Գերմանական ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերմանական ազգային թանգարան
Изображение логотипа
Տեսակազգային թանգարան և պատկերասրահ
Երկիր Գերմանիա[1]
ՏեղագրությունՆյուրնբերգ[1]
Կազմված էQ117450786?
ՀասցեKartäusergasse 1, 90402 Nürnberg
Հիմնադրվել է1852[2]
ՀիմնադիրՀանս Ֆիլիպ ֆոն Աուֆզես
Այցելուներ405 799 մարդ
ՏնօրենԳ․ Ուլրիխ Գրոբման
Կայքgnm.de(գերմ.)
Քարտեզ
Քարտեզ
Գերմանական ազգային թանգարանի գլխավոր մուտք
XIX դարի սրահ

Գերմանական ազգային թանգարան (գերմ.՝ Germanisches Nationalmuseum) Նյուրնբերգում, արվեստի և պատմության ամենամեծ թանգարանը գերմանախոս Եվրոպայում։ Թանգարանում ցուցադրվում է ավելի քան 1,3 միլիոն ցուցանմուշ[3]։ Այն որպես Գերմանական թանգարան (Germanisches Museum) 1852 թվականին հիմնադրել է Հանս Ֆիլիպ ֆոն Աուֆզեսը։ Ժամանակակից թանգարանային համալիրը (վերջին անգամ վերանորոգվել է 1996 թվականին) ընդգրկում է նյուրնբերգյան կարտեզյան միաբանության մեծ եկեղեցու շինությունը (նաև գավիթը)։

Թանգարանային ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել նշանակալից են գեղանկարների և քանդակների հավաքածուները։ Գեղանկարչության հավաքածուն ներառում է Ալբրեխտ Դյուրերի, Հանս Հոլբայն Ավագի, Լուկաս Կրանախ Ավագի, Պիտեր Բրեյգել Ավագի, Ռեմբրանդի և բազմաթիվ նկարիչների գործեր[4]։

Քանդակների հավաքածուն հայտնի է Ֆայտ Շտոսի և Ադամ Կրաֆտի աշխատանքներով։

Թանգարանում ցուցադրված են նաև պատմական երաժշտական գործիքներ, խաղալիքներ, ինտերիերի և կահույքի տարրեր, աստղագիտական, աշխարհագրական և վիրաբուժական գործիքների գիտական պարագաներ, նաև՝ Մարտին Բեհայմի Երկրային խնձորը, դրամներ, կնիքներ, շքանշաններ, տեքստիլի նմուշներ, ոսկերչական զարդեր, զենքեր և որսորդական պարագաներ։

Թանգարանի արխիվում պահպանվում են ավելի քան 10000 հին ձեռագրեր և փաստաթղթեր[5]։

Երաժշտական գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական թանգարանում է գտնվում Եվրոպայում պատմական երաժշտական գործիքների ամենամեծ հավաքածուն։ Ցուցադրությունից բացի՝ թանգարանը, Բավարական ռադիոյի հետ համատեղ, կազմակերպում է «Musica Antiqua» շարքի համերգներ, որոնց մասնակցում են հայտնի երաժիշտներ՝ թանգարանային հավաքածուի նվագակցությամբ։

Ցուցանմուշներից առավել հայտնի երաժշտական գործիքներից են․

  • 1551 թվականով թվագրված լավ պահպանված հնագույն տենորային տրոմբոնը
  • զարդարուն բասային վիոլա (1563) վարպետ Հանս Ֆոգելի աշխատանքը
  • վիրգինալ (ֆլամանդացի վարպետ Մ. վան դեր Բիստ, 1580)
  • փղոսկրից ֆլեյտա (վարպետ Յակոբ Դեններ)
  • կոնտրաբասային ֆլեյտա (բլոկֆլեյտա) (վարպետ՝ Հիերոնիմ Կյունզեկեր)
  • Կլավեսին, մոտ․ 1750 (Յոհան Դանիել Դուլկեն)
  • XVII դարավերջի հնգալար կիթառ (վարպետ՝ Հոակիմ Տիլկե)
  • ջութակ, մոտ․ 1680 (վարպետ՝ Մաթիաս Գումել)
  • մուրճիկավոր դաշնամուր, 1749 (վարպետ՝ Գոտֆրիդ Զիլբերման)
  • սպինետ, 1767 (վարպետ՝ Յոհան Հենրիխ Զիլբերման)
  • մուրճիկավոր դաշնամուր, 1788 (վարպետ՝ Յոհան Անդրեաս Շտայն)

Հավաքածուն ներառում է նաև մասնավոր հավաքածուներ, որոնցից վերջինը (2000 թվականին) Կառլ և Հելգա Հախենբերգների պղնձե փողային գործիքների հավաքածուն է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  3. Nationalmuseum, Germanisches. «FAQ». www.gnm.de (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 18-ին. {{cite web}}: Text "GERMANISCHES NATIONALMUSEUM" ignored (օգնություն)
  4. «Germanisches Nationalmuseum, Nuremberg». www.hellenicaworld.com. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 18-ին.
  5. Nationalmuseum, Germanisches. «Geschichte und Architektur». www.gnm.de (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 18-ին. {{cite web}}: Text "GERMANISCHES NATIONALMUSEUM" ignored (օգնություն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Культура Германии: лингвострановедческий словарь (GERMANISCHES NATIONALMUSEUM ГЕРМАНСКИЙ НАЦИОНАЛЬНЫЙ МУЗЕЙ) 338—338

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերմանական ազգային թանգարան» հոդվածին։