Դերենիկ Դանիելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դերենիկ Դանիելյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 4, 1912[1] |
Ծննդավայր | Քանաքեռ, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | օգոստոսի 27, 1994 (82 տարեկան) |
Վախճանի վայրը | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան |
Ստեղծագործություն(ներ) | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
Մասնագիտություն | քանդակագործ |
Պարգևներ և մրցանակներ | |
Derenik Danielyan Վիքիպահեստում |
Դերենիկ Մկրտչի Դանիելյան (մարտի 4, 1912[1], Քանաքեռ, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 27, 1994, Երևան, Հայաստան), հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Մոսկվայի Պլեխանովի անվան պլանային ինստիտուտում։ 1940 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։
1950-ականներին նա 6 տարի ապրել և ստեղծագործել է Սոչիում, ուր հրավիրվել էր անելու Մաքսիմ Գորկու դիմաքանդակը[2]։
1969-1972 թվականների ընթացքում քանդակագործը մի քանի անգամ այցելում է Լատինական Ամերիկա։ Այնտեղ նա ստեղծել է Լատինամերիկյան զինվորական և պետական գործիչ, Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պայքարի ղեկավար Սիմոն Բոլիվարի կիսանդրին[2]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծագործել է մոնումենտալ-դեկորատիվ քանդակագործության, կիրառական արվեստի, հաստոցային դիմաքանդակի բնագավառներում։
Գործերից են՝
- «Ստանիսլավսկու դիմաքանդակ»
- «Արա Սարգսյանի դիմաքանդակը» (1947), արձանիկ, բրոնզ (Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան)
- «Ուսանողուհու դիմաքանդակ» (1962), թրծակավ, (Ջերմուկի պատկերասրահ (Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ))[3]
- «Արև, օդ և ջուր» (1962), դրվագված պղինձ, Բաքու
- «Նաիրուհին» (1968)
- «Մարինե» (1973)
- «Քարտաշի դիմաքանդակ» (1975)
- «Մեդեա Աբրահամյան»
- «Ռուբեն Ահարոնյանի դիմաքանդակը» (1975)
- «Հին Կասկադի ջրվեժի խճանկարը», ձեռագործ սալիկներ[2]
- Զարդաքանդակել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի 3 որմնամույթերի խոյակները
- «Ավետիք Իսահակյանի կիսանդրին»[2]
- «Ադամ ու Եվա»[2]
- «Սիմոն Բոլիվարի կիսանդրին»[2]
- «Կոմիտասի քանդակներ»[2]
- «Ռիգացի կնոջ դիմաքանդակը»[2]
- «Շիրազի դիմաքանդակը»[2]
Դեկորատիվ քանդակագործության մեջ զարգացրել է անիմալիստական ժանրը։
Թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թ. քանդակագործի ընտանիքը վերանորոգել է Դանիելյանի արվեստանոցը՝ վերածելով այն ոչ ավանդական թանգարանի։ Թանգարանը տեղակայված է Երևանում՝ Կիևյան 24 հասցեում[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Մարալ», գտնվում է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիմաց
-
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի զարդաքանդակ
-
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի զարդաքանդակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Դերենիկ Դանիելյանի «անհայտ» թանգարանի քարե բնակիչները
- ↑ Դերենիկ Դանիելյան, «Ուսանողուհու դիմաքանդակ»
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դերենիկ Դանիելյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 282)։ |