Սիրիական Քուրդիստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արևմտյան Քուրդիստանից)
Սիրիական Քուրդիստանի օգտագործվող դրոշը

Սիրիական Քուրդիստան (քրդ․՝ Kurdistana Sûriyê), Սիրիայի քրդերով բնակեցված հյուսիսային և հյուսիս–արևելյան շրջանների ընդհանուր անվանում[1]։ Քրդական աղբյուրներում օգտագործվում է հիմնականում Արևմտյան Քուրդիստան (քրդ․՝ Rojavayê Kurdistanê) անվանումը, որը, պարզ է, քրդերի երազած միասնական հայրենիքի հարավ–արևմտյան մասն է կազմում։ 2012 թվականի ամռանից տարածաշրջանը հիմնականում ղեկավարվում է Գերագույն քրդական խորհրդի, ինչպես նաև վերջինիս հետ կապված զինված խմբերի կողմից։ Նշանակալիցն այն է, որ Բաշար ալ–Ասադի ղեկավարության տակ են մնացել միայն Հասեքեի և Էլ-Քամիշլիի որոշ շրջաններ[2]։ Իր կողմից Սիրիական ազգային խորհուրդը ժխտում է այդպիսի հասկացողության իրողությունը, ինչպիսին Սիրիական Քուրդիստանն է։ ՍԱԽ–ն ընդունում է միայն այն փաստը, որ Սիրիայում գոյություն ունեն շրջաններ, որոնք բնակեցված են քրդերի կողմից, այն էլ ոչ 100 %–ով[3]։

Սիրիական Քուրդիստանի նշանակալից բնակավայրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Քուրդիստանի նշանակալից բնակավայրերն են Այն ալ-Արաբը, Ամուդան, Աֆրինը, ալ-Հասաքան, Ռաս էլ-Այնը, ալ-Կամիշլին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]