Գեորգի Յակուլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գ. Յակուլովից)
Jump to navigation Jump to search
Գեորգի Յակուլով
George Yakulov by P.Konchalovsky (1910, GTG).jpg
Ծնվել էհունվարի 2 (14), 1884
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 28, 1928(1928-12-28)[1][2] (44 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունԼազարյան ճեմարան և Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Մասնագիտություննկարիչ և բեմանկարիչ
Ժանրբնանկար
ՈւսուցիչԿոնստանտին Յուոն
George Yakulov Վիքիպահեստում

Գեորգի Բոգդանի Յակուլով (Յակուլյան Գևորգ), Ժորժ Վելիկոլեպնի (հունվարի 2, 1884, Թիֆլիս - դեկտեմբերի 28, 1928, Երևան, թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը), նկարիչ, արվեստի տեսաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1893-1901) և գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետությաև ուսումնարանում (1901-1903

1903 թվականին կամավոր մտել է կովկասյան գունդ, մասնակցել 1904-1905 թվականների ռուս-ճապոնական պատերազմին։ Ստեղծագործել է հիմնականում բեմանկարչության, երփնագրի և գրաֆիկայի բնագավառներում։ «Ձիարշավ» (1905), «Աքաղաղներ» (1907), «Կաֆե՜շանտան» (1912) և այլ գործերով Մոսկվայում մասնակցել է ցուցահանդեսների։

1910-ական թթ. Իտալիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում շփվել է ժամանակի մեծ արվեստագետների հետ, ուսումնասիրել արվեստի պատմություն, իր տեսական հետևություններն ամփոփել է «Երկնագույն արեգակը» հոդվածում (1914

Յակուլովն իր գործերում համադրել է Արևելքի և Արևմուտքի մշակութային ավանդույթները։ Գույների տեղաշարժման, գծի և լույսի փոխհարաբերության ու ոճերի ծագման յակուլովյան տեսությունը լայնորեն կիրառվել է թատրոնում։ Նրա ձևավորած՝ Պ. Կլոդելի «Փոխանակություն» (1918), Թ. Ա. Հոֆմանի «Արքայադուստր Բրամբիլլա» (1920), Շ. Լեկոքի «Ժիրոֆլե-Ժիրոֆլյա» (1922) բեմադրությունները (Մոսկվայի կամերային թատրոն) բարձր են գնահատվել Փարիզում։ Հակադրվելով «Միր իսկուստվա» խմբավորման վարպետներին՝ մշակել է նոր սկզբունքներ, ընդգծել ճարտ. դեկորների և գեղանկարչության համադրման անհրաժեշտությունը բեմանկարչության մեջ, որը համարել է կոնստրուկտիվ ոճ։ Մոսկվայի ցուցադրական թատրոնի մի շարք բեմադրություններում (Սոֆոկլեսի «էդիպ արքա», 1921, ևն) Յակուլովը գունային լուծումները փոխարինել է լուսագրով, մեծ տեղ հատկացրել ռիթմիկ հնչողությանը։ Նրա ձևավորումներին բնորոշ են ռոմանտիկ ոգին, պաթետիկ-մոնումենտալ ոճը։

1914 թվականին Ալեքսանդր Մյասնիկյանի և Ա. Ջիվելեգովի հետ Մոսկվայում հանդես է եկել ընդդեմ հայ մշակույթի վանդալիզմի։ 1917 թվականին հինգ աշխատանքով Թիֆլիսում մասնակցել է հայ արվեստագետների միության կազմակերպած ցուցահանդեսին։

1918 թվականին մասնակցել է Մոսկվայի հայ դրամատիկական ստուդիայի հիմնադրմանը (դեկորացիոն բաժնի վարիչ), ձևավորել Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (1924), Գ. Սունդուկյանի «Պեպո» (1925) ներկայացումները։ 1919 թվականին Սերգեյ Եսենինի, Ա. Մարիենհոֆի, Վ. Շերշենևիչի և այլոց հետ կազմել ու ստորագրել է իմաժինիստների առաջին դեկլարացիան։ Յակուլովը Հայաստանի Առաջին պետական թատրոնում (այժմ՝ Գ. Սունդուկյանի անվ.) ձևավորել է Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» (1926) և Ալեքսանդր Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (1927) ներկայացումները, Սերգեյ Պրոկոֆև «Պողպատե ցատկ» (1927, Փարիզ) բալետը (լիբրետոյի հեղինակ՝ Յակուլով)։

Գործերից պահվում են ՀԱՊ-ում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Ա. Բախրուշինի անվ. թատեր. թանգարանում[3]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ՝ Երևանում (1959, 1967, 1975, 1984), Մոսկվայում (1975)։ 1964 թվականից Փարիզում գործում է Յակուլովի արվեստի համակիրների ընկերություն։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. RKDartists
  2. Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  3. «Ով ով է։ Հայեր», հանրագիտարան, հատոր երկրորդ, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 183-184: