Գեզա Անդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեզա Անդա
Géza Anda.jpg
Բնօրինակ անունհունգ.՝ Anda Géza
Ծնվել էնոյեմբերի 19, 1921(1921-11-19)[1][2][3][4]
Բուդապեշտ, Հունգարիա[5]
ԵրկիրFlag of Hungary.svg Հունգարիա
Flag of Switzerland.svg Շվեյցարիա
Մահացել էհունիսի 13, 1976(1976-06-13)[5][1][6][2] (54 տարեկանում)
Ցյուրիխ, Շվեյցարիա[5][6]
Մասնագիտությունդաշնակահար, դիրիժոր և կոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր
ԼեյբլDeutsche
ՇրջանավարտՖերենց Լիստի երաժշտական ակադեմիա
ԱմուսինHortense Anda-Bührle

Գեզա Անդա (հունգ.՝ Anda Géza, նոյեմբերի 19, 1921(1921-11-19)[1][2][3][4], Բուդապեշտ, Հունգարիա[5] - հունիսի 13, 1976(1976-06-13)[5][1][6][2], Ցյուրիխ, Շվեյցարիա[5][6]), հունգարացի դաշնակահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիայում՝ Էռնեստ ֆոն Դոնանիի և Զոլտանա Կոդայի մոտ։ 1939 թվականին՝ ավարտելուց հետո, առաջին անգամ հանդես է եկել Բուդապեշտում Բրամսի Երկրորդ կոնցերտով։ Ուսումը շարունակել է Բեռլինում:

1943 թվականին գնացել է Շվեյցարիա, որտեղ մնացել է մինչև կյանքի վերջ (1954 թվականին ստացել է Շվեյցարիայի քաղաքացիություն[7]1951 թվականին մասնակցել է Զալցբուրգի փառատոնին։ 1959-1968 թվականներին Լյուցերնի կոնսերվատորիայում դաշնամուրի դասեր է տվել։ 1969 թվականից կուրսեր է անցկացնում Ցյուրիխում:

Կենդանության օրոք բացառիկ ճանաչում է ունեցել։ Հյուրախաղեր է ունեցել Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, Ավստրալիայում: 1953-1958 թվականներին Կլարա Հասկիլի հետ դաշնամուրային դուետով է հանդես եկել։

Վիլհելմ Ֆուրտվենգլերը նրան անվանել է «ստեղնաշարի աշուղ»: Հատկապես գնահատվել են Մոցարտի (նա կատարել է նրա բոլոր 27 դաշնամուրային կոնցերտները), Շումանի, Բրամսի, Բարտոկի ստեղծագործությունների նրա մեկնաբանությունները։

Հաճախ հանդես է եկել նաև որպես դիրիժոր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անդա Գեզա // Գրիգորիև, Պլատեկ Ժամանակակից դաշնակահարներ. — М.: Խորհրդային կոմպոզիտոր, 1990.
  • Գեզա Անդա(անգլ.) Allmusic կայքում
  • «Գեզա Անդա» (անգլերեն)։ Encyclopædia Britannica, Inc.։ Վերցված է 2014-04-04