Jump to content

Անհատականության դիսոցիատիվ խանգարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անհատականության դիսոցիատիվ խանգարում
Տեսակհիվանդության տեսակը
ՊատճառՀոգեբանական տրավմա[1][2][3][…] և childhood trauma?[4][3]
Հիվանդության ախտանշաններmultiplicity?, ամնեզիա, Ապաանձնավորում, Դեռեալիզացիա և դիսոցիացիա
Բուժաքննությունmedical interview?[5], հարցաթերթիկ, Հոգեբանական դիտում, Dissociative Experiences Scale? և Multiscale Dissociation Inventory?
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն և հոգեբանություն
Բուժումհոգեթերապիա, ախտանշանային բուժում, counseling?, psychoeducation? և Արտ-թերապիա
 Dissociative identity disorder Վիքիպահեստում

Անհատականության դիսոցիատիվ խանգարում (առօրյա, ոչ մասնագիտական բառապաշարում առավել հայտնի որպես անձի երկատում, անձի երկվություն) - հազվադեպ հանդիպող հոգեկան խանգարում, որի դեպքում մարդու անհատականությունը կիսվում է, և ստեղծվում է տպավորություն, որ մի մարմնում «ապրում են» տարբեր եսեր, որոնք ժամանակ առ ժամանակ փոխարինում են միմյանց։ Եսերը կարող են ունենալ տարբեր սեռ, տարիք, ազգություն, խառնվածք, մտավոր կարողություններ, աշխարհընկալում, տարբեր կերպ արձագանքել միևնույն իրավիճակին։ Այսպես կոչված «հերթափոխից» հետո տվյալ պահին ակտիվ եսը չի կարող հիշել, թե ինչ է կատարվել, մինչդեռ ակտիվ են եղել մյուսները։

Նման խանգարման պատճառ են հանդիսանում վաղ մանկությունում ունեցած ծանր հուզական տրավմաները, պարբերաբար կրկնվող ֆիզիկական, սեքսուալ կամ հուզական բնույթի բռնությունները, ինչպես նաև այլ հոգեկան խանգարումներ, որոնք ավելի վաղ չեն դրսևորվել։ Խանգարման այս տեսակն իրենից ներկայացնում է պաշտպանական մեխանիզմ, որի ժամանակ մարդն իր հետ կատարվածը ընկալում է այնպես, ասես դա կատարվել է մեկ ուրիշի հետ։ Այս մեխանիզմն օգտակար է այնքանով, որ թույլ է տալիս մարդուն պաշտպանվել զգացմունքային ծանրաբեռնվածությունից, սակայն դրա ծայրահեղ ակտիվացման դեպքում ի հայտ են գալիս դիսոցիատիվ խանգարումներ։ Ի հեճուկս տարածված մոլորության՝ դիսոցիատիվ խանգարումները չեն առնչվում շիզոֆրենիայի հետ։

Անհատականության դիսոցիատիվ խանգարման գոյությունը՝ ծայրահեղ հազվադեպ լինելու պատճառով, երկար ժամանակ կասկածի տակ է դրվել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անհատականության դիսոցիատիվ խանգարում» հոդվածին։