Արտաշեսը, Համանն ու Եսթերը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտաշեսը, Համանն ու Եսթերը
տեսակգեղանկար
նկարիչՌեմբրանդտ վան Ռեյն[1]
տարի1660
բարձրություն73 սանտիմետր
լայնություն94 սանտիմետր
ուղղությունհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան
ժանրհոգևոր արվեստ[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊուշկինի անվան Կերպարվեստի թանգարան
հավաքածուՊուշկինի անվան Կերպարվեստի թանգարան[2], Պետական Էրմիտաժ[1] և Ռումյանցևի թանգարան[3]
սեփականատերJohann Ernst Gotzkowsky?
հիմնական թեմաԵսթեր
Ծանոթագրություններ
 Ahasuerus and Haman at the Feast of Esther (Rembrandt) Վիքիպահեստում

«Արտաշեսը, Համանն ու Եսթերը» (հոլ.՝ Ahasveros en Haman aan het feestmaal van Esther ), հոլանդացի գեղանկարիչ, օֆորտանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկեդարի խոշոր ներկայացուցիչ Ռեմբրանդ վան Ռեյնի նկարը։ Հեղինակը կտավը վրձնել է 1660 թվականին։ Յուղաներկերով կտավի չափերն են՝ 73 × 94 սմ։ «Արտաշեսը, Համանն ու Եսթերը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արտաշեսը, Համանն ու Եսթերը» կտավի սյուժեն Ռեմբրանդ վան Ռեյնը վերցրել է Աստվածաշնչի Հին Կտակարանի «Եսթեր» գրքի 7-րդ գլխից։ Հրեուհի Եսթերը դառնում է պարսից Արտաշես (Արտաքսերքսես I) արքայի կինը։ Եսթերին հաջողվում է ամուսնուն համոզել, որպեսզի խնջույք կազմակերպի պալատական Համանի հետ, որն ատում էր հրեաներին.

Թագավորն ու Համանը եկան տիկնոջ գինարբուքին։ Երկրորդ օրն էլ, մինչև գինի էին ըմպում, արքան ասաց Եսթերին. «Ի՞նչ է պետք քեզ, Եսթե՛ր տիկին, և ի՞նչ է քո խնդրանքը կամ աղաչանքը. քո՛նը կլինի մինչև իմ թագավորության կեսը»։ Եսթերը պատասխանեց ու ասաց. «Եթե քո առջև շնորհ գտա, արքա՛, իմ խնդրանքը մի անձ է միայն, և թող իմ աղաչական խոսքն ընդունելի լինի։ Արդարև, ես և իմ ժողովուրդը վաճառվեցինք կորստյան, ստրկության և հափշտակության համար, թե՛ մենք և թե՛մեր որդիները. բայց ես չհավատացի։ Արդ, բանսարկու մարդն արժանի չէ թագավորի տանը լինելու»։ Արքան ասաց. «Ո՞վ է և ո՞ւր է նա, ով համարձակվեց անել այս բաները»։ Եսթերն ասաց. «Այդ թշնամի մարդը Համանն է, որ չար է, նա՛ արեց»։ Համանն ահաբեկվեց և խիստ վախեցավ արքայից ու տիկնոջից[4]

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիցիոն առումով «Արտաշեսը, Համանն ու Եսթերը» ստեղծագործության երեք հերոսները բաժանված են երկու խմբի։ Կտավի աջ հատվածում նկարված են Արտաշես արքան և շքեղաշուք հանդերձանքով Եսթերը[5]. նրանց Ռեմբրանդը նկարել է լուսավորված։ Ամուսինների ահյակ հատվածում՝ ստվերի մեջ պատկերված է Համանը։

Նկարում պատկերված է դրամայի կուլմինացիոն հատվածը։ Եսթերը հենց նոր ավարտել է իր խոսքը և նույնիսկ չի հասցրել իջեցնել ձեռքը։ Արտաշեսը պատկերված է շրթունքները փակած և գայիսոնը վստահորեն սեղմած. հիմա նա ոտքի կկանգնի և մոլեգնած կհեռանա։ Համանն արդեն հասկացել է, որ դատապարտված է ու վշտացած խոնարհել է հայացքը[5]։

Ոսկե սկուտեղի վրա նկարիչը պատկերել է խնձոր, որն ավելի մոտ է Համանին։ Արտաքսերքսեսի և Եսթերի դիմաց խաղողի ողկույզ է նկարված։ Ռեմբրանդ վան Ռեյնը այլաբանորեն է մրգերը պատկերել. խնձորը մեղանչման խորհրդանիշն է, իսկ խաղողը՝ կյանքի և պտղաբերության։

Ռեստավրացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արտաշեսը, Համանն ու Եսթերը» ստեղծագործությունը զգալիորեն տուժել է XVIII դարում բռնկված հրդեհից։ Դրանից հետո անընդհատորեն ներկի շերտը քայքայվում էր։ Այդ պատճառով նկարը ենթարկվել է քառակի խորը վերականգնման։ Նկարն ի վերջո տեղափոխվել է նոր կտավի վրա։ Վերականգնումները կատարվել են 1819, 1900 թվականներին և երկու անգամ էլ խորհրդային տարիներին։ Ռեստավրացիա անող վարպետներից էին Պավել Կորինը, Վասիլի Յակովլևն ու Ս.Ս. Չուրակովը։

Նկարի ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արտաշեսը, Համանն ու Եսթերը» նկարը Ռեմբրանդի սակավ ստեղծագործություններից, որի մասին գրեթե ամեն ինչ հայտնի է պրովենանսին։ Հայտնի է, որ 1662 թվականին այն գտնվել է Յան Հինլոփենի հավաքածուում՝ Ամստերդամում, հետո այն անցել է դստերը՝ Սառա Հինլոփենին[6]։

1760 թվականին կտավը վաճառվել է աճուրդի ժամանակ այն գնում է Յոհան Էռնստ Գոցկովսկին[7]։ Մի քանի տարի անց՝ 1764 թվականին Եկատերինա II կայսրուհին այն վերցնում է պարտքի դիմաց և նկարը հայտնվում է Էրմիտաժում։ 1862 թվականին «Արտաշեսը, Համանն ու Եսթերը» ստեղծագործությունը տեղափոխվում է Ռումյանցևի թանգարան, որտեղից 1924 թվականին Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, ուր ցայսօր էլ պահպանվում և ցուցադրվում է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://rkd.nl/explore/images/48733
  2. RKDimages (նիդերլ.)
  3. Groot C. H. A Catalogue Raisonné of the Works of the Most Eminent Dutch Painters of the Seventeenth century Based on the work of John Smith (գերմ.) — 1914.
  4. From: Slive, S. (1953) Rembrandt and his critics, 1630-1730, p. 52.
  5. 5,0 5,1 The Pushkin Museum of Fine Arts Արխիվացված Հոկտեմբեր 24, 2007 Wayback Machine
  6. One of her in-laws mentioned in his diary she left a considerable amount of money being stingy. In: Het dagboek van J. Bicker Raye, bewerkt door F.M. Bijerinck & M.G. de Boer, (1935), p. 172.
  7. Catalogus of naamlyst van schilderyen, met derzelver prysen, zedert ... 1752. tot ... 1768. ... openbaar verkogt. Dienende tot een vervolg ... op de ... cataloguen door Gerard Hoet ... / Uitgegeeven door Pieter Terwesten, 1770. pp. 220-234.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշեսը, Համանն ու Եսթերը (նկար)» հոդվածին։