Բուալեմ Բեսսաիխ
Բուալեմ Բեսսաիխ արաբ․՝ بوعلام بسايح և ֆր.՝ Bouâlem Bessaih | |
---|---|
Ծնվել է | 1930[1] |
Ծննդավայր | Էլ Բայադ, Ալժիր[2] |
Մահացել է | հուլիսի 28, 2016[2][3] |
Մահվան վայր | Ալժիր, Ալժիր[2] |
Քաղաքացիություն | Ալժիր և Ֆրանսիա |
Մասնագիտություն | դիվանագետ և գրող |
Աշխատավայր | Ալժիրի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Ալժիրի արտաքին գործերի նախարար և ambassador of Algeria? |
Կուսակցություն | Ազգային ազատության ճակատ |
Պարգևներ և մրցանակներ |
Բուալեմ Բեսսաիխ (արաբ․՝ بوعلام بسايح, ֆր.՝ Boualem Bessaïh, 1930[1], Էլ Բայադ, Ալժիր[2] - հուլիսի 28, 2016[2][3], Ալժիր, Ալժիր[2]) ալժիրցի քաղաքային գործիչ, դիվանագետ և գիտնական։ 1979- 1989 թվականներին նա մի քանի նախարարական պաշտոններ է զբաղեցրել երկրի կառավարությունում։ Ալժիրի համալսարանի գրականության և հումանիտար գիտությունների պրոֆեսոր[4]։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1950-ականների կեսերից նա մասնակցել է Ազգային ազատագրական բանակում։ 1959 թվականից մինչև 1962 թվականը եղել է Ալժիրի հեղափոխության ազգային խորհրդի գլխավոր քարտուղարության անդամ։ Եղել է Աբդելհաֆիդ Բուսուֆի օգնականը Ալժիրյան հետախուզության կազմակերպությունում։ 1961 թվականին Տրիպոլիում (Լիբիա) ղեկավարել է դրա հակահետախուզական բաժինը։
Ալժիրի անկախության հռչակումից հետո անցել է դիվանագիտական աշխատանքի։
Որպես դիվանագետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1963-1970-դեսպան Բելգիայում և Լյուքսեմբուրգում (միաժամանակ),
- 1970-1971-դեսպան Եգիպտոսում,
- 1971-1978- Արտաքին գործերի նախարարությունում նախագահի գլխավոր քարտուղար և ներկայացուցիչ, 1971-ից 1974 թվականներին եղել է Ալժիրի ներկայացուցիչ Արաբական պետությունների լիգայում,
- 1979-1980-դեսպան Քուվեյթում,
- 1991—1992 — դեսպան Շվեյցարիայում և Վատիկանում (միաժամանակ),
- 2000—2005 — Մարոկկոյի դեսպան
Որպես կառավարության անդամ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1980-1982 Տեղեկատվության և մշակույթի նախարար
- 1982-1984 Տեղեկատվության նախարար
- 1984-1986-Կապի և հեռահաղորդակցության նախարար,
- 1986-1988-մշակույթի և զբոսաշրջության նախարար,
- 1988-1989-Արտաքին գործերի նախարար
Նա ակտիվորեն մասնակցել է Ալժիր-Մարոկկո-Սաուդյան Արաբիա եռակողմ բանակցություններին 1989 թվականին Կասաբլանկայում կայացած Արաբական լիգայի գագաթնաժողովի շրջանակներում՝ Լիբանանում քաղաքացիական պատերազմը դադարեցնելու նպատակով։
1997 թվականին նախագահ Լամին Զերուալի կողմից նշանակվեել է Ազգերիի խորհրդի անդամ (Ալժիրի խորհրդարանի վերին պալատ), ընտրվել է նրա արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ։
2005 թվականի սեպտեմբերին Բուտեֆլիկան նշանակվել է Սահմանադրական խորհրդի նախագահ և այս պաշտոնում ծառայել մինչ 2012 թվականի մարտ ամիսը։
Բացի հանրային ծառայությունից՝ նա դասավանդել է Ալժիրի համալսարանում՝ որպես բանասիրության և գրականության պրոֆեսոր, ինչպես նաև գրել է մի շարք պատմական և կենսագրական գրքեր
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մոհամեդ Բելխեյր, արգելված չափանիշ» (1976)
- «Էմիր Աբդ ալ-Քադիրից իմամ Շամիլ։ չեչենների և կովկասցիների հերոսներ» (2001)
- «Լուի Ֆիլիպից մինչև Նապոլեոն III: Էմիր Աբդելկադեր, պարտված, բայց հաղթական» (2002)
- «Հավաստիության վերջում `դիմադրություն թուրով կամ գրիչով» (2002)
- «Աբդուլլահ բեն Քարյուն, բանաստեղծ Լագուաթտից և Սահարայից» (2003)
2016 թվականի հունիսի 11-ին նախագահ Աբդել Ազիզ Բուտեֆլիկան նրան նշանակել է Ալժիրի պետնախարարի, հատուկ խորհրդականի և ներկայացուցչի պաշտոնում, բայց մահացավ երկու ամիս չանցած։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://historygreatest.com/boualem-bessaih-algerian-politician-died-at-86
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 http://www.aps.dz/algerie/45169-d%C3%A9c%C3%A8s-de-boualem-bessaieh,-ministre-d-etat-conseiller-sp%C3%A9cial-et-repr%C3%A9sentant-personnel-du-pr%C3%A9sident-de-la-r%C3%A9publique
- ↑ 3,0 3,1 3,2 Décès de Boualem Bessaih, ministre d'Etat et conseiller spécial de Bouteflika, à l'âge de 86 ans (ֆր.) — New York: 2016.
- ↑ «Biographie du président du conseil constitutionnel». Conseil-constitutionnel.dz. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «المجاهد الفقيد بوعلام بسايح "رجل عظيم عظمة المهام التي أداها على أحسن ما تؤدى المهام"» (արաբերեն). Министерство иностранных дел Алжира. 2016 թ․ հուլիսի 29. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
- Ali Idir (2016 թ․ հուլիսի 28). «Bouâlem Bessaih, l'homme qui a travaillé avec tous les pouvoirs» (ֆրանսերեն). Tout sur l'Algérie[fr]. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
- Phillip C. Naylor BESSAIH, BOUALEM (1930—) // Historical Dictionary of Algeria. — Rowman & Littlefield, 2015. — P. 136—137. — ISBN 9780810879195
- «Biographie de Monsieur Boualem BESSAIH, Président du Conseil constitutionnel ( 2005 - ............)» (ֆրանսերեն). Conseil constitutionnel. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
|