Դենիել Քիզ
Դենիել Քիզ անգլ.՝ Daniel Keyes | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 9, 1927[1][2][3][…] |
| Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք |
| Վախճանվել է | հունիսի 15, 2014[1][2][3][…] (86 տարեկան) |
| Վախճանի վայր | Բոկա Ռաթոն, Ֆլորիդա |
| Գերեզման | Eternal Light Memorial Gardens[4] |
| Մասնագիտություն | վիպասան, գիտաֆանտաստիկ գրող, սցենարիստ, համալսարանի դասախոս, ոչ գեղարվեստական գրող, գրող և լրագրող |
| Լեզու | անգլերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Բրուքլինի քոլեջ, Thomas Jefferson High School? և Նյու Յորքի համալսարան |
| Ժանրեր | գիտական ֆանտաստիկա |
| Ուշագրավ աշխատանքներ | Ծաղիկներ Էլջերնոնի համար |
| Աշխատավայր | Ուտյնի պետական համալսարան և Օհայոյի համալսարան |
| Պարգևներ | |
| Կայք | danielkeyesauthor.com |
Դենիել Քիզ (անգլ.՝ Daniel Keyes, օգոստոսի 9, 1927[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք - հունիսի 15, 2014[1][2][3][…], Բոկա Ռաթոն, Ֆլորիդա), ամերիկացի գրող և բանասեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դենիել Քիզը ծնվել է Բրուքլինում՝ Ռուսական կայսրությունից գաղթած հրեա Ուիլյամ Քիզի և Բեթթի Ալիցկու ընտանիքում։ Մոր ընտանիքը Ուկրաինայից Մոնրեալ է տեղափոխվել 19-րդ դարի վերջում։ Հայրը աշխատեցնում էր անտիկ իրերի խանութը, իսկ մայրն աշխատում էր որպես կոսմետոլոգ։ 1950 թվականին Քիզը ավարտում է Բրուքլինյան քոլեջը՝ ստանալով հոգեբանության բակալավրի աստիճան։ Մեկ ամիս անց ընդունվում է աշխատանքի «Magazine Management» հրատարակչական կազմակերպությունում և ժամանակի ընթացքում ստանում է գլխավոր խմբագրի պաշտոն «Marvel Science Stories» ամսագրում։ Առաջին հրատարակությունը «Նախադեպ» պատմվածքն է, որը կայացավ 1952 թվականին «Marvel Science Stories»-ի մայիսյան համարում։ Դենիել Քիզին հաջողություն բերեց «Ծաղիկներ Էլջերնոնի համար» պատմվածքը (1959) և 1966 թվականին դրա հիման վրա գրած նույնանուն վեպը։ 1966 թվականին Դենիել Քիզը ստանում է գեղարվեստական գրականության պրոֆեսորի պաշտոն Օհայոյի համալսարանում, իսկ 2000 թվականին արժանանում է համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչման[8][9]։ Ամուսնացած է եղել Օրի Բասկեսի հետ, ունի 2 աղջիկ։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դենիել Քիզը ստացել է երկու հեղինակավոր մրցանակ երկու նույնանուն ստեղծագործության համար։ 1960 թվականին «Ծաղիկներ Էլջերնոնի համար» պատմվածքը արժանանում է «Հյուգո» մրցանակի, իսկ 1966 թվականին նույնանուն պատմվածքի հիման վրա գրված վեպը «Նեբուլա» մրցանակ է ստանում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծաղիկներ Էլջերնոնի համար (պատմվածք) (1959)
- Ծաղիկներ Էլջերնոնի համար (վեպ) 1968)
- Բիլի Միլիգանի մտքերը (1981)
- Մինչ մահ (1998)
Հաղթել է
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Internet Broadway Database — 2000.
- 1 2 3 4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ https://nebulas.sfwa.org/award-year/1966
- ↑ http://www.thehugoawards.org/hugo-history/1960-hugo-awards/
- ↑ https://www.thehugoawards.org/hugo-history/1960-hugo-awards/
- ↑ Dwight Woodward (2000). «'Algernon' lives on». Ohio Today. Ohio University. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Rae Winters (2009 թ․ դեկտեմբերի 1). «Keyes Biography». Արխիվացված է օրիգինալից 2018-10-25-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||
- Օգոստոսի 9 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Բրուքլինում ծնվածներ
- Հունիսի 15 մահեր
- 2014 մահեր
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի պատմվածքագիրներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 20-րդ դարի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Ամերիկացի ֆանտաստ գրողներ
- Գիտաֆանտաստիկ գրողներ
- Թոքաբորբից մահացածներ
- Հյուգո մրցանակի դափնեկիրներ