Բացարձակ առավելություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տնտեսագիտության մեջ բացարձակ առավելության սկզբունքը վերաբերում է որևէ ընկերակցության (անհատի, ֆիրմաների կամ երկրի) կարողությանը՝ ստեղծելով մրցակիցներից անհամեմատ ավելի շատ քանակությամբ ու լավ որակի արտադրանք՝ ապրանք կամ ծառայություն, օգտագործելով միևնույն քանակությամբ ռեսուրսներ։ Ադամ Սմիթը նախ նկարագրեց բացարձակ առավելության սկզբունքը միջազգային առևտուրի համատեքստում մեկնաբանելով՝ աշխատուժը օգտագործել որպես միակ ներդրում։ Քանի որ բացարձակ առավելությունը որոշվում է աշխատանքի արտադրողականություն պարզ համեմատությամբ, և հնարավոր է որևէ կողմի համար ինչ-որ բացարձակ առավելություն չնկատվի[1]։

Տեսության ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացարձակ առավելության գաղափարը, ընդհանուր առմամբ, վերագրվում է Ադամ Սմիթին իր «Ազգերի հարստություն» տեսության համար, որի ժամանակ նա հակադարձում էր մերկանտիլիստական գաղափարախոսությանը[1][2]։ Սմիթը պնդում էր, թե անհնար է, որ բոլոր ազգերը միաժամանակ հարստանան՝ հետևելով մերկանտիլիզմին, քանի որ մեկ ազգի արտադրած բարիքների արտահանումը մեկ այլ ազգի համար ներմուծումն է, և փոխարենը ի լրումն սրան՝ հայտարարեց, որ բոլոր ժողովուրդները միաժամանակ կարող էին դրական արդյունք ունենալ, եթե նրանք զարգացնեն ազատ առևտրով զբաղվելը և մասնագիտանան իրենց բացարձակ առավելության համաձայն[1]։ Սմիթը նաև հայտարարել է, որ ազգերի հարստությունը կախված է ոչ միայն երկրում եղած ոսկու պաշարներից, այլ նաև իրենց քաղաքացիների համար մատչելի ապրանքների արտադրությունից և ծառայությունների մատուցումից[3]։

Քանի որ Սմիթը կենտրոնանում էր միայն աշխատանքային արտադրողականությունները համեմատելու վրա, բացարձակ առավելությունը որոշելու համար նա չէր զարգացնում համեմատական առավելության հայեցակարգը[1]։ Բացարձակ առավելությամբ առևտրից հնարավոր շահույթներ են կանխատեսվում, և շահույթները կարող են փոխշահավետ լինել։ Համեմատական առավելությունը կենտրոնանում է հնարավորինս փոխշահավետ փոխանակումների շրջանակի վրա։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրինակ 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղյուսակ 1
Մեկ միավոր արտադրանք արտադրելու համար անհրաժեշտ

ժամանակահատվածը

Երկիր Կտոր Գինի
Անգլիա 80 100
Պորտուգալիա 120 90
Աղյուսակ 2
Մասնագիտացումից հետո ծախսված աշխատաժամանակ
Երկիր Կտոր Գինի
Անգլիա 80 + 100 0
Պարտուգալիա 0 90+120

Համաձայն աղյուսակ 1-ի, Անգլիան 80 ժամվա ընթացքում կարող է արտադրել 1 միավոր կտոր, Անգլիայում ավելի քիչ ժամանակ է ծախսվում 1 միավոր արտադրանք արտադրելու համար քան Պորտուգալիայում։ Անգլիան ի վիճակի է արտադրել մեկ միավոր արտադրանք ավելի քիչ ժամ աշխատելով, հետևաբար Անգլիան բացարձակ առավելություն ունի կտորի արտադրության մեջ։ Մյուս կողմից Պորտուգալիան 90 ժամ է ծախսում մեկ միավոր գինի արտադրելու համար, մինչդեռ Անգլիան 100 ժամ աշխատելով է կարողանում արտադրել մեկ միավոր գինի։ Պարտուգալիայում ավելի քիչ ժամանակ է ծախսվում 1 միավոր գինի արտադրելու համար քան Անգլիայում։ Հետևաբար՝ Պորտուգալիան գինու արտադրության մեջ ունի բացարձակ առավելություն։

Եթե երկու երկրները մասնագիտանում են համապատասխան բարիքի արտադրության մեջ, որի համար նրանք ունեն բացարձակ առավելություն, և եթե նրանք փոխանակում են միմյանց հետ իրենց արտադրած բարիքի մի մասը, ապա երկու երկրներն էլ կարող են փոխանակման միջոցով ունենալ յուրաքանչյուր բարիքից ավելին, քան նրանք կունենայն, եթե չլիներ առևտուրը[4][5]։ Առևտրի բացակայության դեպքում յուրաքանչյուր երկիր արտադրում է մեկ միավոր կտոր և մեկ միավոր գինի, այսինքն ՝ 2 միավոր կտորի և 2 միավոր գինու համախմբված ընդհանուր արտադրություն։ Այստեղ, եթե Անգլիան իր ամբողջ աշխատունակությունը տրամադրի (80 + 100) կտորի արտադրությանը, որի համար Անգլիան ունի բացարձակ առավելություն, կարտադրեր (80 + 100) ÷ 80 = 2.25 միավոր կտոր։ Եթե Պորտուգալիան գինու արտադրության համար ծախսում է իր ամբողջ ժամանակը (90 + 120), ապա Պորտուգալիան արտադրում է (90 + 120) ÷ 90 = 2.33 միավոր գինի։ Համակցված ընդհանուր արտադրությունն այս դեպքում կազմում է 2.25 միավոր կտոր և 2.33 միավոր գինի, որը ավելին է, քան յուրաքանչյուր բարիքի ընդհանուր արտադրությունը, եթե չլիներ մասնագիտացում։ Ենթադրելով ազատ առևտուր՝ այն կհանգեցնի երկու երկրներում էլ ապրանքների ավելի էժան գների։

Օրինակ 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրենք՝ Դուք և ձեր ընկերները որոշել եք օգնել տեղական բարեգործական խմբին՝ տպելով շապիկներ և թռչնաբներ պատրաստելով

  • Տարբերակ 1․ Ձեր ընկերներից մեկը՝ Լինան, կարող է մեկ ժամում տպել 3 շապիկ կամ կառուցել 3 թռչնաբույն։ Ձեր մյուս ընկերը՝ Մայքը, կարող է մեկ ժամում տպել 3 շապիկ և պատրաստել 2 թռչնաբույն։ Քանի որ ձեր ընկեր Լինան Մայքի համեմատ ավելի արդյունավետ է աշխատում շապիկները տպագրելիս և թռչնաբներ կառուցելիս, նա բացարձակ առավելություն ունի ինչպես վերնաշապիկների տպագրության, այնպես էլ թռչնաբների կառուցման մեջ։
  • Տարբերակ 2․ Ենթադրենք, որ Լինան այնքան էլ արագաշարժ չէ մուրճով աշխատելիս և կարող էր մեկ ժամում միայն 1 թռչնաբույն պատրաստել, բայց նա գիտեր՝ էկրանի տպագրությամբ ինչպես աշխատեր, իր վրա վերցրեց շապիկների տպագրությունը և կարողանում էր մեկ ժամում տպել 10 շապիկ։ Մայքը զբաղվում է փայտամշակմամբ, ուստի նա կարողանում էր մեկ ժամում կառուցել 5 թռչնաբներ, սակայն նա չգիտեր վերնաշապիկների պատրաստման մասին, ուստի կարող էր մեկ ժամով տպել միայն 2 շապիկ։ Մինչդեռ վերնաշապիկների տպագրության հարցում Լինան բացարձակ առավելություն կունենար, Մայքը էլ բացարձակ առավելություն կունենար թռչնաբները պատրաստելու հարցում։

Հետագա ընթերցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «ABSOLUTE AND COMPARATIVE ADVANTAGE»։ INTERNATIONAL ENCYCLPEDIA OF THE SOCIAL SCIENCES, 2ND EDITION։ էջեր 1–2։ Արխիվացված է օրիգինալից 2010-05-29-ին։ Վերցված է 2009-05-04 
  2. International Trade: Theory and Policy 
  3. Harrington James W.։ «International Trade Theory»։ Geography 349 Absolute advantage։ University of Washington։ Վերցված է 2009-05-04 
  4. Bruce Bueno de Mesquita (2013), Principles of International Politics, SAGE, pp. 329–330, https://books.google.co.jp/books?id=S7VG1yZP52gC&pg=PT357&dq=absolute+advantage+england+portugal&hl=fr&sa=X&ei=RLiiVaqpLMzwUMCPgNAO&ved=0CG8Q6AEwCQ#v=onepage&q=absolute%20advantage%20england%20portugal&f=false 
  5. Teofilo C. Daquila (2005), The Economies of Southeast Asia: Indonesia, Malaysia, Philippines, Singapore, and Thailand, Nova Publishers, p. 124, https://books.google.co.jp/books?hl=fr&id=_aybCa4g1H4C&dq=%22absolute+advantage%22&q=absolute+advantage#v=snippet&q=absolute%20advantage&f=false