Ալեքսանդր Բախրուշին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Բախրուշին
 
Ծննդյան օր 1823
Ծննդավայր Մոսկվա, Ռուսական կայսրություն
Վախճանի օր 1916
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսական կայսրություն
Հայր Ալեքսեյ Ֆյոդորովիչի Բախրուշին
Մայր Նատալյա Իվանովնա Պոտոլովսկայա
Ամուսին Ելենա Միխայլովնա Պոստնիկովա
Զավակներ երեք տղաներ և երեք աղջիկներ

Ալեքսանդր Ալեքսեևիչ Բախրուշին (1823, Մոսկվա, Ռուսական կայսրություն - 1916, Մոսկվա, Ռուսական կայսրություն), ռուս արդյունաբերող և բարեգործ, մերձքաղաքային Իվանովսկոյեի կալվածքների սեփականատեր։ Մոսկվա քաղաքի պատվավոր քաղաքացի (1900 թվական), Զարայսկա քաղաքի պատվավոր քաղաքացի (1875 թվական), ստացել է Ռուսական կայսրության մրցանակներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլյա Գրենմանի դիմանկարներց, 1907 թվական

Ծնվել է 1823 թվականին Ալեքսեյ Ֆեոդորովիչի (1792-1848 թվականներ) և Նատալյա Իվանովնա (1793-1862 թվականներ) Բախրուշինների վաճառական ընտանիքում։ Հայրը Մոսկվա տեղափոխվելով 1821 թվականին, սկսում է խոշոր եղջերավոր անասունների և հում կաշվի առևտուր։ Չորս տար անց նա գանձարան է դնում հում կաշին (այդ թվում նաև հորթերի - հատուկ տեսակ զինվորական պայուսակների պատրաստման համար)։ Հետո սկսեց ձեռնոցի գործ Կոժևնիկում մոտ, որտեղ ապրել է կնոջ և երեխաների հետ։ Ավելի ուշ նա ձեռք բերեց փոքրիկ կաշվի ֆաբրիկա, որը 1834 թվականին դարձավ գործարան, իսկ 1835 թվականին Ալեքսեյ Ֆյոդորովիչը ընդգրկվեց մոսկովյան վաճառականների ցուցակում։ Բայց երբ հայրը հիվանդանում է խոլերայով և մահանում է, պարզվում է, որ Կոժևնիկի տունը և գործարանը գրավ են դրվել, իսկ Բախրուշինների գույքի պարտքը գինը բարձրացել է։ Նրա այրի կնոջ ընտանեկան խորհրդում - Նատալյա Իվանովնան և երեք որդիները՝ Պետր (1813-1894 թվականներ), Ալեքսանդր և Վասիլի (1832-1906 թվականներ), վերցրեցին իրենց վրա ամբողջ պարտքը և սկսեցին զբաղվել հոր գործով, որը որոշ ժամանակ անց եկամուտ է բերում։ Երիտասարդ տարիքում հայրը Ալեքսանդրի համար վարձեց ֆրանսերենի ուսուցիչ, որը պետք եկավ 1861 թվականին, երբ Ալեքսանդր Ալեքսեևիչը մոտ երկու ամիս գտնվել էր Ֆրանսիայում, Անգլիայում և Գերմանիայում, որտեղ նա սովորել է կաշվի արդյունաբերություն։ Նրա ուղևորությունից հետո Բախրուշինյան ընկերությունը զգալիորեն բարելավվեց։

Կորշա թատրոնի շենքը

Բիզնեսի կարգագրության հետ Ալեքսանդր Բախրուշինը զբաղվել է նաև բարեգործությամբ։ Նրա անվան հետ կապված է Մոսկվայի Կորշա թատրունի ստեղծումը (այժմ- МХАТ Գորկիյի անունով Մոսկվինա փողոցում)։ 1885 թվականին Բոգոսլովյան նրբանցքում եղբայրները նրան տվեցին հողատարածք թատրոնի շինարարության համար շատ բարենպաստ պայմաններում։ Ալեքսանդր Ալեքսեևիչը նույնպես հատկացրեց 50 հազար ռոբլի Կորշա թատրոնի կառուցման համար։ 1887 թվականի աշնանը Սոկոլնիչի դաշտում նրանք կառոցեցին Բարխուշինյան հիվանդանոց անբուժելի հիվանդություններով տառապող մարդկանց համար 200 մահճակալներով (այս պահին այն անվանվում է Օստրոումովյան, նրա գլխավոր բժշկի՝ Ա. Ա. Օստրոումովի անունով, ով եղել է Բախրուշինների ընտանեկան բժիշկը)։ 1895 թվականին հատկացրած 150 հազար ռուբլիյով Սոկոլինիչի պուրակում կառուցվեց մանկատուն։ 1898 թվականին Բախրուշինները Բոլոտայի հրապարակում կառուցեցին հաստատություն կարիքավոր այրիների և իրենց երեղաների համար։ Ալեքսանդր Ալեքսեևիչը եղել է Մոսկվովյան մասնաճյուղի առևտրի և արդյունաբերության խորհրդի անդամ, Մոսկովյան ֆոնդային բորսայի կոմիտեի ավագ (1869-1912 թվականներ), Մոսկովյան քաղաքային դումայի ձայնավոր (1869-1912 թվականներ), Մոսկովյան պետական բանկի հաշվապահական հաշվառման և վարկային կոմիտեի անդամ, Բախռուշին եղբայրների հիվանդանոցի և ծննդատան և Սոկոլնիկի Բախրուշին քաղաքային մանկատան անդամ, Անդրեևյան հոգաբարձու անկելանոցի և Կոժևնիկի Սուրբ Երրորդություն եկեղեցու անդամ։ Մահացել է 1916 թվականին։ Կինը՝ Ելենա Միխայլովնա Պոստնիկովա, եկեղեցական պարագաների արտադրողների ընտանիքից։ Նրանք ունեցել են երեք տղա և երեք աղջիկ։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոսկվա քաղաքի պատվավոր քաղաքացի. Ալեքսանդր Ալեքսեևիչ Բախրուշին
  • Ալեքսանդր Ալեքսեևիչ Բախրուշին (1823-1916 թվականներ)
  • Բախրուշինների ընտանիք
  • Ելենա Միխայլովնա Պոստնիկովա(Բախրուշինա)

Տարագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Ալեքսեևիչ Բախրուշին. «Ռոդովոդ» նախնիների և ժառանգների տոհմախառ
  • Ալեքսանդր Ալեքսեևիչ Բախրուշին և նրա ընտանիքը
  • Բախրուշիններ- Պյոտր, Ալեքսանդր, Վասիլի
  • Ալեքսանդր Ալեքսեևիչ Բախրուշինի տունը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]