Բաքոս և Արիադնե (Տիցիանի նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Բաքոս և Արիադնե
Titian Bacchus and Ariadne.jpg
տեսակգեղանկար[1]
նկարիչՏիցիան
տարի1520[2]
բարձրություն176,5 սանտիմետր
լայնություն191 սանտիմետր
ուղղությունՎենետիկի գեղարվեստի դպրոց և Բարձր վերածնունդ
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էԼոնդոն
հավաքածուԼոնդոնի ազգային պատկերասրահ
ներշնչված էՊուբլիուս Օվիդիուս Նասո
https://www.wga.hu/html/t/tiziano/08a/1ferra2.html, https://www.wga.hu/html/t/tiziano/08a/1ferra2a.html, https://www.wga.hu/html/t/tiziano/08a/1ferra2b.html, https://www.wga.hu/html/t/tiziano/08a/1ferra2c.html, https://www.nationalgallery.org.uk/upload/pdf/lucas_plesters1978.pdf, https://artsandculture.google.com/asset/wd/YgEfKILzDadyCg կայք
Bacchus and Ariadne by Titian Վիքիպահեստում

«Բաքոս և Արիադնե» (իտալ.՝ Bacco e Arianna), վենետիկյան նկարիչ Տիցիանի նկարը, որն ստեղծվել է 1520-1523 թվականներին[3]։ Կտավը ներառված է դիցաբանական թեմայով նկարների շարքում, որոնք ստեղծվել են Ֆերարայի դուքս Ալֆոնսո I դ՛Էստեի համար։ Գտնվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը նախատեսված է եղել Ֆերարայի դուքս Ալֆոնսո I դ՛Էստեի դղյակի զարդարման համար, որը ձևավորված էր դասական դիցաբանական թեմատիկ պատկերներով։ Ռաֆայել Սանտիին պատվիրել են ստեղծել կտավ «Բաքոսի հրճվանքը» թեմայով։ Սակայն Ռաֆայելը մահացել է 1520 թվականին՝ կարողանալով կատարել միայն նախնական նկարը, և պատվերը փոխանցվել է Տիցիանին։ Նկարիչը սյուժեն վերցրել է հին հռոմեացի բանաստեղծներ Կատուլլուսի և Օվիդիուսի ստեղծագործություններից։ 1806 թվականին նկարը հայտնվել է Միացյալ Թագավորությունում և հիշատակվել է Ջոն Քիթսի «Ներբող սոխակին» (1819) բանաստեղծությունում։

Վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը ստեղծումից հետո առաջին հարյուրամյակի ընթացքում երկու անգամ փաթաթվել է, ինչը հանգեցրել է նկարի համար աղետալի հետևանքների։ 1806 թվականին նկարը հասել է Մեծ Բրիտանիա, և սկսած 19-րդ դարի վերջից՝ մշտապես վերականգնվել է: 1967-1968 թվականների ռեստավրացիաները, որոնք տեղի են ունեցել Լոնդոնի ազգային պատկերասրահում[4], երբ հանվել է ժամանակից խունացած լաքը, հանգեցրել է նրան, որ ներկը ևս գունաթափվել է։ Արդյունքում անհրաժեշտ է եղել լրացուցիչ ներկապատում, ինչն զգալիորեն փոխել է երկնքի գույնի մակերեսը։ Լաքի հանելը քննադատվել է նաև այն բանի համար, որ փոխվել է Տիցիանի գունային նախնական մտահղացումը, սակայն պատկերասրահը հայտնել է, որ դա անհրաժեշտ է եղել լաքի ծածկույթի քայքայման պատճառով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաքոս աստվածը (հին հունական դիցաբանությունում՝ Դիոնիսոս) հայտնվում է նկարի աջ կողմում։ Առաջին հայացքից սիրահարվելով Արիադնեին՝ նա հայտնվում է երկու հեպարդներով երկանիվով (Կատուլլուսի բնօրինակ տեքստում՝ ընձառյուծներ)։ Արիադնեին Նաքսոս կղզում նոր-նոր էր լքել հույն հերոս Թեսևսը, նրա նավը դեռ երևում է հեռվում։ Կտավին պատկերված է աստծու անսպասելի հայտնվելուց Արիադնեի վախի պահը։ Ըստ առասպելի՝ Բաքոսը հետո տանում է նրան երկինք և դարձնում Հյուսիսային թագ համաստեղությունը, որը խորհրդանշորեն պատկերված է նկարում (երկնքում Արիադնեի գլխավերևում)։

Նկարի հորինվածքը անկյունագծով բաժանված է երկու եռանկյունու. մեկը՝ անշարժ կապույտ երկինքն է, որի համար Տիցիանն օգտագործել է թանկարժեք լապիս լազուրիտ, երկու սիրահարները և երկրորդը՝ ամբողջովին շարժական բնապատկերը՝ Բաքոսին ուղեկցող կերպարների կանաչ և շագանակագույն տոներով։ Հետաքրքիր է, որ մարտակառքն ուղեկցող մարմինների մեջ առանձնանում է մեկը, որն ակնհայտորեն ոգեշնչված է Լաոկոոնի և նրա որդիների արձանից, որը 1506 թվականին նկարի ստեղծումից որոշ ժամանակ առաջ էր հայտնաբերվել։

Նկարը ներառվել է Ջովաննի Բելլինիի («Աստվածների երկրպագությունը», 1514), Տիցիանի և Դոսսո Դոսսիի դիցաբանական թեմաներով դքսի պատվերով կտավների շարքում հավանաբար պալատական գիտնականներից մեկի հանձնարարականով։ Ալֆոնսո I դ՛Էստեն 1510 թվականին ցանկացել է պալատական հավաքածուում ներառել նաև Միքելանջելոյի և Ռաֆայելի նկարները։ Այդ նկարը Ռաֆայելն սկսել է մահից կարճ ժամանակ առաջ, և ավարտին է հասցրել Տիցիանը։ Ընդհանուր առմամբ դքսի պալատի համար 1518-1525 թվականներին Տիցիանը նկարել է երեք կտավ։

Զանգվածային արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նկարի մեծ հատված (առանց Արիադնեի) օգտագործվել է կանադական երաժշտական Crash Test Dummies խմբի 1993 թվականի «God Shuffled His Feet» ալբոմի ձևավորման համար։
  • Նկարը հայտնվել է 2006 թվականի «V նշանակում է Վենդետա» ֆիլմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.nationalgallery.org.uk/paintings/titian-bacchus-and-ariadne
  2. http://www.nationalgallery.org.uk/paintings/titian-bacchus-and-ariadne
  3. «Key facts»։ Bacchus and Ariadne։ National Gallery։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 5, 2013-ին։ Վերցված է նոյեմբերի 30, 2012 
  4. Lucas, A., Plesters, J. "Titian's 'Bacchus and Ariadne. National Gallery Technical Bulletin Vol. 2, pp. 25–47

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Fehl P. The Worship of Bacchus and Venus in Bellini’s and Titian’s Bacchanals for Alfonso d’Este. in Studies in the History of Art, 6, 1974
  • Murutes H., Personifications of Laughter and Drunken Sleep in Titians Andrians in The Burlington magazine, 115
  • Lowinsky E. E., Music in Titian’s Bacchanal of the Andrians: Origin and History of the Canon per Tonos in Titian, His World and His Legacy, New York, 1982
  • Bomford David (1997)։ Conservation of Paintings։ London: National Gallery Company 
  • Jaffé David (2003)։ Titian։ London: National Gallery Company 
  • Gould C.H.M. (1969)։ The studio of Alfonso d’Este and Titian’s Bacchus and Ariadne: a re-examination of the chronology of the Bacchanals and of the evolution of one of them։ London: National Gallery Company 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]