Կոլիմա (գետ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոլիմա (այլ կիրառումներ)
| Կոլիմա (գետ) | |
|---|---|
Կոլիմա գետը հունիսին՝ ծածկված հաստ սառույցով | |
| Բնութագիր | |
| Երկարություն | 2129 |
| Ավազանի մակերես | 643 000 կմ² |
| Ավազան | Արևելասիբիրական ծով |
| Ջրի ծախս | 3800 |
| Ջրահոսք | |
| Ակունքի տեղակայում | Օխոտակոլիմայի բարձրավանդակ |
| Կոորդինատներ | 61°46′13″N 149°34′53″E / 61.77028°N 149.58139°E |
| Գետաբերան | Կոլիմայի ծոց, Արևելասիբիրական ծով |
| Գետաբերանի տեղակայում | Արևելասիբիրական ծով |
| Կոորդինատներ | 69°33′5″N 161°21′51″E / 69.55139°N 161.36417°E |
| Տեղակայում | |
| Հոսող հոսքեր | Popovka River?, Yasachnaya?, Zyryanka?, Ozhogina River?, Sededema River?, Bakhapcha?, Buyunda?, Balygychan?, Sugoy?, Korkodon?, Beryozovka River?, Anyuy River?, Օմոլոն, Ayan-Yuryakh?, Kulu?, Kamenka?, Taskan?, Seymchan?, Debin?, Ankudinka?, Bol'shoy Tyllakh?, Bol'shoy Khatynnakh?, Detrin?, Irelyakh-Siene?, Krestovka?, Necha?, Obo?, Orotukan?, Panteleikha River?, Slezovka?, Syapyakine?, Tenke?, Shamanikha?, Ukhamyt?, Elgen?, Zapyataya?, Utinaya?, Kongo? և Kyuel-Sien? |
| Ջրի մարմիններ | Kolyma Reservoir? |
| Երկիր | Ռուսաստանի Դաշնություն |
| Երկրամաս | Մագադանի մարզ, Յակուտիա |
| Գետը Վիքիպահեստում | |
Կոլիմա (Халыма ), գետ Ռուսաստանում (Մագադանի մարզ, Յակուտիա)։ Կազմավորվում է Խալխանի լեռնաշղթայից սկիզբ առնող Կուլու և Այան Յուրյախ գետերի միախառնումից, թափվում Արևելասիբիրական ծովը՝ առաջացնելով դելտա։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրում են, որ անվանումն առաջացել է յակուտերեն Խոլումա ― «հողմածածկ կոնաձև հյուղակ» բառից․ հնում այդպիսի բնակարանները տարածված էին Հյուսիսի ձկնորսների մոտ[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոլիմա գետը թափվում է Կոլիմայի ծոց, Արևելասիբիրական ծով։ Գետը պատկանում է Արևելասիբիրական ծովի ավազանին։ Գետի ափին են գտնվում ձախից՝ Տասկան, Սեյմչան, Պոպովկա, Յասաչնայա, Զիրյանկա, Օժոգինա, Սեդեդեմա, աջից՝ Բախապչա, Բույունդա, Բալիգիչան, Սուգոյ, Կորկոդոն, Կամենկա, Բերյոզովկա, Օմոլոն, Անյույ։
Հիդրոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոլիմա գետի երկարությունը կազմում է 2129 կմ, ավազանի մակերեսը՝ 643000 կմ2 է։ Գետի ջրի ծախսը միջինում կազմում է 3800 մ3։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլիմա (գետ)» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 512)։ |