Գուստավ Կաֆկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գուստավ Կաֆկա
Gustav Kafka
Ծնվել էհուլիսի 23, 1883(1883-07-23)[1]
Վիեննա, Ավստրո-Հունգարիա[2]
Մահացել էփետրվարի 12, 1953(1953-02-12)[1] (69 տարեկան)
Ֆայտսհյոխհայմ, Վյուրցբուրգ, Ստորին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
Մասնագիտությունհոգեբան, փիլիսոփա և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Դրեզդենի տեխնիկական համալսարան և Վյուրցբուրգի համալսարան
Ալմա մատերԼայպցիգի համալսարան
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[3]
Ինչով է հայտնիԽմբագրել է փիլիսոփայության և հոգեբանության պատմության 36 հատոր

Գուստավ Կաֆկա (գերմ.՝ Gustav Kafka, հուլիսի 23, 1883(1883-07-23)[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[2] - փետրվարի 12, 1953(1953-02-12)[1], Ֆայտսհյոխհայմ, Վյուրցբուրգ, Ստորին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), ավստրիացի հոգեբան և փիլիսոփա, կաթոլիկական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուստավ Կաֆկան ծնվել է 1883 թվականի հուլիսի 23-ին Վիեննայում։ Դաստիարակվել է հոգեհոր և հոգեմոր կողմից Բոնո քաղաքում (նախկին անվանումը՝ Բրյուն)։

Կաֆկան սովորել է Վիեննայում` Գյոթինգենում (Հ. Է. Մյուլլերի և Է. Գուսսերլի մոտ), Լայպցիգում (Թ. Լիպսի մոտ) և Մյունխենում։ Աշխատել է որպես Թ. Լիպսի և Է. Բեխերի օգնական (ասիստենտ)։ Վիլհելմ Վունդտի ղեկավարությամբ պատրաստվել է դոկտորական դիսերտացիայի։

1910 թվականից Գուստավ Կաֆկան եղել է փիլիսոփայության պրիվատ-դոցենտ, իսկ 1915 թվականից` պրոֆեսոր։

Զինվորական ծառայության տարիներին (1914-1918) Կաֆկան հոգետեխնիկական ծառայություն է կազմակերպել ավստրիական բանակի համար։ Ծառայությունից հետո դասավանդել է Մյունխենի համալսարանում (կիրառական հոգեբանության ամբիոնում)։ 1923 թվականից եղել է Դրեզդենի բարձրագույն տեխնիկական դպրոցի փիլիսոփայության և մանկավարժության պրոֆեսոր։ 1929 - 1933 թվականներին եղել է հոգեբանների գերմանական ընկերության անդամ։ Պատերազմի տարիներին արտագաղթել է։ 1947 թվականից ղեկավարել է Վյուրցբուրգյան համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ամբիոնը, 1950 - 1951 թվականներից եղել է ֆակուլտետի դեկանը, ինչից հետո պաշտոնաթող է եղել։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուստավ Կաֆկան հայտնի է որպես փիլիսոփայության և հոգեբանության պատմության երեսունվեց հատորների խմբագիր։ Կաֆկայի հոգեբանական հետազոտությունների ոլորտն ընդգրկուն է՝ կենդանիների վարքագիծ, էքսպրեսիվ ռեակցիայի, շփման, խոսքի, արվեստի, մասնագիտական կայացման, կենսական տարիքի հոգեբանություն, իրավաբանական հոգեբանություն, պարահոգեբանություն։ Կաֆկան տվել է նաև հիմնական աֆեկտների տիպաբանություն։ Բացի այդ, Կաֆկան եղել է մի շարք ընկերությունների անդամ՝ Կանտյան ընկերություն, գերմանական կենդանաբանական ընկերություն և փորձարարական հոգեբանության ընկերություն։ 1948 թվականին ղեկավարել է հոգեբանների գերմանական ընկերությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #116016825 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]