Գարոտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարոտա
Ֆրայբուրգ իմ Բրայսգաու տանջանքների թանգարանից
Տեսակմահապատժի միջոց և զենքի ընտանիք
ԵնթատեսակԶենք և strangulation homicide?

Գարրոտա (իսպ.՝ garrote - թարգմանաբար՝ սեղմօղակ, խեղդօղակ) կամ նողկալի գարոտա (իսպ.՝ garrote vil)[1], սեղմօղակ, իսպանական ծագում ունեցող ձեռքի զենք, կապող-կտրող միջոց (լիգատուրա)։ Օգտագործվում է մարդուն տանջամահ կամ խեղդամահ անելու, խոշտանգելու համար։ Իրենից ներկայացնում է շղթա, պարան, շարֆ, ձկնորսական կամ որևէ մետաղական լար[2]։

Սպանության զենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարոտան կարող է լինել բազմաթիվ տարբեր նյութերից, այդ թվում՝ պարանից, կտորից, մալուխային լարից, ձկնորսական թելից, նեյլոնից, կիթառի լարերից, հեռախոսի լարից կամ դաշնամուրի մետաղալարից[2][3][4]։ Գարոտան ամուր ձգելու համար օգտագործվում է ձող. իսպաներեն բառը, իրականում, հենց փայտին է վերաբերում։ Իսպաներենում տերմինը կարող է վերաբերել նաև պարանին և փայտին, որոնք օգտագործվում են վերջույթը սեղմելու համար՝ որպես խոշտանգման միջոց[2][5]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր զինվորները գարրոտան կանոնավոր կերպով օգտագործել են որպես զենք՝ որպես պահակներին և հակառակորդի այլ անձնակազմին սպանելու անձայն միջոց[3][4]։ Հատուկ պատրաստված կամ ինքնաշեն գարոտաների կիրառության հմտություններ են ուսուցանում բազմաթիվ էլիտար զորամասերում և հատուկ նշանակության ջոկատներում[4]։

Տիպիկ զինվորական գարոտան բաղկացած է երկու փայտե բռնակներից, որոնք ամրացված են ճկուն մետաղալարերին։ Մետաղալարը նետում են ժամապահի գլխի վրայով և ձգվում մեկ շարժումով[3][4]։ Ֆրանսիական օտարերկրյա լեգեոնի զինվորները օգտագործել են հատուկ տեսակի կրկնակի հանգույց (որը կոչվում է la loupe), որտեղ պարանի կամ պարանի կրկնակի օղակը գցվում է զոհի պարանոցի շուրջը, այնուհետև ձգվում։ Նույնիսկ եթե տուժածը փորձի քաշել օղակի մի կողմից, մյուսը սեղմվում է[4]։

17-րդ և 18-րդ դարերի Հնդկաստանում, մասնավորապես, Թհագի պաշտամունքում, լայնորեն կիրառվել է գարրոտայի նմանատիպ սպանության տեխնիկա[2]։ Նրանք օգտագործում էին դեղին մետաքսե կամ կտորից շարֆ, որը կոչվում էր ռումալ (rumāl)[2]։ Գարոտայի հնդկական տարբերակը հաճախ ընդգրկում է հանգույց կենտրոնում, որը նախատեսված է կոկորդը ճզմելու համար, այն ընթացքում, երբ ինչ-որ մեկը սեղմելով հրում է (սովորաբար ոտքով կամ ծնկով) տուժածի մեջքին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարոտայով խեղդամահ անելու մասին առաջին նկարներից մեկը․ խեղդամահ արված աղանդավորներին պատրաստվում են ողջակիզել (Auto-da-fé)
նկարիչ՝ Պեդրո Բերուգետե, 1495 թվական, «Սուրբ Դոմինիկը ղեկավարում է Auto-da-fé-ն», Պրադո թանգարան (Մադրիդ)

Գարոտան (լատին․՝ laqueus, թակարդ, որոգայթ) հայտնի է, որ օգտագործվել է մ.թ.ա. առաջին դարում Հռոմում։ Այն հիշատակվում է Կատիլինյան երկրորդ դավադրության պատմություններում, որտեղ դավադիրները, ներառյալ Պուբլիուս Կոռնելիուսը, խեղդամահ են արվել laqueus-ով՝ Մամերտինյան (հնում՝ Tullianum) բանտում, իսկ գործիքը ցուցադրված է որոշ վաղ պատկերազարդումներում, օրինակ՝ «Հունական և հռոմեական նկարազարդումներում» («Repertoire de Reliefs grecs et romains»-ում 1919, հատոր I, էջ 341)[6][7]։ Միջնադարյան Իսպանիայում և Պորտուգալիայում նույնպես օգտագործվել է գարոտա։ Այն կիրառվել է Ամերիկա մայրցամաքի իսպանական նվաճման ժամանակ, հատկապես ինկերի կայսր Աթահուալպայի մահապատժի ժամանակ։

Օսմանյան կայսրությունում խեղդամահի միջոցով մահապատիժը վերապահված էր բարձրաստիճան պաշտոնյաներին և իշխող ընտանիքի անդամներին։ Ի տարբերություն իսպանական տարբերակի, կոկորդը ձգվող օղակի փոխարեն օգտագործվում էր աղեղնալար[8]։

1808-1814 թվականների Պիրենեյան պատերազմի ժամանակ ֆրանսիական ուժերը կանոնավոր կերպով օգտագործում էին գարոտա՝ իսպանացի պարտիզաններին, քահանաներին և Նապոլեոնի իշխանության այլ հակառակորդներին մահապատժի ենթարկելու համար։ Մոտավորապես 1810 թվականին Իսպանիայում հայտնվել է ամենավաղ հայտնի մետաղական գարրոտան, իսկ 1828 թվականի ապրիլի 28-ին գարրոտան հայտարարված էր այդ երկրում քաղաքացիական անձանց մահապատժի միակ մեթոդը։ 1897 թվականի մայիսին Բարսելոնայում կատարվել է Իսպանիայում վերջին հանրային խեղդամահ անելու միջոցով մահապատժի ենթարկելը։ Դրանից հետո բոլոր մահապատիժներն իրականացվել են բանտերում։

Գարոտայով մահապատժի չեղարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայում վերջին երկու քաղաքացիական մահապատիժները կատարվել են գարոտայի միջոցով։ Դրանցից մեկը թունավորող Պիլար Պրադեսն էր՝ 1959 թվականի մայիսին, մյուսը՝ սերիական մարդասպան Խոսե Մարիա Խարաբոն (José María Jarabo), 1959 թվականի հուլիսին։

Վերջին օրենսդրությունը հանգեցրել է նրան, որ բազմաթիվ հանցագործություններ (օրինակ՝ կողոպուտ-սպանություն) ընկնեն ռազմական իրավունքի[9] իրավասության ներքո։ Այդպիսով, դատախազները հազվադեպ էին դիմում քաղաքացիական անձանց մահապատժի ենթարկելու միջոցին։ Իսպանիայում մինչև 1970-ական թվականները դեռևս իրականացվել են զինվորական մահապատիժներ։ Հայնց Չեզի (իսկական անունը՝ Գեորգ Միքայել Ուելզել) և Սալվադոր Պուիգ Անտիչի (Salvador Puig Antich) սպանությունները 1974 թվականի մարտին, որոնք երկուսն էլ դատապարտվել էին Ֆրանկիստական նահանգում ոստիկանների սպանության համար, Իսպանիայում և աշխարհում վերջին պետական արտոնված՝ գարոտայով սպանություններն են եղել։

1973 թվականի Քրեական օրենսգրքով դատախազները կրկին սկսել են մահապատիժ պահանջել քաղաքացիական գործերով, սակայն մահապատիժը չեղարկվել է 1978 թվականին Իսպանիայի ղեկավար՝ կաուդիլո Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո։ Վերջին մարդը, ով դատապարտվել է մահապատժի, եղել է 1977 թվականի հոկտեմբերին, Խոսե Լուիս Սերվետոն՝ Պեդրալբեսի մարդասպանը («el asesino de Pedralbes»), 1974 թվականի մայիսին կրկնակի կողոպուտ-սպանություն կատարելու համար։ Սերվետոն պետք է մահապատժի ենթարկվեր, բայց նրա պատիժը փոխվեց։ Մեկ այլ բանտարկյալ, ում քաղաքացիական մահապատիժը փոխվել է, գործարար Խուան Բալոտն է եղել՝ 1973 թվականի նոյեմբերին Նավարայում իր կնոջը պատվերով սպանելու համար։

Իսպանիայում մահապատիժը չեղարկվել է 1978 թվականին ընդունված նոր սահմանադրությամբ։ Գրող Կամիլո Խոսե Սելան ձեռք է բերել գարոտա (որը հավանաբար օգտագործվել էր Պուիգ Անտիչի մահապատժի համար) Դատական իշխանության գլխավոր խորհրդից (Consejo General del Poder Judicial)՝ իր հիմնադրամում ցուցադրելու համար։ Սարքը պահվում էր Բարսելոնայում, պահեստում։ Այն ցուցադրված էր այն սենյակում[10][11], որը Սելա հիմնադրամը նվիրել էր Սելայի «Պասկուալ Դուարտեի ընտանիքը» (La familia de Pascual Duarte)[12] վեպին, մինչև որ Պուչ Անտիչի ընտանիքը պահանջել է հեռացնել այն[13]։

1990 թվականին Անդորրան վերջին երկիրն է, որը պաշտոնապես վերացրել է գարոտայով մահապատիժը, թեև այդ մեթոդն այնտեղ իրականում չէր կիրառվել 12-րդ դարի վերջից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարոտա՝ պատրաստված դաշնամուրի մետաղալարից Ինկվիզիցիայի ցուցահանդես Գրանադայի Մոռացվածների պալատում
(իսպ.՝ Palacio de los Olvidados)
Անարգ գարոտա (Garrote vil)
նկարիչ՝ Ռամոն Կասաս
1901 թվականի մահապատիժ հին Բիլիբիդ բանտում
Մանիլա (Ֆիլիպիններ)
«Սուրբ Դոմինիկը ղեկավարում է Auto-da-fé-ն» նկարից հատված գարոտայի տեսարանով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Oxford English Dictionary, 11th Ed: garrotte is normal British English spelling, with single r alternate. Article title is US English spelling variant.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Newquist, H.P. and Maloof, Rich, This Will Kill You: A Guide to the Ways in Which We Go, New York: St. Martin's Press, 978-0-312-54062-3 (2009), pp. 133-6
  3. 3,0 3,1 3,2 Whittaker, Wayne, Tough Guys, Popular Mechanics, February 1943, Vol. 79 No. 2, pp. 44
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Steele, David E., Silent Sentry Removal, Black Belt Magazine, August 1986, Vol. 24 No. 8, pp. 48–49
  5. garrote Արխիվացված 2017-10-07 Wayback Machine, 7th sense, Diccionario de la Real Academia Española.
  6. «Laqueus». Mediterranees.net. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 16-ին.
  7. Reinach, Salomon (1909). Répertoire de reliefs grecs et romains . Getty Research Institute. Paris, E. Leroux.
  8. Inalcik, Halil (2000). The Ottoman Empire: the classical ... - Google Books. ISBN 978-1-84212-442-0. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 16-ին.
  9. «Canada Law Book : Catalogue - Military Law and Operations». web.archive.org. 2009 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  10. «La Sede / Exposiciones permanentes / Sala de Pascual Duarte I». Fundacioncela.com (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 16-ին.
  11. «La Sede / Exposiciones permanentes / Sala de Pascual Duarte II». Fundacioncela.com (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 16-ին.
  12. [http://www.xtec.cat/~rsalvo/cela/dossier/index.htm «Camilo Jos� Cela: La familia de Pascual Duarte»]. www.xtec.cat. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին. {{cite web}}: replacement character in |title= at position 11 (օգնություն)
  13. «El director de cine Manuel Huerga presenta el libro "Cómo se hizo: Salvador"». La Voz de Galicia (իսպաներեն). 2006 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարոտա» հոդվածին։