Jump to content

Գերմանա-մեքսիկական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գերմանա-մեքսիկական հարաբերություններ, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ Գերմանիայի և Մեքսիկայի միջև։

Անգելա Մերկելը և Էնրիկե Պենյա Նյետոն 2015 թվականին

Երկրների միջև առաջին շփումներից մեկը տեղի է ունեցել Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի արշավախմբի միջոցով, որը 1803 թվականին ժամանել է Մեքսիկա և մնացել այնտեղ մեկ տարի՝ քարտեզագրելով երկրի տեղագրությունը և ուսումնասիրելով նրա մշակույթն ու պատմությունը։ 1879 թվականի հունվարի 23-ին Մեքսիկայի և Գերմանական կայսրության միջև հաստատվեցին դիվանագիտական ​​հարաբերություններ՝ Գերմանիայի միավորումից անմիջապես հետո[1]։

Առաջին համաշխարհային պատերազմի (1914–1918) բռնկումից հետո Մեքսիկան մնացել է չեզոք երկիր, իսկ Գերմանական կայսրությունը կռվում էր Կենտրոնական տերությունների կողմից։ 1910-1920 թվականներին Մեքսիկայում տեղի է ունեցել Մեքսիկական հեղափոխությունը։ 1917 թվականի հունվարին բրիտանական գործակալները գաղտնալսել են Գերմանիայի արտաքին գործերի պետքարտուղար Արթուր Ցիմերմանի հեռագիրը, որն ուղարկվել էր Մեքսիկայում Գերմանիայի դեսպան Հենրիխ ֆոն Էքարդտին։ Հեռագրում Գերմանական կայսրությունը Մեքսիկային առաջարկել է մտնել Առաջին համաշխարհային պատերազմ և հարձակվել Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա, իսկ հաղթանակի դեպքում Մեքսիկային խոստացվել են Տեխասի, Նյու Մեքսիկոյի և Արիզոնայի տարածքները, որոնք նա կորցրել է 1848 թվականին մեքսիկա-ամերիկյան պատերազմի արդյունքում։ Ցիմերմանի հեռագիրը գաղտնալսվել է բրիտանական հետախուզական գործակալությունների կողմից, և Մեքսիկան չեզոք է մնացել մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը[2]։

Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ (1936–1939 թվականներին) երկրներն աջակցում էին հակամարտող կողմերին. Մեքսիկան աջակցում էր Իսպանիայի երկրորդ հանրապետությանը, իսկ նացիստական ​​Գերմանիան՝ ֆրանկոիստներին։ 1942 թվականի մայիսի 22-ին Մեքսիկան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պատերազմ հայտարարեց Երրորդ Ռեյխինին։ Պատերազմ սկսելու որոշումը կայացրել է Մեքսիկայի նախագահ Մանուել Ավիլա Կամաչոն այն բանից հետո, երբ գերմանական սուզանավերը Մեքսիկական ծոցում խորտակել են երկու մեքսիկական նավթային տանկեր՝ SS Potrero del Llano և SS Faja de Oro, որոնք հում նավթ էին տեղափոխում ԱՄՆ։ Մեքսիկան և Բրազիլիան դարձել են Լատինական Ամերիկայի միակ երկրները, որոնք զորքեր են ուղարկել Երկրորդ համաշխարհային պատերազմի ճակատ։ Մեքսիկական էքսպեդիցիոն օդուժը Ֆիլիպիններում կռվել է Ճապոնական կայսրության դեմ[3].

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Մեքսիկան դիվանագիտական ​​հարաբերություններ է պահպանում ինչպես Գերմանիայի Դաշնային Հանրապետության (Արևմտյան Գերմանիա), այնպես էլ Գերմանիայի Դեմոկրատական ​​Հանրապետության (Արևելյան Գերմանիա) հետ[4]։ 1952 թվականի ապրիլի 16-ին Գերմանիան և Մեքսիկան վերականգնեցին դիվանագիտական ​​հարաբերությունները, և Մեքսիկան դեսպանություն բացեց Բոննում։ 1990 թվականին՝ Գերմանիայի վերամիավորումից հետո, Մեքսիկան սկսել է հարաբերություններ պահպանել Գերմանիայի միացյալ Դաշնային Հանրապետության հետ, իսկ 2000 թվականին Մեքսիկան իր դեսպանատունը տեղափոխել է Բեռլին[5]։

Մեքսիկան ունի գերմանական ծագում ունեցող զգալի բնակչություն. մի քանի նշանավոր մեքսիկացի քաղաքական գործիչներ, լրագրողներ, արվեստագետներ և դերասաններ գերմանական արմատներ ունեն։ Մեքսիկան նաև ունի մոտ 100 000 անդամ ունեցող մենոնիտ համայնք երկրի հյուսիսում, որոնց մեծ մասը գերմանական ծագում ունի[6]։

1997 թվականին Մեքսիկան ազատ առևտրի համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ (որի մեջ մտնում է Գերմանիան)։ 2017 թվականին երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 23,3 մլրդ ԱՄՆ դոլար[7][8]։ Գերմանիան Մեքսիկայի խոշորագույն առևտրային գործընկերն է Եվրամիությունում և հինգերորդն աշխարհում, մինչդեռ Մեքսիկան Գերմանիայի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է Լատինական Ամերիկայում (Բրազիլիայից հետո) և 30-րդն աշխարհում[9]։ Մեքսիկայում կա ավելի քան 1300 գերմանական ընկերություն՝ 25 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր կապիտալով[10]։ Մեքսիկայում ամենահայտնի գերմանական ընկերություններն են՝ Audi, BMW, Mercedes-Benz և Volkswagen: Մի քանի մեքսիկական միջազգային ընկերություններ, ինչպիսիք են Cemex-ը և Ruhrpumpen-ը, ներկայացված են Գերմանիայում։

Դիվանագիտական ​​առաքելություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Relación México-Alemania (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  2. «NSA: The Zimmermann Telegram» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  3. «History of diplomatic relations between Mexico and Germany (Spanish)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  4. «Erich Honecker in Ciudad de Mexico von Präsident Jose Lopez Portillo herzlich willkommen geheißen (in German)». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  5. «History of diplomatic relations between Mexico and Germany (in Spanish)» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  6. «Mennonite community in Northern Chihuahua, Mexico» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 19-ին.
  7. «Mexican Ministry of the Economy: Germany (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  8. «Comercio México-Alemania llega a 5,691 mdd en abril (in Spanish)». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  9. «Relaciones comerciales y de inversión entre México y Alemania (in Spanish)». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  10. «Area de Economía (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  11. «Embassy of Germany in Mexico City (in German and Spanish)». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  12. «Embassy of Mexico in Berlin (in German and Spanish)». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  13. «Consulate of Mexico in Frankfurt (in German and Spanish)». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  14. «Trade office of Mexico in Munich (in English and Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.