Բարբարա Թաքման
Բարբարա Թաքման անգլ.՝ Barbara Wertheim Tuchman | |
---|---|
Ծնվել է | հունվարի 30, 1912[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] |
Մահացել է | փետրվարի 6, 1989[1][2][3][…] (77 տարեկան) |
Մահվան վայր | Գրինվիչ[6][7] |
Գերեզման | Temple Israel Cemetery[8] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Ռեդկլիֆ քոլեջ (1933) և Օհայո նահանգի համալսարան |
Երկեր | Stilwell and the American Experience in China, 1911-45? և Օգոստոսյան թնդանոթներ[9] |
Մասնագիտություն | լրագրող, պատմաբան, գրող և կենսագիր |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան |
Ծնողներ | հայր՝ Maurice Wertheim? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Երեխաներ | Jessica Mathews? |
Barbara Tuchman Վիքիպահեստում |
Բարբարա Վերթհայմ Թաքման (անգլ.՝ Barbara Wertheim Tuchman, հունվարի 30, 1912[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] - փետրվարի 6, 1989[1][2][3][…], Գրինվիչ[6][7]), ամերիկացի գրող և պատմաբան։ Պուլիցերյան մրցանակի կրկնակի դափնեկիր է. Օգոստոսյան թնդանոթներ (1963, բեսթսելլեր` Առաջին համաշխարհային պատերազմի նախադրյալների մասին) և «Սթիլուելն ու ամերիկյան փորձը Չինաստանում, 1911-1945» (1972, Ժոզեֆ Սթիուելի կենսագրությունը) գրքերի համար[12]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանկիր Մորիս Վերթհայմի և նրա առաջին կնոջ` Ալմա Մորգենթաուի աղջիկն է։ Օսմանյան կայսրությունում Վուդրո Վիլսոնի դեսպան Հենրի Մորգենթաու ավագի թոռն է։ Նրա հայրը ԱՄՆ-ի գոյություն ունեցող ամսագրերից հնագույն` 1865 թվականին հիմնադրված «The Nation»-ի սեփականատերն էր, Հրեական համաշխարհային վեհաժողովի նախագահը, հայտնի կոլեկցիոներ և «Գիլդիա» թատրոնի հիմնադիրը[13]։
Երիտասարդ տարիներին Վերթհայմը հետաքրրքվում էր Լյուսի Ֆիչ Պերկինսոնի, Ջորջ Հենթիի, Ջեյմս Վոլֆի գրքերով և Ալեքսանդր Դյումայի պատմավեպերով[13]։ Սովորել է Ուոլդեն մասնավոր դպրոցում, Մանհեթենում[14]։ 1933 թվականին արվեստի բակալավրի դիպլոմ է ստացել Քեմբրիջի Ռեդքլիֆ քոլեջում (1999 թվականից մտնում է Հարվարդի համալսարանի կազմի մեջ), որտեղ պատմություն և գրականություն է ուսումնասիրել։
Ավարտելուց հետո աշխատել է Նյու Յորքի Խաղաղօվկիանոսյան հետազոտությունների ինստիտուտում` 1934-1935 թվականներին մեկ տարի անցկացնելով Տոկիոյում և մեկ ամիս` Չինաստանում` նախքան Անդրսիբիրյան մայրուղով, Մոսկվայով և Փարիզով ԱՄՆ վերադառնալը[13]։ Նա նաև եղել է «The Nation» թերթի թղթակիցը Իսպանիայի քաղաքացիական պատերազմից, այցելել է Վալենսիա և Մադրիդ[15]։
Դրանից հետո նա գրել է իր առաջին` «The Lost British Policy: Britain and Spain Since 1700» գիրքը, որը հրատարակվել է 1938 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Թաքմանն աշխատել է Ռազմական տեղեկատվության գրասենյակում։ Պատերազմից հետո Թաքմանը երեխաներ է դաստիարակել` բազային հետազոտություններ հավաքելով իր աշխատության համար, որը հրատարակվել է 1956 թվականին, «Bible and Sword: England and Palestine from the Bronze Age to Balfour» գրքի տեսքով։
1980 թվականին ընտրվել է որպես Ջեֆերսոնի դասախոսությունների դասախոս։
1940 թվականից ամուսնացած է եղել Լեսթեր Թաքմանի (1904-1997) հետ, որը բժիշկ էր, հետազոտող և բժշկական գիտությունների պրոֆեսոր[16]։ Զույգն ունեցել է երեք դուստր, որոնցից մեկը Ջեսիկա Մեթյուն է[17]։
Բարբարա Թաքմանը մահացել է 1989 թվականի փետրվարի 6-ին, Կոնեկտիկուտ նահանգի Գրինվիչ քաղաքում։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Европа перед катастрофой. 1890—1914 = The Proud Tower: A Portrait of the World Before the War, 1890–1914. — Аст, 2016. — 640 с. — ISBN 978-5-17-098818-1.
- The March of Folly: From Troy to Vietnam / By Barbara W. Tuchman (New York: Knopf, 1984).(անգլ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Dreifus E. Tuchman, Barbara Wertheim (30 January 1912–06 February 1989), Pulitzer Prize-winning historian and writer // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1400878
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Barbara Tuchman Dead at 77; A Pulitzer-Winning Historian // The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1989. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ 5,0 5,1 5,2 https://writersalmanac.publicradio.org/index.php%3Fdate=2012%252F01%252F30.html — 2012.
- ↑ 6,0 6,1 6,2 Timeline 1989
- ↑ 7,0 7,1 7,2 Barbara W. Tuchman - Autograph
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ https://www.pulitzer.org/winners/barbara-w-tuchman
- ↑ https://www.nationalbook.org/books/a-distant-mirror-the-calamitous-14th-century/
- ↑ 11,0 11,1 https://www.pulitzer.org/prize-winners-by-category/223
- ↑ За «Stilwell and the American Experience in China».
- ↑ 13,0 13,1 13,2 Oliver B. Pollack, «Barbara W. Tuchman (1912—1989)» // Paula E. Hyman and Deborah Dash Moore (eds.), Jewish Women in America: An Historical Encyclopedia: Volume II, MZ. New York: Routledge, 1997; pp. 1414—1416.
- ↑ Douglas Martin /06/23/nyregion/walden-school-at-73-files-for-bankruptcy.html Walden School, At 73, Files for Bankruptcy, The New York Times , June 23, 1987
- ↑ html Barbara Tuchman Dead at 77; A Pulitzer-Winning Historian. The New York Times, February 7, 1989.
- ↑ The New York Times: Lester Tuchman, Internist and Professor, 93
- ↑ Res = 9E05E2D81E3FF93AA25751C1A961958260 & scp = 1 & sq = Lester + Tuchman & st = nyt «Lester Tuchman, Internist and Professor, 93». New York Times. 1997 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Թաքման» հոդվածին։ |
|
- Հունվարի 30 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 6 մահեր
- 1989 մահեր
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Օհայո նահանգի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի կենսագիրներ
- Ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի կին լրագրողներ
- Ամերիկացի ոչ գեղարվեստական գրողներ
- Ամերիկացի պատմաբաններ
- Գրողներ այբբենական կարգով
- Կին կենսագիրներ
- Կին ռազմական թղթակիցներ
- Հրեա պատմաբաններ
- Պուլիցերյան մրցանակակիրներ
- Ռազմական թղթակիցներ