Ալեքսեյ Բախրուշինի անվան թատերական թանգարան
Ալեքսեյ Բախրուշինի անվան թատերական թանգարան | |
---|---|
Տեսակ | թատերական թանգարան և ճարտարապետական հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Զամոսկվորեչիե |
Վայր | Մոսկվա |
Հասցե | Bakhrushina Street? (31) և Valovaya Street? (12) |
Հիմնադրվել է | 1894 |
Կայք | gctm.ru |
Ա․ Ա․ Բախրուշինի անվան պետական կենտրոնական թատերական թանգարան, (ռուս․՝ Театральный музей имени А. А. Бахрушина, նախկինում՝ «Կայսերական ակադեմիական գիտության Գրականա-թատերական թանգարան»)՝ թատերական թանգարան Մոսկվայում, հիմված 1894 թվականին ռուս հայտնի վաճառական, մեկենաս և բարերար Ալեքսեյ Բարխուշինի կողմից[1]։
Խորհրդային մեծ հանրագիտարանը բնութագրում է նրան՝ որպես ամենամեծ թատերական թանգարանն աշխարհում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուցադրանմուշներ փնտրելու նպատակով Ա. Բախրուշինը մեկ անգամ չէ, որ երկարատև ճանափարհորդություն է կատարել Ռուսաստանում, որոնցից բերել է ոչ միայն թատերական հազվագյուտ իրեր, այլև արվեստի ստեղծագործություններ՝ կահույք, ռուսական հնաոճ կոստյումներ։
Լինելով արտերկրում, Ալեքսեյը անպայման շրջել է հնաոճ խանութներով։ Արևմտաեվրոպական թատրոնի տեսականու համալրման համար 20-րդ դարի սկզբին նա երեք անգամ հատուկ այց է կատարել։ Նա իր հետ բերել է ֆրանսիացի դերասան Մարսի անձնական իրերը, իտալական թատրոնի դիմակների հավաքածուն, հազվագյուտ երաժշտական գործիքներ։
Թանգարանի հավաքածուի համալրման հիմնական աղբյուրներից մեկը եղել են նվերները։ Հնագետ Մ․ Մ․ Սավոստինի խոսքով, շատերի սրտին այնքան մոտ էր Բախրուշինի թատերական թանգարանի ստեղծումը, որ նրանք «անվերադարձ և անվճար» նրան նվիրեցին հազվագյուտ նկարներ, ինքնագրեր, հուշաիրեր։ Նվերների հոսքին նպաստում էին Մոսկվայի թատերական շրջանում ոչ շատ հայտնի «Բախրուշինական շաբաթները»։ Բախրուշինի «երեկույթներին» հավաքվում էին հայտնի դերասաններ և ռեժիսորներ, այնտեղ լինում էին Ա․ Ի․ Յուժինը, Ա․ Լ․ Լենսկին, Մ․ Ն․ Երմոլովան, Ֆ․ Ի․ Շալյապինը, Լ․ Վ․ Սոբինովը, Կ․ Ս․ Ստանիսլավսկին, Վ․ Ի․ Նեմիրովիչ-Դանչենկոն և ավանդույթի համաձայն այստեղ դատարկ ձեռքով չէին գալիս։ Այսպես, Մալիի թատրոնի հռչակավոր դերասանուհի Գլիկերյա ֆեդոտովան Բախրուշինին նվիրեց իր բեմական կյանքի ընթացքում ձեռք բերած ողջ հուշաիրերը և հիշարժան նվերները։
Թանգարանի ստեղծման օր է համարվում է 1894 թվականի հոկտեմբերի 29-ը (նոյեմբերի 10), երբ տեղի ունեցավ առաջին ցուցադրությունը [1]։
1913 թվականի նոյեմբերի 25-ին թանգարանը հանձնվել էր Գիտությունների ակադեմիային[2], միայն այն պայմանով, որ մնա Մոսկվայում, 1927 թվականին թանգարանը ներառվել է պետական հաստատությունների շարքին, իսկ 1918 թվականին Վ․ Ի․ Լենինի[2] առաջարկով, Ա. Բախրուշինը ցմահ նշանակվեց թանգարանի տնօրեն[1]։
Մինչև 1917 թվականը մեկ տարվա ընթացքում թանգարանն ունենում էր մոտավորապես 300-400 այցելու, իսկ հետո զգալիորեն ավելի շատ[2]։ 1917 թվականին թանգարանն ուներ մոտավորապես 12 հազար ցուցադրանմուշ։ Թանգարանի ֆոնդը ակտիվ համալրվեց նաև խորհրդային ժամանակաշրջանում, 1949 թվականին այն հասավ 314 հազարի[2], իսկ 1990 թվականին մեկ միլիոնից ավելիի։ Այսօրվա դրությամբ թանգարանի հավաքածուն ունի ավելի քան կես միլիոն ցուցադրանմուշ։
2014 թվականին Ա․ Ա․ Բախրուշինի անվան պետական թատերական թանգարանը կապված տեղական և օտար թատրոնի պահպանման և առաջացման 120 տարվա հոբելյանի հետ արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» արծաթե շքանշանի [2]։
Թանգարանի շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը գտնվում է Ա․ Ա․ Բախրուշինի արվարձանային տանը՝ Զամոսկվարեչում։ 1896 թվականին ճարտարապետ Կարլ Գիպիուսի[3] նախագծով, անգլիական գոթական ոճով կառուցված միհարկանի առանձնատունը համարվել է թանգարանի գլխավոր շենքը։
1937-1938 թվականներին շենքը ընդարձակվեց և վերակառուցվեց ճարտարապետ Իլյա Բոդարենկոյի կողմից։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Արխիվա-ձեռագրային բաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի արխիվա-ձեռագրային բաժինը 18-րդ դարից մինչև մեր օրեր համարվել է տեղական թատրոնի վավերագրական հուշարձանների եզակի հավաքածու։ Այստեղ պահվում են ռուսական և համաշխարհային թատրոնի հայտնի գործիչների՝ Մ․ Ս․ Շեպկինի, Ա․ Ս․ Գրիբոյեդովի, Պ․ Ս․ Մոչալովի, Ֆ․ Ի․ Շալյապինի, Պ․ Ա․ Կարտիգինի և այլ գործիչների, արխիվներ և ձեռագրեր։
Դեկորատիվ արվեստի ցուցանմուշների բաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի դեկորատիվ արվեստի ցուցանմուշների բաժինը ներառում է կոստյումների էսքիզներ և դեկորացիաներ, թատերական գործիչների գեղանկարչական, գրաֆիկական և ճարտարապետական նկարներ, թատերական շենքերի, դերասանների նկարներ, թատերական ներկայացումներ, ծաղրանկարներ։
Դրանք թատրոնում աշխատող նշանավոր գործիչների՝ Պ․ Գոնզագոյի, Ն․ Կ․ Րերիխի, Ա․ Ն․ Բենուլի, Լ․ Ս․ Բակստի, Ա․ Ա․ Էկստերի, Է․ Ս․ Կոչերգինի, Ն․ Պ․ Ակիմովի, Ա․ Վ․ Լենտուլովի և այլ անձանց ստեղծագործություններ են։
Այստեղ պահվում են նաև Կ․ Պ․ Բրյուլովի, Ա․ Վ․ Ֆոնվիզինի, Օ․ Ա․ Կիպրենսկիի և այլ անձանց դիմանկարչական աշխատանքները։
Աֆիշների և ծրագրերի բաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆիշների և ծրագրերի բաժինը թանգարանի ամենաընդարձակ հավաքածուն է, որն ընդգրկում է ավելի քան 600 հազար միավոր ցուցադրանմուշ։
Աֆիշային բաժնի զարդանմուշները դարձան հայտնի վարպետների՝ Լ․ Ս․ Բակստի, Կ․ Ա․ Սամովի, Ա․ Մ․ և Վ․ Մ․ Վասնեցովի և այլ անձանց կողմից իրականացրած գեղարվեստական աֆիշները և ծրագրերը։
Հուշաիրերի բաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշաիրեր բաժնի ստեղծման հիմքում ընկած է հենց թանգարանի հիմնադիր Ա․ Ա․ Բախրուշինի հավաքածուն։ Այստեղ պահվում են թատերական թեմայի հետ կապ ունեցող ռուսական և արտասահմանյան թատրոնի գործիչների առարկաներ։ Նրանք ներառում են ռուսական և արտասահմանյան բեմի ականավոր գործիչների հուշաիրեր, հուշամեդալներ, մրցանակներ, կրծքանշաններ, թատերական և կենցաղային զգեստներ, ապակուց և ճենապակուց պատրաստված առարկաներ։
Տեսագրություններ, ձայնագրություններ և կինոնյութեր բաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]Այստեղ պահվում են ռուսական և արտասահմանյան օպերային երաժշտության հազվադեպ հանդիպող գրամոֆոնային սկավառակներ (մոտ 11 հազար նմուշ), ֆոնոգրամների հավաքածու (մոտ 16 հազար նմուշ), կինո- և տեսանյութեր, ձայնաերիզներ։
Թանգարանի այս բաժնի գրամոֆոն սկավառակներ հավաքածուի հիմքն էր համարվում հայտնի կոլեկցիոներ Ի․ Ֆ․ Բոյարսկու նվերը։ Այն ուներ ավելի քան 8 հազար նմուշ։ Այնտեղ ներկայացված էին Ֆ․ Շալյապինի, Լ․ Սոբինովայի, Դ․ Սիմիրնովայի, Ս․ Լոմեշեվի, ինչպես նաև իտալացի հայտնի երգիչների՝ Է․ Կարուզոյի, Տ․ Րուֆֆոյի, Մ․ Բատիստինի առաջին ձայնագրությունները։
Գրադարան (Գրքերի բաժին)
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի գրքերի հավաքածուն ստեղծվել է նրա հիմնադիր Ա․ Ա․ Բախրուշինի անձնական գրադարանի հիման վրա։ Դեռևս 20-րդ դարի սկզբին գիտնականների կողմից նրա թատերական գրադարանը համարվեց իր տեսակի մեջ ամենահարուստն ու ամենանշանակալին։
Այնուհետև գրքերի հավաքածուն համալրվեց Գ․ Ն․ Ֆեդոտովի, ռեժիսորների և թատերական գործիչներ՝ Ն․ Ա․ Պոպովի, Ս․ Վ․ Վինոգրադովի գրականությամբ։ Ֆ․ Ի․ Շալյապինի դստեր՝ Իրինա Ֆեդորովի շնորհիվ, թանգարանը բազմաթիվ գրքեր ձեռք բերեց հայտնի ռուս երգչի գրականությունից։
Արդեն մեր օրերում բաժինը համալրվեց պրոֆեսոր Վ․ Ա․ Ֆիլիպովի և այլ մարդկանց գրքերով։
Մանկական և տիկնիկային թատրոնի բաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]Սա թանգարանի ամենաերիտասարդ բաժինն է։ Այն ստեղծվել է 2008 թվականի հունվարի 1-ին, նախկին Ազգային թանգարանի նյութերի հիման վրա, որոնք 2003 թվականի օգոստոսի 6-ին Ա․ Ա․ Բախրուշինի թանգարանին է նվիրվել Ռուսաստանի Ֆեդերացիայի մշակույթի նախարարության № 1084 հրամանով։ Ներկայումս նյութերի համեմատման և համակարգման աշխատանքներ են տանում Ա․ Ա․ Բախուշինի թանգարանում ավելացնելու համար[4]։
Մասնաճյուղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային կենտրոնական թատերական թանգարանի գլխավոր շենքից բացի Ա․ Ա․ Բախրուշինի անվան թանգարանն ունի 9 մասնաճյուղ։ Դրանք ռուսական թատրոնի նշանավոր գործիչների հուշատներ, շենքեր և ցուցասրահներ են․
- Ա․ Ն․ Օստրովսկու[5] տուն-թանգարան
- Մ․ Ս․ Շեպկինի[6] տուն-թանգարան
- Մ․ Ն․ Երմոլովի[7] տուն-թանգարան
- Վս․ Է․ Մեյխերոլդայի[8] թանգարան
- Մ․ Վ․, Ա․ Ա․ Միրոնովների և Ա․ Ս․ Մենակերի[9] դերասանական ընտանիքի թանգարան
- Վ․ Ն․ Պուչենկայի[10] թանգարան
- Գ․ Ս․ Ուսլանովի[11] թանգարան
- Թատերական նկարիչ Դ․ Լ․ Բորովսկու[12] թանգարան
- Թատերական պատկերասրահ Մալայա Օրդինկա[13] փողոցում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Большая Советская энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 25. Струнино — Тихорецк. 1976. 600 стр., илл.; 30 л. илл. и карт. (стб. 1033)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Бахрушин, Алексей Александрович / Большая Советская энциклопедия. — Гл. ред. С. И. Вавилов, 2-е изд. — Т. 4: «Б — Березко». — 1950. — 644 с. — С. 329.
- ↑ Государственный центральный театральный музей им. А. А. Бахрушина на сайте museum.ru
- ↑ http://bakhrushin-backup.theatre.ru/collection/kinder_theater/ Արխիվացված 2018-04-29 Wayback Machine Отдел фондов детских и кукольных театров
- ↑ Дом-музей А. Н. Островского на сайте ГЦТМ
- ↑ Дом-музей М. С. Щепкина Արխիվացված 2012-11-17 Wayback Machine на сайте ГЦТМ
- ↑ Дом-музей М. Н. Ермоловой на сайте ГЦТМ
- ↑ Музей-квартира Вс. Э. Мейерхольда на сайте ГЦТМ
- ↑ Музей-квартира М. В., А. А. Мироновых — А. С. Менакера на сайте ГЦТМ
- ↑ Музей-квартира В. Н. Плучека Արխիվացված 2016-06-20 Wayback Machine на сайте ГЦТМ
- ↑ Музей-квартира Г. С. Улановой на сайте ГЦТМ
- ↑ Творческая мастерская Д. Л. Боровского на сайте ГЦТМ
- ↑ Театральная галерея на Малой Ордынке на сайте ГЦТМ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Театрального музея им А. А. Бахрушина
- Государственный центральный театральный музей им. А. А. Бахрушина на сайте museum.ru
- Государственный центральный театральный музей им. А. А. Бахрушина на Портале культурного наследия России
- Государственный центральный театральный музей им. А. А. Бахрушина Արխիվացված 2012-11-06 Wayback Machine на Отраслевом портале «Архивы России»
- Виртуальные туры по залам музея Արխիվացված 2019-07-29 Wayback Machine
- Государственный театральный музей им. А. А. Бахрушина награждён орденом «Зрительских симпатий»
- Путеводитель по фондам архивно-рукописного отдела Государственного театрального музея им. А. А. Бахрушина
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Բախրուշինի անվան թատերական թանգարան» հոդվածին։ |
|