Բաքոս և Արիադնե (նկար, Տիցիան)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Տիցիան[1] |
տարի | 1520[2] |
բարձրություն | 176,5 սանտիմետր |
լայնություն | 191 սանտիմետր |
ստեղծման վայր | Վենետիկ[1] |
ստեղծման երկիր | ![]() |
ուղղություն | Վենետիկի գեղարվեստի դպրոց |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ[3] և կտավ[3] |
գտնվում է | Լոնդոնի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Լոնդոնի ազգային պատկերասրահ |
պատվիրատու | Ալֆոնսո I դ՛Էստե, Ֆերարայի դուքս |
ներշնչված է | Պուբլիուս Օվիդիուս Նասո և Հունական դիցաբանություն |
հիմնական թեմա | Բաքոս և Արիադնե |
մակագրություն | TICIANVS F. |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Բաքոս և Արիադնե» (իտալ.՝ Bacco e Arianna), վենետիկյան նկարիչ Տիցիանի նկարը, որն ստեղծվել է 1520-1523 թվականներին[4]։ Կտավը ներառված է դիցաբանական թեմայով նկարների շարքում, որոնք ստեղծվել են Ֆերարայի դուքս Ալֆոնսո I դ՛Էստեի համար։ Գտնվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարը նախատեսված է եղել Ֆերարայի դուքս Ալֆոնսո I դ՛Էստեի դղյակի զարդարման համար, որը ձևավորված էր դասական դիցաբանական թեմատիկ պատկերներով։ Ռաֆայել Սանտիին պատվիրել են ստեղծել կտավ «Բաքոսի հրճվանքը» թեմայով։ Սակայն Ռաֆայելը մահացել է 1520 թվականին՝ կարողանալով կատարել միայն նախնական նկարը, և պատվերը փոխանցվել է Տիցիանին։ Նկարիչը սյուժեն վերցրել է հին հռոմեացի բանաստեղծներ Կատուլլուսի և Օվիդիուսի ստեղծագործություններից։ 1806 թվականին նկարը հայտնվել է Միացյալ Թագավորությունում և հիշատակվել է Ջոն Քիթսի «Ներբող սոխակին» (1819) բանաստեղծությունում։
Վերականգնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտավը ստեղծումից հետո առաջին հարյուրամյակի ընթացքում երկու անգամ փաթաթվել է, ինչը հանգեցրել է նկարի համար աղետալի հետևանքների։ 1806 թվականին նկարը հասել է Մեծ Բրիտանիա, և սկսած 19-րդ դարի վերջից՝ մշտապես վերականգնվել է։ 1967-1968 թվականների ռեստավրացիաները, որոնք տեղի են ունեցել Լոնդոնի ազգային պատկերասրահում[5], երբ հանվել է ժամանակից խունացած լաքը, հանգեցրել է նրան, որ ներկը ևս գունաթափվել է։ Արդյունքում անհրաժեշտ է եղել լրացուցիչ ներկապատում, ինչն զգալիորեն փոխել է երկնքի գույնի մակերեսը։ Լաքի հանելը քննադատվել է նաև այն բանի համար, որ փոխվել է Տիցիանի գունային նախնական մտահղացումը, սակայն պատկերասրահը հայտնել է, որ դա անհրաժեշտ է եղել լաքի ծածկույթի քայքայման պատճառով։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաքոս աստվածը (հին հունական դիցաբանությունում՝ Դիոնիսոս) հայտնվում է նկարի աջ կողմում։ Առաջին հայացքից սիրահարվելով Արիադնեին՝ նա հայտնվում է երկու հեպարդներով երկանիվով (Կատուլլուսի բնօրինակ տեքստում՝ ընձառյուծներ)։ Արիադնեին Նաքսոս կղզում նոր-նոր էր լքել հույն հերոս Թեսևսը, նրա նավը դեռ երևում է հեռվում։ Կտավին պատկերված է աստծու անսպասելի հայտնվելուց Արիադնեի վախի պահը։ Ըստ առասպելի՝ Բաքոսը հետո տանում է նրան երկինք և դարձնում Հյուսիսային թագ համաստեղությունը, որը խորհրդանշորեն պատկերված է նկարում (երկնքում Արիադնեի գլխավերևում)։
Նկարի հորինվածքը անկյունագծով բաժանված է երկու եռանկյունու. մեկը՝ անշարժ կապույտ երկինքն է, որի համար Տիցիանն օգտագործել է թանկարժեք լապիս լազուրիտ, երկու սիրահարները և երկրորդը՝ ամբողջովին շարժական բնապատկերը՝ Բաքոսին ուղեկցող կերպարների կանաչ և շագանակագույն տոներով։ Հետաքրքիր է, որ մարտակառքն ուղեկցող մարմինների մեջ առանձնանում է մեկը, որն ակնհայտորեն ոգեշնչված է Լաոկոոնի և նրա որդիների արձանից, որը 1506 թվականին նկարի ստեղծումից որոշ ժամանակ առաջ էր հայտնաբերվել։
Նկարը ներառվել է Ջովաննի Բելլինիի («Աստվածների երկրպագությունը», 1514), Տիցիանի և Դոսսո Դոսսիի դիցաբանական թեմաներով դքսի պատվերով կտավների շարքում հավանաբար պալատական գիտնականներից մեկի հանձնարարականով։ Ալֆոնսո I դ՛Էստեն 1510 թվականին ցանկացել է պալատական հավաքածուում ներառել նաև Միքելանջելոյի և Ռաֆայելի նկարները։ Այդ նկարը Ռաֆայելն սկսել է մահից կարճ ժամանակ առաջ, և ավարտին է հասցրել Տիցիանը։ Ընդհանուր առմամբ դքսի պալատի համար 1518-1525 թվականներին Տիցիանը նկարել է երեք կտավ։
Զանգվածային արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նկարի մեծ հատված (առանց Արիադնեի) օգտագործվել է կանադական երաժշտական Crash Test Dummies խմբի 1993 թվականի «God Shuffled His Feet» ալբոմի ձևավորման համար։
- Նկարը հայտնվել է 2006 թվականի «V նշանակում է Վենդետա» ֆիլմում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ http://www.nationalgallery.org.uk/paintings/titian-bacchus-and-ariadne
- ↑ 3,0 3,1 Art UK — Art UK.
- ↑ «Key facts». Bacchus and Ariadne. National Gallery. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Lucas, A., Plesters, J. "Titian's 'Bacchus and Ariadne. National Gallery Technical Bulletin Vol. 2, pp. 25–47
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fehl P. The Worship of Bacchus and Venus in Bellini’s and Titian’s Bacchanals for Alfonso d’Este. in Studies in the History of Art, 6, 1974
- Murutes H., Personifications of Laughter and Drunken Sleep in Titians Andrians in The Burlington magazine, 115
- Lowinsky E. E., Music in Titian’s Bacchanal of the Andrians: Origin and History of the Canon per Tonos in Titian, His World and His Legacy, New York, 1982
- Bomford, David (1997). Conservation of Paintings. London: National Gallery Company.
- Jaffé, David; և այլք: (2003). Titian. London: National Gallery Company.
- Gould, C.H.M. (1969). The studio of Alfonso d’Este and Titian’s Bacchus and Ariadne: a re-examination of the chronology of the Bacchanals and of the evolution of one of them. London: National Gallery Company.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- National Gallery page
- High definition image on Google art
- Patrick Hunt, Titian's BACCHUS AND ARIADNE (1520–23) from Classical Art and Literature
- Titian, Bacchus and Ariadne, ColourLex.com
- Mapping Titian, Bacchus and Ariadne, Provenance of the painting on a map Արխիվացված 2020-03-20 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաքոս և Արիադնե (նկար, Տիցիան)» հոդվածին։ |
|