Բիլի Միլիգանի մտքերը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիլի Միլիգանի մտքերը
անգլ.՝ The Minds of Billy Milligan
ՀեղինակԴանիել Քիզ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Բիլի Միլիգան
Նկարագրում էՕհայո
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչRandom House
Հրատարակման տարեթիվհոկտեմբեր 1981

Բիլի Միլիգանի մտքերը կամ Բիլի Միլիգանի խորհրդավոր պատմությունը (անգլ.՝ The Minds of Billy Milligan), Դենիել Քիզի հեղինակած վավերագրական վեպն է։ Այն պատմում է ԱՄՆ-ի պատմության մեջ անհատականության դիսոցիատիվ խանգարման պատճառով առաջին անգամ արդարացված հանցագործի՝ Բիլի Միլիգանի մասին[1]։

Հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բիլի Միլիգանի մտքերը» վեպը գրվել է ամերիկյան բանասեր և հոգեբան Դենիել Քիզի կողից և հրատարակվել 1981 թվականին։

Շարունակությունը՝ «Միլիգանի կռիվները» (անգլ.՝ The Milligan Wars) անունով վեպը, գրվել է 1986 թվականին, բայց հրատարվել է միայն 1994 թվականին Ճապոնիայում[2]։

ԱՆհատականություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլի Միլիգան (Ուիլյամ Սթենլի Միլիգան (անգլ.՝ William Stanley Milligan), ամերիկացի, ում մոտ ախտորոշվել է «անձի բազմակիություն»։ Հաշվարկվել են 24 անհատականություններ, որոնցից 10 եղել են հիմնականները։

Հիմնականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բիլի — հենց Միլիգանը։
  2. Արթուր Սմիթ — 22 տարեկան անգլիացի։ Զսպված և կիրթ էր։ Խոսել է ուժեղ բրիտանական առոգանությամբ։ Ինն իրենով սովորել է ֆիզիկա և քիմիա, ինչպես նաև բժշկական գրականություն։ Ազատ գրել, կարդացել և խոսոլ է արաբերեն։ Պահպանողական էր և կապիտալիզմի կողմնակից, բայց դրա հետ համատեղ աթեիստ։ Առաջինն է հասկացել մնացած անհատականությունների գոյության մասին։ Ղեկավարել է մնացած անհատականությունների ու որոշել, թե ով որ դեպքում է լինելու Միլիգանի դերում։ Կրել է ակնոցներ։
  3. Ռեյջեն Վադասկովինիչ — 23 տարեկան հարավսլավացի։ Ատելության կրողը։ Նրա ֆունկցիան էր «ընտանիքի» և ընդհանրապես կանանց և երեխաների պաշտպանությունը։ Միլիգանին կառավարել է նրա կյանքին/առողջությանը վտանգ սպառնալու դեպքերում։ Լավ տիրապետել է զենքին և զբաղվել կարատեով։ Շատ ուժեղ էր, քանի որ կարողանում էր կառավարել օրգանիզմում ադրենալինի քանակով։ կոմունիստ էր և աթեիստ։ Գրել, կարդացել և խոսել է սերբախորվաթերեն։ Անգլերեն խոսքում նկատվել է սլավոնական առոգանություն։ Դալտոնիկ էր, այդ պատճառով նկարում էր միագույն նկարներ։ Խոստովանել է, որ ժամանակ առ ժամանակ խախտել է օրենքներ և դիմել բռնության։ Քաշը՝ 95 կգ։ Ուներ սև մազեր և երկար բեղեր։ Նա Արթուրի հետ միասին պատասխանատու էր հիմնական գործողությունների համար։
  4. Ալեն — 18 տարեկան խարդախ։ Ուներ լավ հռետորական խոսք, դրա համար հիմնականում նա էր շփվում այլ մարդկանց հետ։ Ագնոստիկ էր, ում կյանքի կարգախոսն էր՝ «ապրում ենք մեկ անգամ, դրա համար պետք է կյանքից վերցնել ամեն ինչ»։ Լավ նվագել է հարվածային գործիքների վրա և նկարել դիմանկարներ։ Լավ հարաբերությունների մեջ է եղել Բիլիի մոր հետ։ Միակ խխողն ու աջլիկը բոլոր անհատականությունների մեջ։
  5. Թոմի — 16 տարեկան, փախուստների մասնագետ։ Հաճախ շփոթել են Ալենի հետ, բայց ի տարբերություն նրան, Թոմին ավելի հաջողակ էր և բացասական էր վերաբերվում մարդկանց։ Նվագում էր սաքսոֆոն, գլուխ էր հանում էլեկտրականությունից, էլեկտրական սարքերի աշխատանքի սկզբունքներից, նկարել է բնապատկերներ։
  6. Դենի — 14-ամյա տղա, ով վախենում էր մարդկանցից՝ առավել ևս տղամարդկանցից։ Չելմեր Միլիգանը բազմիցս ստիպել էր նրան գերեզման փորել և թաղել նրան այնտեղ, թողնելով միայն անցք շնչելու համար։ Դրանից հետո վախ է առաջացել նաև հողի նկատմամբ։ Նկարել է նատյուրմորտներ։
  7. Դեվիդ — 8-ամյա էմպաթ, «ցավը հավաքողը»։ Իր վրա է վերցրել բոլորի ցավն ու տանջանքները։ Շատ զգացմունքային և ապրումակցող է եղել, բայց չի կարողացել ուշադրությունը կենտրոնացնել կոնկրետ մեկ բանի վրա։
  8. Քրիսթին — 3 տարեկան անգլուհի։ Կարողացել է գրել (տպատառ) և կարդալ անգլերեն, սակայն ունեցել է դիսլեքսիա։ «Ընտանիքի» և, մասնավորապես, Ռեյջենի սիրելին էր։ Միլիգանի առաջին անհատականություններից մեկն էր։
  9. Քրիսթոֆեր — Քրիսթինի 13-ամյա եղբայրը։ Նույնպես բրիտանացի էր։
  10. Ադալանա — 19 տարեկան լեսբուհի։ Ամաչկոտ էր, միայնակ ու կոմպլեքսավորված։ Ուներ նիստագմիզմ։ Զբաղվել է տնային գործերով՝ մաքրությամբ, պատրաստել ուտելիք, ինչպես նաև գրել է բանաստեղծություններ։ Հենց ինքն է բռնաբարել Բիլիի զոհերին, որպեսզի նրանցից ստանա «ջերմություն ու սեր, լրացնի գրկախառնությունների պակասը»։

Անցանկալիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ֆիլիպ (Ֆիլ) — 20 տարեկան բրուքլինացի։ Ծննդով Նյու Յորքից էր, խոսքում զգացվում էր բրուքլինյան առոգանությունը։ Հենց ինչ-որ «Ֆիլի» մասին հիշատակումն էլ թույլ է տվել ոստիկանությանն ու լրագրողներին ենթադրել նաև այլ անհատականությունների գոյության մասին՝ բացի հիմնական տասը։
  2. Քեվին — 20 տարեկան խարդախ և ավազակ։ Սիրել է գրել։
  3. Ուոլթեր Միլիգան — 22 տարեկան ավստրալացի, որսի սիրահար։
  4. Էյփրիլ — 19 տարեկան։ Ատում էր Բիլիի խորթ հորը և փնտրում վրեժ լուծելու տարբեր եղանակներ։ Խոսել է բոստոնյան առոգանությամբ։
  5. Սամուէլ — 18 տարեկան հրեա։ Բոլոր անհատականությունների մեջ միակ հավատացյալն էր։ Դավանում էր օրթոդոքսալ հուդայականություն։
  6. Մարկ Գերեզմանափոր — 16 տարեկան։ Անձնական կամքից զուրկ անհատականություն էր։ Գործել է միայն ինչ-որ մեկից ուղիղ ցուցում ստանալուց հետո։ Կատարել է ամբողջ կեղտոտ աշխատանքը։
  7. Սթիվ — 21 տարեկան, ծաղրապատճենող։ Ի տարբերություն Բիլի Միլիգանի մնացած անհատականությունների, միակն էր, որ չէր ընդունում իր «անձի բազմակիությունը»։
  8. Լի — 20 տարեկան կատակասեր։ Թեթև է վերաբերվել կյանքին և չի մտածել իր քայլերից առաջացող հետևանքների մասին։
  9. Ջեյսոն — 13 տարեկան։ Նրա զայրույթներն ու դյուրագրգռությունը շատ անգամներ խանգարել են Բիլիին, բայց միաժամանակ նաև թույլ տվել «հանգստանալ»։
  10. Բոբի (Ռոբերտ) — 17-ամյա երազող։ Երազել է փոխել աշխարհը դեպի լավը, բայց միաժամանակ չի ունեցել ամբիցիաներ ու մտավոր ունակություններ։
  11. Շոն — 4 տարեկան խուլ մտավոր հետամնաց։ Գոնե ինչ-որ բան լսելու համար մեղվի բզզոցին նման ձայներ է հանել։
  12. Մարտին — 19-ամյա պճնամոլ։ Ծնունդով Նյու Յորքից էր։ Սիրել է ինքն իրեն գովերգել։
  13. Թիմոթի (Թիմի) — 15 տարեկան։ Աշխատել է ծաղկի խանութում, քանի դեռ տեղի չի ունեցել անբարեհաճ դեպք՝ հոմոսեքսուալ հաճախորդը սկսել է անհանգստացնել նրան, ինչից հետո փոկվել է ինքն իր մեջ և այլևս չի ցանկացել կառավարել Բիլիին։
  14. Ուսուցիչ — ամբողջական անհատականություն։ Մնացած 23 անհատականությունների համատեղման արդյունքն էր։ Ինքն է սովորեցրել մնացածին այն ամենը, ինչ արողացել են անել։ Զգացմունքային էր և սրամիտ։ Ինչպես ինքն է նշել, ինքը «բոլոր Բիլիներն է մեկում»։ Հիշել է ամեն ինչ, ինչ տեղի է ունեցել մնացած անհատականությունների հետ, ինչի շնորհիվ էլ իր պատմությունն է ն երկայացրել Քիզին և օգնել վեպի գրման մեջ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986: Kurd Lasswitz մրցանակաբաշխություն - Օտարերկրացի հեղինակի լավագույն գիրք[3]
  • 1993: Seiun մրցանակաբաշխություն - Տարվա լավագույն վավերագրական գիրք[4]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի հիման վրա նկարահանվել է «Լեփ-լեցուն սենյակ» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը, որտեղ գլխավոր դերերում են Թոմ Հոլանդը և Ամանդա Սեյֆրիդը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «30 years later, multiple-personality case still fascinates». The Columbus Dispatch. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  2. ダニエル・キイス (1994). ビリー・ミリガンと23の棺 = The Milligan Wars (ճապոներեն). 東京: 早川書房. ISBN 4-15-207863-4.
  3. «KLP 1986 Preisträger». kurd-lasswitz-preis. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  4. «sfadb: Seiun Awards 1993». www.sfadb.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.