Գագիկ Գինոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գագիկ Գինոսյան
Gagik Ginosyan.jpg
Ազգային պարարվեստի գործիչ,
բանահավաք, գրող, մշակութաբան,
ՀՀ մշակույթի վաստ. գործիչ

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի
հիմնադիր և գեղարվեստական ղեկավար
Ծնվել է օգոստոսի 3, 1966 (52 տարեկան)
Ծննդավայր Ախալցխա, Վրաստան Վրացական ԽՍՀ
Քաղաքացիություն {{{2}}} ԽՍՀՄ
{{{2}}} Հայաստան
Ազգություն հայ
Կրոն Հայ Առաքելական Եկեղեցի
Երկեր «Ողջո՜յն, տղե՛րք»
Մասնագիտություն Կիբեռնետիկ
Ամուսին Նելլի Սարգսյան
Ծնողներ Մարտիրոս Գինոսյան
Ծովինար Թորոյեան-Գինոսյան
Պարգևներ և
մրցանակներ
ՀՀ մշակույթի վաստակաւոր գործիչ
Արծիվ Մահապարտներ հուշամեդալ
Արիության մեդալ
Մշակույթի նախարարության Ոսկե մեդալ
Երեխաներ Անի Գինոսյան, Ծովինար Գինոսյան

Գագիկ Մարտիրոսի Գինոսյան (ծնվ. է օգոստոսի 3, 1966, Ախալցխա, Վրացական ԽՍՀ), ազգագրական պարերի մասնագետ, հասարակական գործիչ, կիբեռնետիկ, արցախյան պատերազմի մասնակից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Գինոսյանը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 3-ին Վրաստանի ԽՍՀ Ախալցխա քաղաքում։ 1972-1982 թվականներին սովորել է Ախալցխայի №3 հայկական միջնակարգ դպրոցում: 1982-1983 թվականներին աշխատել է Ախալցխայի Շարժական մեխանիզացված շարասյունում որպես բանվոր։ Նույն թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Տեխնիկական կիբեռնետիկա» ֆակուլտետի «Ավտոմատիկա և հեռուստամեխանիկա» բաժինը և ավարտել այն 1990 թվականին։

Երկար տարիներ պարում է «Վան» և «Ակունք» ազգագրական պարի համույթներում։ Զբաղվել է բանահավաքչական գործունեությամբ։ Հիմնադրել է «Կարին» ավանդական երգի-պարի խումբը։

1995-1996 թվականների ընթացքում ավարտել է Խորհրդային Միության Մարշալ Շապոշնիկովի անվան «Վիստրել» Բարձրագույն Սպայական Դասընթացը՝ ստանալով «Գնդի և Բրիգադի հրամանատարի» որակավորում։

Արցախյան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1985-1987 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակ՝ ծառայությունն անցկացնելով Զաբայկալյան շրջանի Չիտա քաղաքում։

Մասնակցել է Արցախյան պատերազմին։ Եղել է Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ գործող «Ազատագրական բանակ» ջոկատի ռազմիկ[2], ապա 1992 թվականի օգոստոսին ընդգրկվել է «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակում։ Ազատագրական մարտերի ժամանակ ոչնչացրել է թշնամու 2 տանկ‌[փա՞ստ]։

Մասնակցել է Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Լաչինի, Քելբաջարի ազատագրական մարտերին‌[փա՞ստ]։

ՀՀ ԶՈՒ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինադադարից հետո՝ 1994 թվականից ծառայել է ՀՀ զինված ուժերում որպես սպա։

1994-1996 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության առանձին գումարտակում‌[փա՞ստ]։ 1995-1996 թվականներին սովորել և ավարտել է Մոսկվայի մարշալ Շապոշնիկովի անվան դաշտային Ռազմական ակադեմիան՝ ստանալով գնդի և բրիգադի հրամանատարի որակավորում‌[փա՞ստ]։ 1996 թվականին զորացրվել է ՀՀ ԶՈՒ շարքերից։

2001-2008 թվականներին աշխատել է Պեյո Յավորովի անվան № 131 միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ։

Տոհմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Գինոսյանը սերում է հայկական Կարին քաղաքից մի քանի կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվող Եղեգիս (թրքական արտասանությամբ՝ Իլիջան) փոքր քաղաքից, ուր հաստատված է եղել Գինոսենց տոհմը։

Ռուսական կայսրության լծի տակ մնացած և պատերազմի ընթացքում ռուսներին օգնած հայերին Կարինի շրջակա տարածքներից գաղթեցնում է դեպի նոր գրաված Արևելյան Հայաստան: Նախկին իլիջանցիները, այդ թվում՝ Գինոսենց տոհմը, հաստատվում են Ախալցխայի Ծուղրութ գյուղում։

Գ.Գինոսյանն իր ծագման մասին այսպես է գրել.

Aquote1.png Ծանոթանանք... Ես կարնեցու տոհմիկ ժառանգ,

Ազգանունս մի տոհմածառ, իսկ անունս՝ նոր գաղտնագիր,

Մնացածը ամենը թող ինքն իր համար հայտնագործի:

Մեկի համար՝ անհաս գագաթ, մյուսի համար՝ սարսափի վիհ...[3]

Aquote2.png


Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1996-1999 թվականներին աշխատել է Գյումրի «Շանթ» հեռուստառադիո ընկերության երևանյան գրասենյակի տնօրեն։ Հիմնադրել և ղեկավարում է «Կարին» ավանդական երգի-պարի խմբակը։

Մշակութային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդական երգ ու պար[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վան» և «Ակունք»[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Գինոսյանն 1987 թվականից սկսել է պարել Հայրիկ Մուրադյանի ստեղծած «Վան» ազգագրական խմբում[4]: 1987-2001 թվականներին «Վան», «Անդովկ», «Ակունք» խմբերի համերգային ծրագրերի շրջանակներում մասնակցել է արտերկրյա մի շարք շրջագայությունների և դարձել 4 տարբեր միջազգային փառատոնների դափնեկիր՝ 1996 թվականից Իտալիայի Լիկատա քաղաքում երրորդ միջազգային և Պիետրապերցիա քաղաքի փառատոններում, 1999 թվականին Ռումինիայի Յասսի քաղաքում հինգերորդ միջազգային «Կատալինա» և Խորվաթիայի Կառլովաց քաղաքում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանաբանի տակ անցկացվող երկրորդ միջազգային փառատոններում։

«Ծովակ» և «Կարին»[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Գինոսյանը 2001 թվականին հիմնադրել է «Ծովակ» և «Կարին» ավանդական երգի-պարի խմբերը։

2011 թվականին Գագիկ Գինոսյանի ղեկավարած «Կարինը» Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելով Իսպանիայում 1985 թվականից ի վեր անցկացվող ազգային պարերի 14-րդ համաշխարհային մրցույթ-փառատոնին՝ պարերի անվանակարգում զբաղեցրել է առաջին տեղը, իսկ երաժշտական նվագակցության անվանակարգում նվաճել է երրորդ մրցանակը, ինչի համար ՀՀ Մշակույթի նախարարությունը Գ.Գինոսյանին «ազգային պարարվեստի զարգացման և տարածման գործում ունեցած զգալի ավանդի համար» պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

2012 թվականին «Ծովակ» մանկապատանեկան ավանդական երգի-պարի խմբի հետ արժանացել է 3-րդ մրցանակի Թուրքմենստանի նախագահի կազմակերպած ավանդական պարերի մանկապատանեկան միջազգային մրցույթում։

Մտահոգություններ և ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար տարիներ աշակերտելով Հայրիկ Մուրադյանի մոտ՝ Գագիկ Գինոսյանը զգաց Հայաստանի տարբեր շրջանների, հատկապես՝ Կարնո, Ախալցխայի, Ախալքալաքի, ազգագրական պարերի գրեթե իսպառ բացակայությունը։ Այս մտահոգությունը Գագիկն ուներ դեռ ուսանողական տարիներից, ինչն իր արտահայտությունն է գտել նրա արձակ բանաստեղծություններից մեկի մեջ.

Aquote1.png «Ես վախենում եմ, շատ եմ վախենում, որ հանկարծ պարը գրաբար դառնա»[5]: Aquote2.png


Ուսումնասիրելով Կոմիտասի, ազգագրագետ Սրբուհի Լիսիցյանի, պարագետ Վահրամ Արիստակեսյանի ժառանգությունները՝ ցանկացավ զբաղվել բանահավաքչական աշխատանքներով։ Համերգային գործունեությունը փոխարինվեց բանահավաքությամբ։ Այս համատեքստում Գինոսյանը, այցելելով բազմաթիվ գյուղեր, գրի է առնում բազում պարերի նկարագրություններ: Գագիկ Գինոսյանի մինչ օրս վերականգնել է 36 պար, որոնց առաջին կատարողն է եղել «Կարին» խումբը։

«Չալմը դանգը» անունով Մուսալեռի պարը, ներկայացնում է պարոն Գինոսյանը:

Գագիկ Գինոսյանի վերականգնած պարերի ցանկը՝

  1. Թագվորի գյովընդ
  2. Մանդր վերվերի
  3. Կարնո քոչարի
  4. Սղերդի քոչարի
  5. Աղքըտի քոչարի
  6. Մշո քոչարի
  7. Մածուն
  8. Շավալի
  9. Խոշ բիլազիկ
  10. Մինինդուր
  11. Բուլուլ
  12. Պուդուդի
  13. Ջամբար ամի
  14. Երեք ոտք
  15. Համշենի թռթռուկ
  16. Չալմը դանգը
  17. Թամզարա, Կարնո տարբերակը
  18. Թամզարա, Արաբկիրի Նարե-ի ուսերով տարբերակը
  19. Պոզարե
  20. Շարանի
  21. Էջմիածին
  22. Աստվածածնա պար
  23. Էրզրումի շորոր
  24. Ֆնջան
  25. Կոմիտասի շորոր
  26. Ետ ու առաջ
  27. Թարս պար
  28. Գորանի-ի մի տարբերակը
  29. Ձկնորսների պար
  30. Ճոճք
  31. Դափկի
  32. Լորկե-ի Մուսալեռան տարբերակը
  33. Սրաբար
  34. Լաչին-ի մի տարբերակը
  35. Ակար-Մակար
  36. Լազ պար

«Կաքավագիր» պարերի գրառման համակարգի ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կաքավագիր» պարերի գրառման համակարգի ծրագիրը

Գագիկ Գինոսյանը Instigate ընկերության հետ համատեղ 2013-2014 թվականներին ստեղծվել է Սրբուհի Լիսիցյանի կողմից դեռևս 1940-ական թվականներին ստեղծված Կինետոգրաֆիայի (Շարժումների գրառման համակարգ) Կաքավագիր համակարգչային ծրագիրը:

Ազգագրության թատերական բեմադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին հիմնել է «Ազգագրության թատրոնը» և իր ղեկավարած «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հետ բեմադրել իր հեղինակած 3 ներկայացում, Հայրիկ Մուրադյանին նվիրված «Հայոց երգի հայրիկը», «Խնկահոտ Էրգիր» և «Վարք հայոց», որը 2009 թվականին բեմադրվել է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: 2014 թվականին բեմադրել «Խաչ պատերազմի» հեղինակային ներկայացումը։

Ներդրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթադաստիարակչական հիմնադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին հանդիսանալով «Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի հայ ավանդական պարի փորձագետ՝ հեղինակել է հայ իրականության մեջ Հայկական պարի առաջին DVD-պարուսույցը։

«Ինստիգեյթ» կազմակերպության կողմից ստեղծված Սրբուհի Լիսիցյանի Կինետոգրաֆիայի (շարժումների գրառում) համակարգի՝ պարերի գրառման, համակարգչային «Կաքավագիր» ծրագրի համահեղինակն է (2014)։

ՀՀ կրթության և գիտության նախարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ կրթության և գիտության նախարարության մշակույթի կենտրոնի պարուսույցն է։

Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ կոչման։

Ազգային պարը ՀՀ հանրակրթական համակարգ ներդնելու՝ «Ազգային երգ ու պար» առարկայի ծրագրի հեղինակն է (2014)։

«Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարևորելով ավանդական երգերի և պարերի պահպանման, մշակման և հանրայնացման միջոցով դրանք կենցաղ վերադարձնելն ու կենդանի մշակույթի մաս դարձնելը և ազգային ինքնագիտակցության զարգացումը խթանելը՝ «Այբ» կրթական հիմնադրամը և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը հիմնադրեցին «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամը։

Ազգային երգ ու պարի ակադեմիան զբաղվելու է ավանդական երգերի և պարերի պահպանման, գիտական հետազոտության, հանրայնացման, կրթական ծրագրերի մշակման և պարուսուցման աշխատանքներով։[6]

Այն ներառելու է չորս ուղղություն՝

• կրթական,

• ռազմապարի,

• մշակութային,

• գիտական։

DVD-ներ / Սկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական Պար DVD – Պարուսույց[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին լինելով “Հայ Ասպետ” կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի պարի փորձագետը՝ հիմնադրամի հետ համատեղ ստեղծել է «Հայկական Պար DVD - Պարուսույցը»։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ողջո՜յն, տղե՛րք» գրքի կազմը

2006 թվականին լույս է տեսել Գ.Գինոսյանի անդրանիկ «Ողջո՜յն, տղե՛րք» գիրքը, որում ընդգրկված են հեղինակի արձակ բանաստեղծութիւնները, աֆորիզմները, ինչպես նաև հրապարակախոսական հոդվածներն ու նյութերը Արցախյան պատերազմի մասին[7]:}}։

Շքանշաններ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Գինոսեանը տարբեր տարիների արժանացել է ՀՀ պետական, գերատեսչական և այլ կարգի մեդալներով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայ զինվոր», 1-8 օգոստոսի, 1998թ., թիվ 30 (234)
  2. «Երկուշաբթի» 1999թ. Փետրվար #3-5, 2002թ.
  3. Գագիկ Գինոսյան, ed. (2006)։ Ողջո՜ւյն, տղե՛րք. արձակ բանաստեղծություններ, թանձր մտքեր (աֆորիզմներ), հրապարակախոսական հոդվածներ, հարցազրույցներ։ Երևան, Նարեկացի արվեստի միություն։ էջ 14։ ISBN 99941-48-23-0 
  4. Որպէսզի պարը չդառնայ գրաբար
  5. Նոյն տեղում
  6. «Ստեղծվել է «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամ | Ayb Educational Foundation»։ ayb.am։ Ayb Educational Foundation։ Վերցված է 2016-02-23 
  7. Գագիկ Գինոսյան, ed. (2006)։ Ողջո՜ւյն, տղե՛րք. արձակ բանաստեղծություններ, թանձր մտքեր (աֆորիզմներ), հրապարակախոսական հոդվածներ, հարցազրույցներ։ Երևան, Նարեկացի արվեստի միություն։ էջ 2։ ISBN 99941-48-23-0 
  8. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]