Յոհան Նեստրոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յոհան Նեստրոյ
Nestroy.jpg
Ծնվել է դեկտեմբերի 7, 1801({{padleft:1801|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:7|2|0}})[1][2][3][4][5]
Ծննդավայր Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[6]
Մահացել է մայիսի 25, 1862({{padleft:1862|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:25|2|0}})[1][2][3][4][5] (60 տարեկանում)
Մահվան վայր Գրաց, Շտիրիա, Ավստրիական կայսրություն[6]
Քաղաքացիություն Flag of Austria.svg Ավստրիա
Մասնագիտություն գրող, դրամատուրգ, բանաստեղծ-փաստաբան, թատրոնի դերասան, օպերային երգիչ, երգիծաբան և բանաստեղծ
Կայք nestroy.at/index.html
Johann Nestroy Վիքիպահեստում

Յոհան Նեպոմուկ Նեստրոյ (գերմ.՝ Johann Nepomuk Eduard Ambrosius Nestroy, դեկտեմբերի 7, 1801թ., Վիեննա - մայիսի 25, 1862թ., Գրաց), ավստրիացի դրամատուրգ, կատակերգակ, հումորային դերասան, օպերային երգիչ[7][8][9]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհան Նեստրոյը ծնվել է Վիեննայում: Նրա հայրը եղել է պալատական փաստաբան: Կրթություն ստանալու նպատակով Յոհանը հաճախել է շոտլանդական գիմնազիա, ուսումնասիրել փիլիսոփայություն և իրավագիտություն, բայց արդեն այդ ժամանակվանից խաղում էր սիրողական թատրոններում: 1822 թվականին դարձել է Վիեննայի պալատական օպերայի երգիչ: 1823 թվականին աշխատել է Ամստերդամի գերմանական թատրոնում: Ավելի ուշ Բրյունեում, Գրացում, Բրատիսլավայում և Լվովում աշխատել է որպես դերասան[9][10]:

Աստիճանաբար Նեստրոյը օպերայից անցում է կատարում թատրոն: Ավելի ուշ իրեն փորձում է դրամատուրգի ասպարեզում: 1831 թվականին իմպրեսարիո Կառլ Կառլից առաջարկություն է ստանում աշխատել «Ան Դեր Վին» թատրոնում: Նոր աշխատավայրում Նեստրոյը իրեն դրականորեն է դրսևորում և շուտով գրավում է Վիեննայի բնակիչների սրտերը՝ դառնալով ժողովրդական սիրված դերասան: Առավել մեծ հաջողության է հասել հետևյալ կատակերգությունների շնորհիվ՝ «Թալիսման», «Վարդի կավալերը», «Մատուռում և առաջին հարկում» և այլն[9][10]:

1823 թվականին ունենում է հաշվարկով անհաջող ամուսնություն: Իր ամբողջ կյանքում Նեստրոյը սիրում էր այլ կնոջ՝ երգչուհի Մերի Վայլերին, ով իրեն պարգևել էր երկու երեխա և ում անունով էլ հետագայում կտակ էր թողել:

1854 թվականից մինչև 1860 թվականը Յոհան Նեստրոյը Լեոպոլդշտադում ղեկավարում էր Կառլի անվան թատրոնը[9]:

Նրա վերջին դերը եղել է «Լումպացիվագաբունդուսի չար հոգին» պիեսում, որտեղ խաղացել է թափառաշրջիկի դեր:

Կյանքի վերջին տարիներն ապրել է Գրացում և Իշլեում:

Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհան Նեստրոյը գրել է տասնյակ պիեսներ: Նրա ստեղծագործական լեզուն գերմաներենն էր: Ստորև ներկայացված է նրա հեղինակած պիեսների ցուցակը՝

  • Friedrich der Prinz von Korsika (1822 և 1827 թթ.-ի ընթացքում)(գերմ.)
  • Der Zettelträger Papp (1827թ.)(գերմ.)
  • Sieben/ Zwölf Mädchen in Uniform (1827թ.)(գերմ.)
  • Die Verbannung aus dem Zauberreiche oder Dreißig Jahre aus dem Leben eines Lumpen (1828թ.)(գերմ.)
  • Dreißig Jahre aus dem Leben eines Lumpen (1829թ.)(գերմ.)
  • Der Einsilbige oder Ein dummer Diener seines Herrn (1829թ.)(գերմ.)
  • Der Tod am Hochzeitstage oder Mann, Frau, Kind (1829թ.)(գերմ.)
  • Der unzusammenhängende Zusammenhang (1830թ.)(գերմ.)
  • Magische Eilwagenreise durch die Komödienwelt (1830թ.)(գերմ.)
  • Zwei Schüsseln voll Faschingskrapfen (1831թ.)(գերմ.)
  • Der gefühlvolle Kerkermeister oder Adelheid die verfolgte Wittib (1832թ.)(գերմ.)
  • Nagerl und Handschuh oder Die Schicksale der Familie Maxenpfutsch (1832թ.)(գերմ.)
  • Humoristische Eilwagenreise durch die Theaterwelt (1832թ.)(գերմ.)
  • Zampa der Tagdieb oder die Braut von Gips (1832թ.)(գերմ.)
  • Der konfuse Zauberer oder Treue und Flatterhaftigkeit (1832թ.)(գերմ.)
  • Die Zauberreise in die Ritterzeit oder Die Übermütigen (1832թ.)(գերմ.)
  • Genius, Schuster und Marqueur oder Die Pyramiden der Verzauberung (1832թ.)(գերմ.)
  • Der Zauberer Februar oder Die Überraschungen (1833թ.)(գերմ.)
  • Der Feenball oder Tischler, Schneider und Schlosser(գերմ.)
  • Der böse Geist Lumpazivagabundus oder Das liederliche Kleeblatt (1833թ.)(գերմ.)
  • Robert der Teuxel (1833թ.)(գերմ.)
  • Der Tritschtratsch (1833թ.)(գերմ.)
  • Der Zauberer Sulphurelectrimagnetikophosphoratus und die Fee (1834թ.)(գերմ.)
  • Müller, Kohlenbrenner und Sesseltrager oder Die Träume von Schale und Kern (1834թ.)(գերմ.)
  • Das Verlobungsfest im Feenreiche oder Die Gleichheit der Jahre (1834թ.)(գերմ.)
  • Die Gleichheit der Jahre (1834թ.)(գերմ.)
  • Die Fahrt mit dem Dampfwagen (1834թ.)(գերմ.)
  • Die Familien Zwirn, Knieriem und Leim oder Der Welt-Untergangs-Tag (1834թ.)(գերմ.)
  • Weder Lorbeerbaum noch Bettelstab (1835թ.)(գերմ.)
  • Eulenspiegel oder Schabernack über Schabernack (1835թ.)(գերմ.)
  • Zu ebener Erde und erster Stock oder Die Launen des Glückes (1835թ.)(գերմ.)
  • Der Treulose oder Saat und Ernte (1836թ.)(գերմ.)
  • Die beiden Nachtwandler oder Das Notwendige und das Überflüssige (1836թ.)(գերմ.)
  • Der Affe und der Bräutigam (1836թ.)(գերմ.)
  • Eine Wohnung ist zu vermieten in der Stadt, Eine Wohnung ist zu verlassen in der Vorstadt, Eine Wohnung mit Garten ist zu haben in Hietzing (1837թ.)(գերմ.)
  • Moppels Abenteuer im Viertel unter Wiener Wald, in Neu-Seeland und Marokko (1837թ.)(գերմ.)
  • Das Haus der Temperamente (1837թ.)(գերմ.)
  • Glück, Mißbrauch und Rückkehr oder Das Geheimnis des grauen Hauses (1838թ.)(գերմ.)
  • Der Kobold oder Staberl im Feendienst (1838թ.)(գերմ.)
  • Gegen Torheit gibt es kein Mittel (1838թ.)(գերմ.)
  • Die verhängnisvolle Faschingsnacht (1839թ.)(գերմ.)
  • Der Färber und sein Zwillingsbruder (1840թ.)(գերմ.)
  • Der Erbschleicher (1840թ.)(գերմ.)
  • Die zusammengestoppelte Komödie (1840թ.)(գերմ.)
  • Der Talisman (1840թ.)(գերմ.)
  • Das Mädl aus der Vorstadt oder Ehrlich währt am längsten (1841թ.)(գերմ.)
  • Einen Jux will er sich machen (1842թ.)(գերմ.)
  • Die Ereignisse im Gasthofe (1842թ.)(գերմ.)
  • Die Papiere des Teufels oder Der Zufall (1842թ.)(գերմ.)
  • Liebesgeschichten und Heiratssachen (1843թ.)(գերմ.)
  • Das Quodlibet verschiedener Jahrhunderte (1843թ.)(գերմ.)
  • Nur Ruhe! (1843թ.)(գերմ.)
  • Eisenbahnheiraten oder Wien, Neustadt, Brünn (1844թ.)(գերմ.)
  • Hinüber Herüber (1844թ.)(գերմ.)
  • Der Zerrissene (1844թ.)(գերմ.)
  • Die beiden Herren Söhne (1845թ.)(գերմ.)
  • Das Gewürzkrämerkleeblatt oder Die unschuldigen Schuldigen (1845թ.)(գերմ.)
  • Unverhofft (1845թ.)(գերմ.)
  • Der Unbedeutende (1846թ.)(գերմ.)
  • Zwei ewige Juden und Keiner (1846թ.)(գերմ.)
  • Der Schützling (1847թ.)(գերմ.)
  • Die schlimmen Buben in der Schule (1847թ.)(գերմ.)
  • Martha oder Die Mischmonder Markt-Mägde-Mietung (1848թ.)(գերմ.)
  • Die Anverwandten (1848թ.)(գերմ.)
  • Freiheit in Krähwinkel (1848թ.)(գերմ.)
  • Lady und Schneider (1849թ.)(գերմ.)
  • Judith und Holofernes (1849թ.)(գերմ.)
  • Der alte Mann mit der jungen Frau (1849թ.)(գերմ.)
  • Höllenangst (1849թ.)(գերմ.)
  • Sie sollen ihn nicht haben oder Der holländische Bauer (1850թ.)(գերմ.)
  • Der holländische Bauer (1850թ.)(գերմ.)
  • Karikaturen-Charivari mit Heiratszweck (1850թ.)(գերմ.)
  • Alles will den Propheten sehen (1850թ.)(գերմ.)
  • Verwickelte Geschichte (1850թ.)(գերմ.)
  • Mein Freund (1851թ.)(գերմ.)
  • Der gemütliche Teufel oder Die Geschichte vom Bauer und der Bäuerin (1851թ.)(գերմ.)
  • Kampl(գերմ.)
  • Heimliches Geld, heimliche Liebe (1853թ.)(գերմ.)
  • Theaterg’schichten durch Liebe, Intrige, Geld und Dummheit (1854թ.)(գերմ.)
  • Nur keck! (1856թ.)(գերմ.)
  • Umsonst (1857թ.)(գերմ.)
  • Tannhäuser (1857թ.)(գերմ.)
  • Ein gebildeter Hausknecht(գերմ.)
  • Zeitvertreib (1858թ.)(գերմ.)
  • Lohengrin (1859թ.)(գերմ.)
  • Frühere Verhältnisse (1862թ.)(գերմ.)
  • Häuptling Abendwind oder Das greuliche Festmahl (1862թ.)(գերմ.)

Հեղինակություն և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհան Նեստրոյի գերեզմանը

Յոհան Նեստրոյը հանդիսանում է ավստրիական ազգային թատրոնի հիմնադիրներից մեկը: Նրա ազդեցությունը ավստրիական բեմում զգացվում է նաև մեր օրերում: Նրա անվան մրցանակը համարվում է Ավստրիայի թատերական ամենահեղինակավոր մրցանակներից մեկը: Մրցանակաբաշխությունը իրականացվում է 2001 թվականից սկսած և ունի մի քանի անվանակարգեր[11][12]:

Նեստրոյի դրամաները տարածված էին բազմաթիվ երկրների թատերական շրջանակներում և բեմադրվում էին մեծ խանդավառությամբ: Ներկայում ևս հաճախակի կարելի է դիտել նրա հեղինակած պիեսների բեմադրությունները[13]:

Յոհան Նեստրոյի անունով Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, ի պատիվ մեծ դերասանի, կոչվել է մետրոյի կայարան և հրապարակ[13]:

Նրա դիմանկարը պատկերվել է 1962 թվականին թողարկված ավստրիական փոստային նամականիշի վրա:

Դերասանական պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Johann Nestroy
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 SNAC
  5. 5,0 5,1 Discogs — 2000.
  6. 6,0 6,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118587080 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  7. Fritz Brukner/Otto Rommel: Johann Nestroy, Sämtliche Werke. Historisch-kritische Gesamtausgabe, zehnter Band, Verlag von Anton Schroll & Co., Wien 1927.(գերմ.)
  8. Johannes Braun: Das Närrische bei Nestroy. Aistesis, Bielefeld 1998, ISBN 3-89528-215-4.(գերմ.)
  9. 9,0 9,1 9,2 9,3 Herbert Hunger: Das Denken am Leitseil der Sprache. Johann Nestroys geniale wie auch banale Verfremdungen durch Neologismen. Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, Wien 1999, ISBN 3-7001-2790-1.(գերմ.)
  10. 10,0 10,1 Riedl G. Johann Nestroy: Bilder aus einem Theaterleben. Wien: Lehner, 2006.(գերմ.)
  11. Նեստրոյի անվան մրցանակաբաշխության պաշտոնական կայք:(գերմ.)
  12. Jürgen Hein, Claudia Meyer: Theaterg’schichten: Ein Führer durch Nestroys Stücke. Lehner, Wien 2001, ISBN 3-901749-21-7.(գերմ.)
  13. 13,0 13,1 Maria Piok: „Von der ,comédie vaudeville‘ zur satirischen Posse: Nestroys Bearbeitungen von französischen Boulevardkomödien.“ In: Fabrizio Cambi, Fulvio Ferrari (Hrsg.): Deutschsprachige Literatur und Dramatik aus der Sicht der Bearbeitung: Ein hermeneutisch-ästhetischer Überblick. Università degli Studi di Trento, Trient 2011, S. 47–70.(գերմ.)
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Յոհան Նեստրոյ հոդվածին
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Յոհան Նեստրոյ