Գրիկենբայզլ վիեննական ռեստորան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրիկենբայզլ (գերմ.՝ Griechenbeisl), Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի ամենահին ռեստորաններից մեկն է։ Տեղակայված է քաղաքի կենտրոնում և ունի մի քանի դարյա պատմություն։ Գրիկենբայզլը գտնվում է Ֆլյաիշմարկտ 11 (Fleischmarkt, 11) հասցեում։ Ռեստորանի այժմյան անվանումը զուգահեռվել է մոտակայքում տեղակայված հունական Երրորդություն եկեղեցու և Վիեննայի հունական թաղամասի հետ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեստորանային բիզնեսի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Grichenbeisl» ռեստորանը իր պատմությունը սկսեց Լևանտե առևտրականների ընտանիքի շնորհիվ, ովքեր բնակվում էին սնվելու հաստատությունից ոչ հեռու (ձևավորման սկզբում այն իրենից դեռ պանդոկ էր ներկայացնում)։ Լևանտեները Վիենայի ու արևելքի երկրների միջև առևտրականն կապերի մեջ էին ներգրավված դեռևս 11-րդ դարից՝ Բաբենբերգների՝ Ավստրիայի առաջին թագավորական տոհմի իշխանության ժամանակաշրջանում[1]։

Շինության ներսում պանդոկի գոյության մասին փաստաթղթային առաջին հիշատակումը թվագրում է 1447 թվականով։ 1500 թվականին ներկայիս «Griechenbeisl» հասատությունը Վիեննայում հայտնի էր «Դեղին եղջերուի մոտ» անվանումով և այդպես էր հանդես գալիս մինչև 1636 թվականը։ Առավել ուշ ժամանակաշրջանի փաստաթղթերում հաստատությունը հիշատակվում է «պանդոկ Կարմիր կտուր» անվանումով։ Այդ անվանումը հավանաբար ի հայտ է եկել 1200 թվականին քաղաքի ամրություններում ներառված աշտարակի շնորհիվ։ Ավելի ուշ՝ 14-րդ դարում, պաշտպանական աշտարակը վերակառուցվել է ուշ գոթական ոճով և վերափոխվել բնակելի աշտարակի։ Էլ ավելի ուշ ժամանակաշրջանի փաստաթղթերը վկայում են պանդոկի ոչ սակավաթիվ անվանափոխությունների մասին, օրինակ «Ոսկե հրեշտակի մոտ» (1762 թվական) կամ «Ռայխենբերգի պանդոկ» (հավանաբար ի պատիվ նոր սեփականատիրոջ)[1]։

17-րդ դարի կեսերին Ֆլյաիշմարկտ փողոցում սկսեցին հիմնավորվել հույն և լիբանանցի վաճառականներն իրենց ընտանիքներով, ուստի քաղաքի այդ հատվածը սկսեց կոչվել Հունական թաղամաս։ Հենց այդ մինչ օրս էլ կիրառվող անվանումն էլ վերագրվեց նաև պանդոկին և այն սկսեց կոչվել Գրիկենբայզլ (Griechenbeisl թարգմանաբար՝ հունական պանդոկ)։ Ի տարբերություն անվանը, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այժմ, ռեստորանը մասնագիտացած է բացառապես վիեննական խոհանոցի ավանդական ուտեստներ պատրաստելու և մատուցելու գործում[1]։

Ռեստորանի համար պատմական դարձավ 1852 թվականը։ Այդ ժամանակվա սեփականատեր Լեոպոլդ Շմիդտը որոշում կայացրեց Չեխիայի Պլզեն քաղաքից Վիեննա բերել «Pilsner Urquell» գարեջուրը և սկսեց առաջինն այն վաճառել Վիեննայում։ Մինչ օրս էլ Գրիկենբայզլ ռեստորանը համարվում է «Pilsner Urquell» չեխական գարեջրի պաշտոնական մատակարարը Վիեննայում[1]։

Անցյալում Ֆլյաիշմարկտ փողոցի կողմից ռեստորանի այսօրվա գլխավոր մուտքը չէր օգտագործվում։ Նախկինում որպես գլխավոր մուտք էր ծառայում Griechengasse փողոցի կողմի կողային մուտքը։ Շինության այն հատվածը, որը գտնվում էր Ֆլյաիշմարկտ փողոցի կողմից օգտագործվում էր ծառայողական նպատակներով։ Այժմ Griechengasse փողոցի կողմի բակում հաճախորդների համար բաց երկնքի տակ սեղանիկներ են տեղադրված։

Օ՜, իմ սիրելի Ավգուստին,
Ավգուստին, Ավգուստին,
Օ՜, թանկագին դու Ավգուստին,
Ավգուստին, Ավգուստին,
Ամեն ինչ կորա՜վ ։
Փողը կորավ, մարդը կորավ,
Ամեն ինչ կորավ, Ավգուստին,
Օ՜, թանկագին դու Ավգուստին,
Ամեն ինչ կորա՜վ։
Շոր չկա, փայտ չկա,
Ավգուստինը ընկած է կեղտի մեջ,
Օ՜, թանկագին դու Ավգուստին,
Ամեն ինչ կորա՜վ։
Եվ նույնիսկ հարուս Վիեննան,
Կորավ ինչպես Ավգուստինը,
Ողբացեք ինձ հետ միասին,
Ամեն ինչ կորա՜վ։
Ամեն օրը տոն էր,
Եվ ի՞նչ այժմ հիմա, ժանտախտ միայն ժանտախտ,
Միայն շատ թաղումներ,
Ահա և վերջ։
Ավգուստին, Ավգուստին,
Մի խոսքով պառկիր գերեզմանում,
Օ՜, թանկագին դու Ավգուստին,
Ամեն ինչ կորա՜վ։
Օ՜, թանկագին դու Ավգուստին,
Ավգուստին, Ավգուստին,
Օ՜, թանկագին դու Ավգուստին,
Ամեն ինչ կորա՜վ։

17-րդ դարում ռեստորանում հաճախ ելույթ է ունեցել Վիեննայում այն ժամանակվա հայտնի թափառական երաժիշտներից մեկը՝ ժողովրդական երգերի կատարող Մարկ Ավգուստինը, ով անմահացել է «Օ՜, իմ սիրելի Ավգուստին» երգով[2]։ «Սիրելի Ավգուստին»-ը տաղանդավոր բանաստեղծ երգահան էր, վիրտուոզ, նվագում էր ժողովրդական գործիքներից մեկով։ Լեգենդի համաձայն` 1679 թվականին «սիրելի Ավգուստին»-ին մի անգամ ուժեղ գինարբուքից հետո անշարժ պառկած գտնում են ռեստորանից ոչ հեռու՝ կամրջի տակ և քանի որ երգիչը կենդանության որևէ նշան ցույց չէր տալիս, նրան նետում են Սուրբ Ուլրիխ եկեղեցու կողքին համաճարակի ժամանակ թաղումների համար բացված «ժանտախտի հորը», որտեղ ժողովրդի սիրելին հանգիստ կարողանում է քունն առնել, ինչից հետո նրան օգնում են դուրս գալ։ Այդ «թաղում»-ից հետո Մարկ Ավգուստինն ապրում է դեռ երկար ժամանակ և կարողանում է վիեննացիներին, այդ թվում նաև Griechenbeisl պանդոկի այցելուներին ուրախացնել իր կատարումներով։ Այսօր ռեստորանի մուտքի մոտ կոշիկները մաքրելու ճաղերի տակ «սիրելի Ավգուստին»-ի քանդակն է «թաքնված» և այցելուները կարողանում են ռեստորան ելումուտ անելիս նրա գլխարկի մեջ մետաղադրամներ նետել[3][4][5]։

1963 թվականին ռեստորանի շենքի վերակառուցման ժամանակ երեք քարե միջնապատ է հայտնաբերվել, որոնք պահպանվել են դեռ 1529 թվականին թուրքերի կողմից Վիեննայի պաշարման ժամանակաշրջանից։ Այսօր դրանք հասանելի են դիտելու համար և ներկառուցված են ռեստորանի մուտքի աջ կողմում[1]։

Պատմական շինությունը դարերի ընթացքում վերակառուցվել է մի քանի անգամ և նման կերպ էլ ընդլայնվել է պանդոկի տարածքը։ Այսօր ռեստորանը հաճախորդներին է առաջարկում 7 միմյանցից տարբերվող սրահներ, որոնցից յուրաքանչյուրը ձևավորված է տարբեր ժամանակաշրջանների ուրույն ոճով[1]։

Գրիկենբայզլ ռեստորանի առաջին հարկում տեղակայված են[6]՝

  • ռեստորանի հնագույն հատվածը, որն անվանվում է Zitherstüberl (գերմներեն Zither (ցիտրա) նշանակում է լարային քանոնատիպ երաժշտական գործիք, որն առավելապես տարածում է ստացել Ավստրաիյում և Գերմանիայում 18-րդ դարում), սրահ կարելի է մտնել Fleischmarkt փողոցի կողմից,
  • «Mark Twain Zimmer» («Մարկ Տվեյնի սենյակ»), ճարտարապետական պահպանվող հուշարձան է հանդիսանում, քանի որ բազմաթիվ հայտնի այցելուներ իրենց այցն անմահացրել են այնտեղ թողնելով իրենց ինքնագրերը։
  • «Rundes Zimmer» («Կլոր սենյակ»), այնտեղ է գտնվում մեծ կլոր անտիկ մի սեղան և այն երկար ժամանակ դարձել է վիեննաբնակ հայտնիների մշտական այցելության վայրը։
  • «Musikzimmer» («Երաժշտական սենյակ»), որը դեկորատիվ պատուհանավանդակներ ունի և գտնվում է շինության ներքին հատվածում։ Այնտեղից աստիճաններով դուրս են գալիս Hafnersteig փողոց։
  • «Karlsbadzimmer» ՝ Կարլովի Վարի (գերմ.՝ Karlsbad) քաղաքի հուշանվերնով զարդարված մեծ և բարձր առաստաղով սրահ է, զարդարված գերմանական Կարլսբատ քաղաքից բերված հուշանվերներով։
  • շինության երկրորդ հարկում տեղակայված են սրահներ, որոնք այժմ «Kerzenstüberl» («Մոմերով սենյակ»), «Biedermeierzimmer» («Մոմերով սենյակ») (Biedermeier ոճի գեղարվեստական ձևավորում ունի, որը տարածված էր Ավստրիայում և Գերմանիայում՝ 1815-1848 թվականներին), «Jagdzimmer» («Որսորդների սենյակ») անվանումներով են հանդես գալիս, սակայն նախկինում դրանք բնակելի տարածքներ էին։ Այսօր դրանք ռեստորանի սրահներ լինելով հանդերձ պահպանել անցյալի պատմական մթնոլորտը։
  • ռեստորանի շենքից դուրս է գտնվում ուշադրության արժանի միջնադարյան քարե սյունը և մուտքի կամարը։ Ռեստորանի ներքին բակում հյուրերը կարող են տեսնել պատկերասրահի տիպի դիտարժան տունը։

Շինության պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննայի Griechenbeisl ռեստորանի այժմյան պատմական շինությունը, որը գտնվում է Fleischmarkt և Griechengasse փողոցների հատման վայրում, ճարտարապետական պահպանվող հուշարձան է համարվում։ Կառույցի մասին մինչև մեր օրերը հասած առաջին գրավոր հիշատակումը կատարվել է 1350 թվականին, երբ դրա առաջին սեփականատերերից մեկը, ով ասպետական կոչմամբ Վիեննայի քաղաքացի էր, ցանկացավ գրանցել կառույցը իր անշարժ գույքի տեսքով ունեցվածքի ընդհանուր ցանկում։

1385 թվականին պատմական շենքն իր հարակից տարածքներով ձեռք է բերվում «Լիլիֆենդլ» («Lilienfeld») վանքի տիրոջ կողմից։ Այն ժամանակ այսօրվա ռեստորանի շինության մոտակայքի փողոցներն ու հրապարակները այլ անուներ էին կրում, որնոք այսօր չեն պահպանվել՝ Krongase, Zur Bürgermusterung, Oberer Hafnersteig, Auf dem Steig:

Այսօր տարբեր վարկածներ գոյություն ունեն այն մասին, թե ինչ նպատակներով է ծառայել շինության բակում գտնվող աշտարակը։ Այդ շինության ներքին մասը կարող է ծառայած լինել որպես պահեստային տարածքներ, վերին հատվածները՝ որպես բնակելի տարածքներ։ Քաղաքային պաշտպանական ամրությունների մի մասը անցնում էր հենց այդ հատվածով, սակայն հայտնի է, որ այն ժամանակ աշտարակը դեռ գոյություն չուներ։

Ինչպես արտաքին, այնպես էլ ներքին դիտարկումից կարելի է հավաստիանալ, որ շինությունը կառուցված է մի քանի մակարդակներով, որոնք կառուցվել են ոչ միաժամանակ, այլ կառուցվել են դարերի ընթացքում։ Ուստի ստացվում է, որ շինությունը բարձրության մասով «աճել» է ժամանակի ընթացքում, ինչպես կենդանի օրգանիզմը կաճեր։ Շինության ներսում կա հնագույն պտուտակաձև աստիճանավանդակ, որը տանում է վերին հարկեր, ուր այժմ տեղակայված են ռեստորանի մի քանի հարմարավետ սրահները։

Հատկապես ուշադրության է արժանի շինության գինու մառանը, որը նույնպես կառուցվել և կահավորվել է մի քանի փուլով։ գինու մառանի ամենահին հատվածը, որը գտնվում է այսօրվա «Schwedenplatz» պատմական հատվածում, կառուցվել է դեռ նախքան 13-րդ դարը։

Այսօր պահպանվել է դրա քարե հիմքը, որը շարվել է կարծր քարից՝ հին հռոմեացիների կողմից։

Շինության նկուղը բազմաթիվ անցումներով ու թունելներով լաբիրինթաձև միացված է եղել հարևան շինությունների նկուղներին։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ այդ անցումները օգտագործվել են քաղաքում ապահով տեղաշարժվելու համար։ Նախկինում այդ թունելներով կարելի էր երկար տարածություններ անցնել, այսօր սակայն, դեպի կատակոմբաներ մուտքը փակված է աղյուսի փլվածքներով։

Հայտնի հյուրերն ու մշտաբնակները[7][խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական գործիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Paul Rotterdam: Paul Rotterdam. Ausstellung 1965. Katalog, Galerie im Griechenbeisl, 1965.(գերմ.)
  2. on-line AustriaN_Newspapers_Online ANNO – AustriaN Newspapers Online.(գերմ.)
  3. Wer war Augustin ?(գերմ.)
  4. Oh, du lieber Augustin.(գերմ.)
  5. Ach du lieber Augustin (ingeb).(գերմ.)
  6. Our historic rooms and parlors. Արխիվացված 2017-11-29 Wayback Machine(անգլ.)
  7. The Griechenbeisl.(անգլ.)