Հայաստանի երկրապահ (հուշամեդալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի Երկրապահ հուշամեդալի վկայական

«Հայաստանի երկրապահ» հուշամեդալը հիմնվել է 1996-ին, «Երկրապահ կամավորական միության» (ԵԿՄ) վարչության որոշմամբ։

Հուշամեդալն իրենից ներկայացնում է Եռագույն դրոշի երկայնքի ֆոնի վրա պատկերված երկրապահ զինանշանը, դրոշի սահմաններից դուրս ձգվող արծվի թևերով, ներքևում օղակվում է «Հայաստանի Հանրապետություն», վերևում «Երկրապահ» բառերով։ »Հայաստանի Երկրապահ» հուշամեդալը տրվում է ԵԿՄ վարչության նախագահի հրամանով։

Երկրապահական խրախուսանքների շարքին դասվում են ԵԿՄ պատվոգրերը (տրվող վարչության, ինչպես նաեւ մարզային եւ տարածքային կառույցների կողմից), երկրապահի զինանշանը պատկերող հուշանվերները։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայաստանի երկրապահ» հուշամեդալ - www.ekm.am Արխիվացված 2017-05-13 Wayback Machine