդրովիչ Ստրելկով (ռուս.՝ Виктор Александрович Стрелков, սեպտեմբերի 4, 1925(1925-09-04), Վոլգոգրադ, Tsaritsyn Governorate, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 27, 1996(1996-04-27), Դոնի Ռոստով, Ռուսաստան), խորհրդային բանաստեղծ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, ԽՍՀՄ գրողների միության (1967), Ռուս գրողների միության (1991) անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Ստրելկովը ծնվել է 1925 թվականին Ստալինգրադում: 1942 թվականի օգոստոսին մեկնել է ռազմաճակատ, կռվել Վոլգայի վրա, 1-ին բելառուսական և 4-րդ ուկրաինական ճակատներում: 1945-1948 թվականներին Մոսկվայի և Կազանի շինարարական կազմակերպություններում աշխատել է որպես տասնապետ և աշխղեկ, 1948-1955 թվականներին` Կոլիմա գետի, Անգարսկ, Չեռնոգորիա քաղաքների և Տայշետ-Լենա երկաթուղու կառուցման վրա: 1955 թվականից Վորկուտայի ​​հանքավայրերում եղել է լեռնագործ բանվոր:

1957 թվականին տեղափոխվել է Դոնի Ռոստով, սովորել տեղի մանկավարժական ինստիտուտում, միաժամանակ «Կանաչ շինարարությունում» աշխատել նախ որպես վարպետ, ապա մարզային մշակութային վարչությունում որպես մեթոդիստ:

Ստրելկովը մահացել է 1996 թվականին Դոնի Ռոստովում: Թաղված է Ռոստովի Հյուսիսային գերեզմանատանը:

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Ստրելկովը բանաստեղծություններ սկսել է գրել 1945 թվականից, 1963 թվականին հրապարակվել է նրա առաջին «Սիրտը ճանապարհի վրա» գիրքը: Երկրորդ գրքում` «Բալլադ մարդու մասին» (1965), ինչպես և առաջինում, ընդգրկվել են բազմաթիվ բանաստեղծություններ Հայրենական մեծ պատերազմի մասին:

Վիկտոր Ստրելկովը չի սահմանափակվել միայն պատերազմական թեմաներով. նա նաև պատմում է խորհրդային ժողովրդի խաղաղ կյանքի մասին: Նրա հասակակիցները հետպատերազմյան շինարարության ճակատային գծում են: Ոմանք վերականգնում են ավերված տնտեսությունը, մյուսները` տայգայում առաջին ռելսերը դնում, երրորդները` դառնում երկրաբաններ:

Հրապարակվել են «Բանաստեղծություններ» (1967), «Տարբեր լայնություններում» (1968), «Պարտք» (1970), «Անանուն բարձունքներում» (1973), «Առաջին ցրտահարություն» (1975), «Фарватер памяти» (1976), «Իմպուլսներ» (1980), «Ընկերների տունը» (1984) բանաստեղծությունների ժողովածուները: Հավաքածուների մեծ մասը տպագրվել է Դոնի Ռոստովում, որոնց մի քանիսը` Էլիստայում: Ստրելկովն ակտիվորեն զբաղվել է կալմիկացի գրողների բանաստեղծությունների թարգմանությամբ: Բանաստեղծը բազմաթիվ թարգմանություններ ունի Հյուսիսային Կովկասի, Բուրյաթիայի ժողովուրդների լեզուներից: Ռուսերեն է թարգմանել բուլղարացի բանաստեղծների ստեղծագործությունները: Ստրելկովի թարգմանությամբ լույս են տեսել գրեթե երեսունից ավելի գրքեր:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
  • Այլ մեդալներ
  • Կալմիկիայի ԻԽՍՀ վաստակավոր գործիչ

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сердце в пути.- Ростов н/Д: Кн. изд-во, 1963.
  • Баллада о человеке.- Ростов н/Д: Кн. изд-во, 1965.
  • Стихи.- Ростов н/Д: Кн. изд-во, 1967.
  • Долг: Стихи и поэма. — Элиста: Калм. кн. изд-во, 1970.
  • На безымянной высоте.- Ростов н/Д: Кн. изд-во, 1973.
  • Первый иней: Стихи и переводы.- Ростов н/Д: Кн. изд-во, 1975.
  • Фарватер памяти: Стихи и поэмы. — Элиста: Калм. кн. изд-во, 1976.
  • Импульсы.- Ростов н/Д: Кн. изд-во, 1980.
  • Зов горизонта. — Элиста: Калм. кн. изд-во, 1981.
  • Кузнецовское поле: Публицист. поэма.- Ростов н/Д: Кн. изд-во, 1982.
  • Дом друзей: Стихи, поэмы, переводы. — Элиста: Калм. кн. изд-во, 1984.
  • Чистый след листопада: Стихи и поэмы.- Ростов н/Д: Кн. изд-во, 1985.

Ստրելկովի կյանքի ու ստեղծագործության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Леонов П. А., Панькин И. В., Белоусов И. Е. Область на островах. — М.: Мысль, 1974, с.190.
  • Савин О. Пенза литературная. — Саратов: Приволж.: кн. изд-во, 1977, с.219.
  • Скребов Н. Путь беспокойного сердца// Дон, 1983, № 5. — С.159-163.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Писатели Дона: Библиографический указатель. — Изд. 2-е, испр. и доп. — Ростов н/Д: Кн. изд-во, 1986. — 416 с.
  • Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX—XXI вв.:справ. изд., Сост. Губанов Г. — Ростов н/Д, 2006. — 512 с. ISBN 5-481-00623-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]